Դրամաշորթությո՞ւն, թե՞ թյուրիմացություն. այս հարցը հուզում է բոլորին, ովքեր տեղյակ են դերասան Արտավազդ Հովհաննիսյանի անվան շուրջ լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված մեծ աղմուկի մասին։
Հիշեցնենք, որ Վանաձորում բարեգործական համերգից հետո, հասույթը դերասան Կարեն Մկրտչյանի ցանկությամբ պետք է փոխանցվեր գլխուղեղի չարորակ ուռուցք ունեցող 8-ամյա Էրիկին՝ Մոսկվայում բուժում ստանալու նպատակով, սակայն, ըստ լուրերի Արտավազդը ծրարով դրամը հետ է վերցնում երեխայի հորից՝ Արթուր Գալստյանից՝ նշելով, թե բանկային փոխանցում պետք է կատարվի: Սակայն ինչ-ինչ պատճառներով գումարը չի փոխանցվում, և Արտավազդը, գտնվելով Մոսկվայում, տեսնում է ինտերնետում տարածված տարաբնույթ մեկնաբանությունները և ցանկանում հերքել այն մեղադրանքները, որ փորձել է գումարը գրպանել։
«Հայկական Վարկած»-ի հետ կապ հաստատեց դերասանը՝ խնդրելով պարզաբանել եղելությունը, մինչև ինքը մոտ օրերս կվերադառնա Մոսկվայից և կկարողանա ներկայացնել փաստեր, որոնք կապացուցեն, որ այդ ամենը թյուրիմացություն է եղել, կկազմակերպի մամուլի ասուլիս և այդ ժամանակ հետաքրքիր ինֆորմացիա կտրամադրի լրագրողներին՝ պատռելով շատերի դիմակը, ովքեր փորձել են պղտոր ջրում ջուկ որսալ։
Նա նշեց, որ լրատվամիջոցները միակողմանի են լուսաբանում, իսկ ինքը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին։
Արտավազդը հավաստիացնում է. «200 հազար դրամի համար ես իմ 10 տարում ձեռք բերածը, որ հեռուստատեսությունում եմ աշխատել, երբեք ջուրը չէի գցի, սա անհեթեթ մտածելակերպ է։ Գումարը մեկ անգամ սխալ հաշվեհամարի է փոխանցվել, թյուրիմացություն է եղել, որից հետո շտկվել է և նորից փոխանցվել։ Երեխայի հոր հետ կապի մեջ եմ, և ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՞վ է այս պատմությունը սարքել, ի՞նչ նպատակներով։ Ես էլ իմ հետաքննությունն եմ անում, որ պարզեմ, թե ով է սրա հետևում կանգնած։ Երբ Մոսկվայից գամ, միանշանակ հայտարարությամբ և փաստերով հանդես կգամ»։
Իսկ թե ինչպես էր առաջացել այս պատմությունը, դերասանը պատմում է. «Իրականում ծրարի մեջ շատ քիչ է եղել՝ 28 — 32 հազար դրամ, մնացածը մենք պետք է 4 կազմակերպություններից փոխանցումներով ստանայինք, որոնք կատարվել են մոտ 10 օրվա ընթացքում, և մենք դրանից հետո ենք փոխանցումն արել, ոչ թե համերգից հետո, քանի որ այդ պահին այդքան գումար չի եղել։ Ուշ ենք փոխանցել, քանի որ կազմակերպության հաշվապահն ու տնօրենը հանրապետությունում չեն եղել, որ փոխանցեն։ Խնդիրը նրանում է, որ միայն նրանք կարող են բանկային թղթերը տրամադրել։ Այս ամենը ուզում եմ, որ ամբողջությամբ պարզաբանվի լրատվական դաշտում։ Եթե տեղյակ եք՝ Կարեն Մկրտչյանի համար տեսահոլովակ է նկարահանվել, որն իմ նախաձեռնությամբ է եղել։ Ոչ ոք չի բարձրաձայնել, թե ով է նկարել, բայց երբ մի թյուրիմացություն է լինում, մեծ պատմություն է դառնում։ Առաջին հերթին՝ անվանս խնդիր է, երկրորդը՝ ես՝ ինքս ունեմ երեխաներ, ճիշտ չէ այս ամենը։ Այդ երեխայի առողջականի հետ կապված որևէ մեկն ինձանից երևի շատ բան չգիտի, բայց դուրս է գալիս, որ վատություն ենք արել նրան։ Ոչ ոք չէր կարող այդ փողն ուտել»։
Էրիկի հայրը՝ Արթուր Գալստյանը «Հայկական Վարկած»-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ գումարը փոխանցված է, իսկ Արտավազդը զանգում ու հարցնում է երեխայի առողջության մասին. «Արտավազդը մեկ-մեկ զանգել է, երեխայից հարցրել, գումարի համար էլ ասել է, որ թյուրիմացություն է եղել, հաշվեհամարն են շփոթել, արդեն փոխանցված է»։
Անուշանահիտ անունով հանդես եկող բլոգերը, ով զբաղվում է Էրիկի հանգանակության հարցերով, սոցցանցում տեղադրել է բանկային փոխանցման կտրոնի պատճենը, որտեղ երևում էր, որ գումարը փոխանցվել է հունիսի 21-ին:
«Հայկական Վարկած»-ը զրուցեց նաև նրա հետ. «Ես ոչ միայն իրեն, մյուս դերասաններին էլ բազմիցս ասել եմ, որ եթե թյուրիմացություն է եղել, բացատրեք մանրամասն, որ մարդիկ իմանան ու ոչ մեկին անտեղի չմեղադրեն: Ես միշտ գրել եմ էնքանը, ինչքանը որ գիտեմ: Մնացածը իրենք` դերասանները պիտի որ պարզաբանեին: Բայց ոչ մեկը էդպես էլ ոչ մի բառ չասեց հանրության համար: Հա, զանգեր շատ են եղել, անձնական գրառումներ էլ: Բայց ես ընդամենը միջնորդ օղակ եմ ու ակամայից եմ հայտնվել այս պատմության մեջ: Ինձ կարող են ոչինչ չբացատրել, բայց հանրային պարզաբանում պիտի որ անեին, պիտի որ հերքեին իմ գրածը կամ հաստատեին… Չի եղել ոչ մի նման գրառում: Ու դա ավելի շատ իրենց էր պետք` իրենց օգտին կլիներ: Բազմիցս գլխի եմ գցել, խորհուրդ տվել, որ մի զանգեք ինձ, ձեր ասելիքը գրեք գրառմանս տակ: Էդպես էլ ոչ մեկի կողմից ոչ մի բառ չհայտնվեց ոչ մի տեղ»:
Հ.Գ. Փառք Աստծո, Էրիկի բուժումը նորմալ է ընթանում, և այդ գումարի պատմությունը պատճառ չի հանդիսացել, որ փոքրիկը տուժի, սակայն դեռ պետք է պարզվեն այն մանրամասները, թե ինչ է եղել իրականում։ Սպասենք Արտավազդ Հովհաննիսյանի վերադարձին, նրա ներկայացրած ապացույցներին՝ փորձելով հավատալ, որ բարեգործություն բառն այս դեպքում չի հայտնվի չակերտների մեջ…
Մարինե Ամիրյան
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
- 14:10Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
- 12:10Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
- 11:10Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
- 14:10Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն
- 12:40Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.