23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումներն են՝
«Սևիլիան» -«Վալենսիա»
«Բենֆիկան» — «Յուվենտուսը»
Հանդիպումները կմեկանարկեն այսօր՝ Երևանի ժամանակով 23:05-ին:
Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը
Մեծարգո՛ Նախագահ Զեման,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Զեմանին և չեխական իշխանություններին Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ այս հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արևելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց և լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը:
Հարգելի՛ բարեկամներ,
Այսօր ես Պրաhա եմ ուղևորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:
Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել և հեղինակել է մի շարք բանաձևեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը:
Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների:
Այսօր, Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին և հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը:
Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք:
Հարգելի՛ գործընկերներ,
Համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը:
Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար:
Արևելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը: Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջև կապերը և փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձևավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը:
Պարո՛ն նախագահող,
Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ:
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և հեռացել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Այս տարի ևս Օբաման չի օգտագործել «ցեղասպանություն եզրույթը:
«Այսօր մենք ոգեկոչում և հարգում ենք նրանց հիշատակը, որոնք զոհվեցին 20-րդ դարասկզբի ամենասարսափելի վայրագությունների՝ Մեծ եղեռնի ժամանակ:
Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքերը, երբ 1.5 միլիոն հայեր են կոտորվել կամ աքսորվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերի ընթացքում:
Մենք սգում ենք տառապանքի գնով իրենց կյանքը կորցրած տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Նրանց հիշելով՝ ԱՄՆ-ն նպատակ ունի հիշեցնել մեր ընդհանուր պարտավորությունը՝ այլևս թույլ չտալ, որ նման բան կրկնվի:
Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի գիտակցումը բխում է բոլորիս շահերից: Ազգերն ու ժողովուրդներն ուժեղ են դառնում և ավելի արդարացի ու հանդուրժող ապագայի համար հիմք են կառուցում՝ ճանաչելով և հաշվի նստելով անցյալի ցավալի տարրերի հետ:
Ես ողջունում եմ այն բազմաթիվ ներդրումները, որոնք արվում են հայ-ամերիկյան հասարակության, մշակույթի և համայնքների զարգացման համար: Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիական և հայկական օգնության ամերիկյան կոմիտեին, որը հիմնադրվել է ամերիկացիների նվիրատվությունների շնորհիվ և որը փրկել է անհամար հայերի և 1915 թվականին տեղահանված այլ համայնքների ներկայացուցիչների կյանքերը: Մենք կիսում ենք ընդհանուր նվիրվածությունը՝ աջակցելու հայ ժողովրդին, քանի որ նրանք աշխատում են կառուցել ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ երկիր:
Մեր մտքերն ու աղոթքները հայերի հետ են, քանի որ մենք հիշում ենք Մեծ եղեռնի սարսափելի դեպքերը, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը հայ ժողովրդին»,-մասնավորապես նշել է Օբաման:
Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. դա պետք է լավ առիթ լինի այն երկրների համար, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը. այս մասին Ծիծեռնակաբերդում՝ լրագրողների հետ զրույցում, նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն օգտվել է իր հնարավորությունից:
Անրի Ռենոյի խոսքով, իր ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավորինս շուտ կարգավորվեն:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությունը կարևոր է Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և տարածաշրջանի համար: Այն կարևոր է տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման և զարգացման համար. տարածաշրջանի համար այլ ապագա չկա»,-նշել է նա:
ԱՄՆ–ում քչերը կգտնվեն, ովքեր չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, քանի որ դա որպես առարկա ուսուցանվում է դպրոցական դասագրքերում. ԱՄՆ-ում գիտեն և հիշում են Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամները:
