13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հանրապետության տարածքում` ապրիլի 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 21-22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝ ապրիլի 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի ապրիլի 19-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարների որակավորման ստուգման քննությունների թեսթային փուլի արդյունքները:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումների առաջին փուլին մասնակցել է 44 դիմորդ, որից 38-ը հաղթահարել են 80 տոկոս ճիշտ պատասխանների շեմը և անցել են որակավորման ստուգման երկրորդ` խնդիրների փուլ: Հանձնաժողովը որոշել է որակավորման ստուգման երկրորդ՝ խնդիրների, փուլը անցկացնել համակարգչի միջոցով` մասնակիցներին հնարավորություն տալով օգտվել նաև տպագիր նյութերից: Արգելված է օգտագործել ցանկացած հեռահաղորդակցության միջոցներ, ներառյալ` ինտերնետը: Թեստավորման ընթացքում օգտագործվող համակարգիչները կապահովվեն համապատասխան ծրագրերով, ներառյալ` Arlis, MS Word և KDWin:
Դիմորդներին արգելվում է ստուգմանը բերել իրենց անձնական համակարգիչները, պլանշետային համակարգիչները, սմարթֆոնները: Որակավորման ստուգման խնդիրների փուլի անցկացման վայրն է՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ, սույն թվականի ապրիլի 26, ժամը առավոտյան տասին (10:00) երկու խմբերի համար: Մասնակիցները քննությանը կհրավիրվեն առավոտյան ժամը իննին (9:00): Դիմորդները նոտարների որակավորման ստուգմանը պետք է ներկայանան որոշմամբ հաստատված օրը և ժամին, միաժամանակ իրենց հետ ունենալով անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ):
Որակավորման խնդիրների փուլի համար որոշվել է ոչ էական սխալների համար դիմորդի բալը նվազեցնել մեկ միավորով, իսկ գործարքների առոչնչությանը բերող սխալների առկայության դեպքում նշված խնդիրը գնահատել զրո միավոր, անկախ մնացած սխալների առկայությունից: Էական սխալ կհամարվեն այն բոլոր թերությունները, որոնք հանգեցնում են գործարքի կամ պայմանի անվավերության (առոչինչ և վիճահարույց, օրենքին հակասող գործարքներ), հանգեցնում են գործարքի կնքված չլինելուն, խախտում են նոտարական գործողության էությունը, կողմին կամ կողմերին զրկում են իրավունքներից (սեփականության, ժառանգական և այլն):
Որակավորման ստուգման երկրորդ փուլը իրական ժամանակով կհեռարձակվի համացանցի միջոցով:
ՀՀ արդարադատության նախարարություն
Արաբական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արտասիրիական ընդդիմության ներկայացուցիչ Քամալ ալ-Լաբուանին, ով 2011թ. նոյեմբերին հայտարարված համաներման արդյունքում ազատ էր արձակվել 10-ամյա բանտարկությունից և ամիջապես ներգրավվել նույն թվականի օգոստոսին Ստամբուլում ստեղծված ընդդիմադիր «Սիրիական ազգային խոհրդի» գործունեությանը՝ դառնալով կառույցի առանցքային անդամներից, իսկ ներկայում հանդես է գալիս «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» շարքերից, օրերս հայտարարել է, որ ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադին տապալելու միակ արդյունավետ միջոցն Իսրայելի հետ դաշինքի ձևավորումն է, մանավանդ, որ այդ հանգամանքը փոխշահավետ է երկու կողմերի համար: Ըստ նրա՝ ընդդիմադիր կառույցների դիրքերի ամրապնդումը կնպաստի նաև «ալ-Կաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումների թուլացմանը:
Իսկ ավելի վաղ նույն գործիչն առաջարկել էր Իսրայելի կողմից ռազմական աջակցության ցուցաբերման և Սիրիայի հարավային հատվածում թռիչքազերծ գոտի սահմանելու դիմաց 1967թ. վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված, իսկ 1981թ. Կնեսետի որոշմամբ Հրեական պետությանը բռնակցված Գոլանի բարձունքները վերջնականապես զիջել Իսրայելին, քանի որ, ըստ Քամալ ալ-Լաբուանիի՝ «ավելի լավ է այդպես, քան կորցնել Սիրիան և Գոլանները միաժամանակ»:
Այս համատեքստում, իսրայելական գլխավոր ընդդիմադիր «Ավոդա» կուսակցության առաջնորդ Իցհակ Հերցոգն օրերս խոստովանել է, որ մշտական և կանոնավոր կապի մեջ է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «իր բարեկամ» վերը հիշատակված Քամալ ալ-Լաբուանիի հետ:
Վերոնշյալն, ըստ էության, արդեն փաստերով ամրապնդում է Բաշար ալ-Ասադի վարչակարգի ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչեցված այն հայտարարությունները, որ արտասիրիական ընդդիմությունը լայնորեն համագործակցում է ամերիկա-իսրայելական դաշինքի հետ՝ մասնակիցը դառնալով Սիրիայի դեմ կազմակերպված արտաքին դավադրությանը, որի նպատակն այդ երկրի մասնտաումն է:
Ինչ խոսք, վերոնշյալ հայտարարություններն ընդամենը լույս են սփռում արդեն ավելի քան երեք տարի շարունակվող սիրիական ճգնաժամի որոշ ստվերային իրողությունների վրա: Անկախ նման բնույթի տեղեկատվությունից, պարզ էր որ Սիրիայի անմիջական հարևաններից գոնե Թուրքիան ու Իսրայելն, ընդանուրին համատեղ, նաև սեփական խաղն են խաղում:
