Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Կենտրոնական դաշնային շրջանի հարցերով աշխատակիցները՝ Մերձմոսկովյան Դոմոդևովո շրջանում, ձերբակալել են 36-ամյա, ազգությամբ հայ, «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանին, որն առավել հայտնի է որպես Արտյոմ Սարատովսկի:
Ինչպես հայտնում է «Прайм Крайм» լրատվական գործակալությունը, ձերբակալվածի մոտ եղել է հերոինի որոշակի չափաքանակ:
Նախկինում դատված, ծնունդով Վանաձորից Արտյոմ Սարգսյանը թագադրվել է Թուրքիայում՝ անցած տարվա հունիսին Դաթո Ջանգիձեի, Բոնդո Ստուրուայի և այլոց հետ միասին:
Գործակալության փոխանցմամբ, գաղտնիք չէ, որ «նոր արյունը» հարկավոր է հակամարտող գողական կլաններին՝ առաջին հերթին միջկլանային պատերազմը շարունակելու համար:
Արտյոմի «մարտական մկրտությունը» երկար սպասել չի տվել: 2013թ. հոկտեմբերին նա Դաթոյի ու Զլակի հետ Արմավիրում ցուցադրաբար հաշվեհարդար է տեսել Դեդ Հասանի վերջին «սանիկ»-ի՝ «օրենքով գող» Արա Մուրադյանի հետ:
Հիշեցնենք, որ ծեծի հետևանքով մահացել էր Արայի մերձավորներից մեկը:
Տարածված լուրերի համաձայն, Արտյոմը մեղադրել է ընկերներին՝ իրեն սպանության մեջ ներքաշելու համար, քանի որ նախապես մտադիր էին «պարզապես խոսել»: Ամենայն հավանականությամբ, Արտյոմի խիղճը տանջում էր, քանի որ, ի տարբերություն Դաթոյի և Զլակի, ինքը հայ էր, ինչպես Արան և նրա զոհված ընկերը:
Շուտով նաև Հայաստանում մեծ աղմուկ հանած միջադեպն Արտյոմին նոր խնդրի առաջ կանգնացրեց: Գյումրեցի «օրենքով գող» Զապին դիմեց մի տղամարդ՝ հայտնելով, թե Արտյոմը նախկինում, երբ դեռևս գողական չէր, իրեն պարտվել է նարդի խաղալիս, սակայն գումարը, որը բավականին մեծ է, չի վճարել և այդ փաստը թաքցրել է իր «կնքահայրերից»:
Հայ «օրենքով գողեր»-ն իրավիճակը պարզելու նպատակով՝ Արտյոմին կանչում են Հայաստան, սակայն նա տարբեր պատրվակներով ներկայանալուց մինչ այժմ խուսափում է: Եթե նրա դեմ բողոքած տղամարդը չի ստել, ապա Արտյոմն ընդմիշտ կկորցնի «կոչումը», քանի որ խաղային պարտքը պատվի հարց է, իսկ անազնիվ մարդը, անկախ այս կամ այն կլանին պատկանելուց, չի կարող «օրենքով գող» լինել:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.