«Այն, որ այստեղ ենք, արդեն իսկ նշանակում է, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունը ճանաչվել է մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, դրա կարևորությունը, խնդրի մեծությունը մատնանշվել է նրա կողմից և առանձնացվել է»,– հայտարարեց Էդ Ռոյսը։
«Հայոց ցեղասպանության մասին նշվում է մեր երկրի դասագրքերում, և մեր աշակերտներին ուսուցանում ենք, որ Հիտլերն ասում էր. «Իսկ ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության, բնաջնջման մասին»: Մենք այստեղ գտնվելով՝ ճանաչում, ընդունում ենք, և մենք այստեղ ենք, Ցեղասպանությունից զատ, հայերի հետ խոսելու այն հարցերի մասին, թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանի հետ ավելի շատ առևտրային և խորը հարաբերություններ ձևավորվեն, և նաև ամերիկահայերի ջանքերով, նրանց ներգրավմամբ, միասին կարողանանք այնպես անել, որ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա առավել նշանակալի տեղ զբաղեցնի»,-ավելացրեց նա:
Այս համատեքստում ամերիկացի կոնգրեսականն ընդգծեց նաև, որ այսօր առավոտյան Երևանում քննարկել են «Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը», որը կապահովի առևտրային և գործակցային հարաբերությունների խորացման նոր հիմքեր: Էդ Ռոյսը հավելեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կրկին այստեղ՝ Երևանում կլինեն:
Պատվիրակության անդամ Էլիոթ Լանս Էնգելն էլ հայտարարեց, որ թեև Էդ Ռոյսի հետ տարբեր կուսակցություններ են ներկայացնում, սակայն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ միասնական են:
«Մեր հանձնաժողովում քանիցս բանաձևեր են ընդունվել, ամերիկյան ժողովուրդը ճանաչում է այս ցեղասպանությունը, և կարծում եմ՝ Թուրքիան ևս պետք է ընդունի այս փաստերը»,- նշեց ամերիկացի կոնգրեսականը՝ հավելելով, որ ԱՄՆ–ում ունեն ակտիվ և կենսունակ ամերիկահայ համայնք՝ Կալիֆոռնիայից մինչև Նյու Յորք, որոնք մշտապես բարձայնում են Հայոց ցեղասպանության մասին:
«Ուստի, մենք այստեղ ենք հայ ժողովրդի մոտ որպես բարեկամ ՝ մեր ցավակցությունն ու համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին։ Մենք հասկանում ենք, որ երբ նայում ենք առաջ՝ դեպի ապագա, ապա պետք է նաև ընդունենք անցյալի փաստերը, և այս սարսափելի ցեղասպանության փաստերը չե՛նք կարող չընդունել: Եվ ուզում ենք, որ հայ ժողովուրդն իմանա, որ մենք իր կողքին ենք այս հարցում և զորավիգ ենք»,- ասաց կոնգրեսականը:
Ռոդ Այլենդից ներկայացված կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն էլ նշեց, որ այստեղ են՝գնահատականներ տալու 1,5 միլիոն զոհերի հիշատակին և հարգանքի տուրք մատուցելու, միաժամանակ նաև հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդի այն տոկունությանը, որով կարողացել է դիմակայել այդ արհավիրքին:
Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս օրը նշանակվել է ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության զոհերի: Իմ մայրը հայուհի է, այդ պատճառով էլ այս ողբերգությունը վերաբերում է նաև իմ ընտանիքին: Ամեն տարի այս օրը ես սգում եմ ամբողջ հայ ժողովրդի հետ և ցավում եմ այդ ողբերգության համար, որը խլել է միլիոնավոր անմեղ կյանքեր:
Եղեռնի զոհերի լուսափայլ հիշատակ»:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է «Նրանք ընկան» երգը և հետևյալ գրառումն արել.
«Այսօր՝ ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը։ Այս երգը գրվել է 1975 թվականին Շառլ Ազնավուրի և Ջորջ Գարվարենցի կողմից՝ 60-րդ տարելիցի կապակցությամբ: Մինչ այժմ չկա արդարություն, չկա ճանաչում, չկա փոխհատուցում»:
Այսօր կյանքից հեռացել է դիրիժոր, երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Դաշնակահար, դիրիժոր, երգահան Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը ծնվել է 1928 թ. հուլիսի 29, Արմավիրում։
1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ է։ Վերջին ժամանակաշրջանում Օրբելյանն ապրում էր Ամերիկայի Միացյալ նահանգներում
Առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման՝ մենք կարգավորման չենք գնա, դա անարդար կլինի. նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար առաջնահերթ խնդիր է։ Այն լուծել է պետք »,-նշել է Էրդողանը:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ այսօր սպասվելիք հայտարարությանը, Թուրքիայի վարչապետը կարծիք է հայտնել, թե նույն ուղղվածության ելույթ է լինելու, և ինքն ավելին չի ակնկալում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.