Դեռևս 1978-79թթ. ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Եգիպտոսի միջև քեմպդևիդյան համաձայնագրերի և Վաշինգտոնի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո, երբ ամերիկա-իսրայելական դաշինքին հաջողվեց էականորեն թուլացնել հակաիսրայելական արաբական ճամբարը՝ խաղից դուրս բերելով դրոշակակրին, այդ ժամանակաշրջանից ի վեր Պաղեստինի արաբ ժողովրդի արդարացի իրավունքների համար համաարաբական պայքարի առաջնորդ դարձավ Սիրիան, որը հետագա տասնամյակների ընթացքում այդ գործառույթներն իրականացնելիս՝ առավել խորացրեց ռազմաքաղաքական հարաբերություններն ու համակողմանի համագորակցությունն ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ մերձավորարևելյան որոշ առանցքային դերակատարների հետ՝ ակամա թիրախավորվելով նույն ամերիկա-իսրայելական «միության» և նրանց հարող ուժերի կողմից:
Իսկ որ սիրիական ռազմադաշտում իրավիճակն աստիճանաբար լրջանում է և հակամարտ ճամբարներից յուրաքանչյուրի դեպքում ընդլայնվում է արտաքին միջամտության ձևաչափն, այդ մասին կարելի է դատել գոնե վերջին երկու ամիսների ընթացքում ծավալվող ռազմական գործողությունների որակապես նոր բնույթից՝ Իսրայելի տարածքից ավելի հաճախ դարձած տարբեր տրամաչափի հարձակումներից, Հորդանանի սահմաններից հակակառավարական խմբավորումներին ցուցաբերվող առավել լայնամասշտաբ լոգիստիկ աջակցությունից (հակակառավարական խմբավորումների զինանոցի նոր համալրումները մասնավորապես ամերիկյան արտադրության BGM-71 TOW հակատանկային հրթիռային համալիրներով), Թուրքիայի օժանդակությամբ առավել բացահայտ և մարտավարական նշանակության գործողությունների կազմակերպումից (Քեսաբի և Հալեպի դեմ իրականացված վերջին գործողություններն), ինչպես նաև, ի հակակշիռ, սիրիական վարչակարգին հարող ուժերից «Հիզբալլահի» կողմից ավելի ու ավելի բացահայտ դարձած, իսկ Իրանի և Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ստվերային աջակցության առանձին մանրամասներից:
Իսկ քաղաքական հարթության շրջանակներում զարգացումները սահամանափակ են, ինչն անչափ մտահոգիչ է. Բաշար ալ-Ասադի կողմից ՍԱՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին հայտարարությանն ի պատասխան առավել հաճախ են դարձել Սիրիայի տարբեր շրջաններում բանակային ստորաբաժանումների կողմից քիմիական զենքի կիրառման մասին տարաբնույթ վկայությունները, Ժնևյան ձևաչափի վերագործարկմանն ուղղված ջանքերի տապալման փաստերը և այն:
Ասվածի համատեքստում գոնե կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև ս.թ. հուլիս ամսին նախանշված ՍԱՀ նախագահական ընտրությունները սիրիական հակամարտության ընթացքում միանշանակ կարելի է կանխատեսել իրավիճակի թեժացում, ռազմական գործողությունների ակտիվացում բոլոր հնարավոր օջախներում, ինչպես նաև, չի բացառվում որևէ ձևաչափով արտաքին ռազմական ներխուժում՝ պայմանավորված հատկապես Արևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներով:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լ. Չ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները, ռետինե մահակով հարվածներ հասցնելով, ծեծի են ենթարկել իրեն, սպառնացել են վնասել զինվորական ծառայության մեջ գտնվող եղբորը և այդ եղանակով ստիպել են իրեն խոստովանել չկատարած հանցանքները:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր ավագ շաբաթ է՝ Սուրբ Հարության նախօրեն: Երեկոյան կբացվեն խորանների վարագույները, և Սուրբ Հարության ավետիսով ճրագալույցի պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում:
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր:
Ինչպես հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ: «Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին, որին մասնակցել են նաև Շնող և Թեղուտ համայնքների ղեկավարներն ու ավագանին:
Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկն անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է՝ ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, մշակել է անտառապատման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում: Ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա: Անտառապատում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններն ընտրվում են մրցույթով:
Ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 149 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա գումարային մակերեսով տարածքներում:
Զեկուցվել է նաև, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր և հուշարձաններ, որոնց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով մշակվել, ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել և իրականացվում է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»: Ընկերության ֆինանսավորմամբ հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ և ծրագրով սահմանված այլ աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
Ներկայացվել է «Թեղուտ» ընկերության սոցիալական քաղաքականությունը ևս: Ընդգծվել է, որ Լոռու մարզում սոցիալական աջակցության և այլ բարեգործական ծրագրերը ճշգրիտ հասցեավորելու և համակարգելու, այդ գործընթացներում հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանես» բարեգործական հիմնադրամը, որը համակարգում է ընկերության սոցիալական քաղաքականությունը: Լոռու մարզում ընկերության սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է այդ հիմնադրամի միջոցով: Ընդհանուր առմամբ, 2008-2013թթ. ընկերությունը և «Մանես» բարեգործական հիմնադրամը Թեղուտ և Շնող համայնքներին՝ համայնքների զարգացման նպատակով, հատկացրել են շուրջ 116.7 մլն դրամ ֆինանսական ծավալով օժանդակություն: Հիմնադրման օրվանից հիմնադրամն իրականացրել է ավելի քան մեկ միլիարդ ՀՀ դրամ ֆինանսական ծավալով սոցիալական ծրագրեր:
Պատասխանատուների հավաստմամբ, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում: Մասնավորապես նշվել է, որ հանդիսանալով համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն ու խոշորագույն գործատուն, ընկերությունն ունի մոտ 1.200 աշխատող, այդ թվում՝ մոտ 150 աշխատող՝ Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 430 աշխատող՝ Ալավերդուց: 2014թ. մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար ՀՀ դրամ:
Լոռու մարզից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահը մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին:
Հանրապետության Նախագահն այնուհետև կայցելի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, որտեղ նրան կներկայացվեն կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքն ու շահագործումից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Կառավարության ղեկավարի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչև տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են և ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու և լուծման տարբերակները քննարկելու համար: Վարչապետը հավաստիացրել է, որ բնակիչներին հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և պայմանավորվածություն ձեռք բերել դրանց վերջնական լուծում տալու նպատակով հանդիպումը տեղափոխել հաջորդ ամիս:
Անբացատրելի ԿԵՆՍՈՅԺ մը կ’արթնցնէ բնութիւնը համակ…..արեւը կը սփռէ իր ճառագայթները ոսկեզօծ, թռչունները կը դայլայլեն ցնծագին, ծաղիկները կը բանան իրենց թերթիկները արեւուն….մարդ էակն ալ՝ այդ կենսոյժով արբշիռ, կը թօթափէ իր յոգնութիւնը, նոր կեանքով կը վարարի ամէն Աստուծոյ օր….Ի՛ՆՉ ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ՊԱՏԱՐԱԳ, որ կը մատուցուի ամէն օր, կեանքին ի խնդիր, ապրելու ուրախութեան ի խնդիր, շնչելու եւ բարին արարելու երանութեան ի խնդիր….Եւ այս ամէնը այնքան սովորական է, այնքան բնական, որ չենք ալ նկատեր այն ՀՐԱՇՔԸ, որուն ականատեսն ու ականջալուրը կ’ըլլանք մեր ամէնօրեայ կեանքին մէջ, մշտապէս կրկնուող յաճախականութեամբ….
***
Մենք միայն ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ պատրանքը ունեցանք….Մեզմէ իւրաքանչիւրը եւ ամբողջը երբեք չկրցաւ ճիշդ ԱՐԺԵՒՈՐԵԼ անկախութիւնը…, քանզի ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ առաջին հերթին՝ ԻՆՔՆՕՐԷՆ ԱՊՐԵԼՈՒ, ՅԱՐԱՏԵՒԵԼՈՒ, ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է, ամենայն պատասխանատուութեամբ, խղճմտութեամբ, ինքն իրեն ՀԱՇՈՒԵՏՈՒ ըլլալ է: Երկիր թալանելով, կամայականութիւններ գործելով, ասկէ-անկէ բան մուրալով, ասկէ-անկէ բան կապկելով….կարելի է միայն ՄՈՒՐԱՑԿԱՆԻ իրավիճակին մէջ յայտնուիլ…: Իսկ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ միայն արհամարհանքի եւ չնչին ողորմածութեան կ’արժանանայ…: ՄԵՐ ԱՄԷՆԷՆ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏԸ ԵՂԱՒ ԱԶԳԱՅԻՆ-ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահսություն:
Քաղաքացիներ Մ. Պ.-ի և Զ. Գ.-ի հաղորդումների հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացիների հաղորդման` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակիցները, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում, իրենց պատկանող տարածքում իրականացրել են վտարման աշխատանքներ, որի ընթացքում հիշյալ տարածքից բռնության գործադրմամբ դուրս են բերել նաև կատարողական թերթում չնշված քաղաքացիներ Մ. Պ.-ին և Զ. Գ.-ին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և էական վնաս` վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.