«Ի՞նչ տարբերություն՝ ով է ավելի ուժեղ, խելացի, գեղեցիկ կամ հարուստ, ի վերջո՝ նշանակություն ունի միայն այն, թե երջանի՞կ է այդ մարդը, թե՞ ոչ»
Հնդիկ գուրու, միստիկ և ոգեշնչող Օշոն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Բագվան Շրի Ռաջնիշ: Նա 600-ից ավել գիրք ունի, որոնք թարգմանված են 30 լեզուներով:
Ահա Օշոյի խորհուրդներից՝ ընտրված իր գրքերից.
1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա նրանց համար բեռ է դառնում: Պետք է սովորել ավելի հաճախ ծիծաղել: Ըստ իս՝ ժպիտը նույնքան սուրբ է, որքան աղոթքը:
2. Յուրաքանչյուր գործողություն հանգեցնում է անհապաղ արդյունքի, պարզապես եղեք զգոն և դիտարկեք ամեն ինչ: Հասուն մարդը նա է, որը հետևում է ինքն իրեն և գտնում, թե ինչն է իր համար ավելի ճիշտ, ինչը՝ սխալ, ինչը՝ լավ, ինչը՝ վատ: Եվ այն բանի շնորհիվ, որ ինքը կարողացել է գտնել ինքն իրեն, կունենա մեծ հեղինակություն: Նույնիսկ եթե ամբողջ աշխարհն իրեն հակառակը համոզի, նրա համար ոչինչ չի փոխվի: Նա ունի սեփական փորձ, որի վրա կարող է հույս դնել, և դա բավական է:
3. Մենք բոլորս առանձնահատուկ ենք. երբեք ոչ ոքից մի հարցրեց՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ:
Կյանքը փորձություն է, որի արդյունքում անհրաժեշտ է ինքնուրույն ճշտել՝ ինչն է ճիշտ կամ սխալ: Երբեմն, դուք հնարավոր է սխալ գործեք, սակայն դա ձեզ կտա սեփական փորձ, որից հետագայում օգուտ կստանաք:
4. Լինում են պահեր, երբ Աստված գալիս և թակում է ձեր դուռը: Դա հենց սերն է՝ կնոջ, տղամարդու, երեխայի, ծաղկի, մայրամուտի կամ արևածագի միջոցով… Աստված կարող է թակել հազար միջոցներով:
5. Յուրահատուկ լինելու ցանկությունը շատ սովորական ցանկություն է: Չլարվել և լինել հասարակ՝ դա է յուրահատուկ:
6. Կյանքը մի մեծ գաղտնիք է, այն հնարավոր չէ կանխատեսել: Սակայն շատերը կուզենային ապրել կանխատեսելի կյանքով, քանի որ այդ դեպքում վախի զգացում չէր լինի: Ամեն ինչ պարզ կլիներ և ոչինչ կասկածելի չէր թվա:
7. Նախ՝ անկախացեք, բավականություն ստացեք ինքներդ ձեզնից, դարձեք իսկապես երջանիկ, հետո եթե որևէ մեկը չգա ձեզ մոտ, դուք, միևնույնն է, հարուստ կլինեք և ոչինչ չեք կորցնի: Դուք մի էլ սպասեք, որ որևէ մեկը կգա ու կթակի ձեր դուռը: Դուք տանն եք, եթե որևէ մեկը կգա, շատ լավ, իսկ եթե չի գա, դարձյալ հիանալի է: Դրանից հետո դուք կարող եք հարաբերություններ կառուցել որպես տեր, այլ ոչ թե որպես ծառա:
8. Եթե դուք հարուստ եք, մի մտածեք այդ մասին, իսկ եթե աղքատ եք, լուրջ մի ընդունեք ձեր աղքատությունը: Եթե ընդունակ եք մտածել, որ կյանքն ընդամենը մի մեծ ներկայացում է, դուք ազատ կլինեք և զերծ կմնաք տառապանքներից:
Տառապանքը դա կյանքի նկատմամբ լուրջ տրամադրվելու արդյունքն է, իսկ երանությունը՝ խաղի արդյունքը: Ընդունեք կյանքն ինչպես խաղ, ուրախացեք դրանով:
9. Խիզախությունը դեպի անհայտություն տանող ընթացքն է՝ անկախ բոլոր վախերից: Վախկոտները հետևում են իրենց վախերին, իսկ խիզախները՝ անտեսելով դրանք, առաջ են շարժվում:
10. Դուք գետ եք, այսօր մի ուղությամբ եք հոսում, վաղը՝ մեկ այլ, պարզապես՝ պետք է նկատել դա: Ես երբեք չեմ տեսել նույն անձին՝ երկրորդ անգամ. նա անընդհատ փոխվում է: Հետևեք գիտակցությանը, եթե զգում եք, որ հոգնել եք, վիճեք միմիայն ձեզ հետ, և ոչ ուրիշի: Բացեք ձեր աչքերը, արթնացե՛ք:
Իմացե՛ք, ով իրեն երջանիկ է զգում միայնության մեջ, նա համարվում է իրական անձ: Եթե ձեր երջանկությունը կախված է ուրիշներից, ապա դուք ստրուկ եք և ազատ չեք:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.