Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ այցելեցի Երևանի՝ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, և արձանագրեցի հետևյալ աղաղակող փաստերը.
1. Ս/թ ապրիլի 10-ին դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը ստորագրել է հրաման հետևյալ բովանդակությամբ. «2014թ. ապրիլի 9-ի դրությամբ 6Բ-րդ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6Բ-րդ դասարանը համարել փակված»:
2. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ասվում է. «…պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Գ. Դեմիրյանը չկարողացավ պատասխանել իմ հարցին, թե ո՞ր օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է իրեն վերապահված դասարանը փակված համարելու լիազորություն: Այս հարցի պատասխանը չուներ նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
3. Վերը նշված հրամանի ստորագրման հետևանքով կոպտորեն ոտնահարվել են 6Բ դասարանում մնացած միակ աշակերտ Հարություն Ղազարյանի իրավունքները: Գայանե Դեմիրյանին ուղիղ հարցրի, թե արդյոք այդ հրամանի ստորագրումից հետո Հարություն Ղազարյանը համարվում է թիվ 71 դպրոցի աշակերտ: Նա միանշանակ դրական պատասխան տվեց: Այդ դեպքում ո՞ր դասարանի աշակերտ է Հարությունը. այս հարցին տիկին Դեմիրյանը չուներ պատասխան: Հաջորդ հարցին, որ եթե Հարությունը վաղը առավոտյան ժամը 8.30-ին ներկայանա դպրոց, ո՞ր դասարանում պետք է կրթություն ստանա, Դեմիրյանը նույնպես պատասխան չուներ (վերջին տասն օրերին Հարությունը դպրոց չի հաճախում՝ առողջական խնդրի պատճառով):
4. Գայանե Դեմիրյանը ավելի հեռուն է գնացել՝ Հարություն Ղազարյանի ծնողներից անուղղակի ձևով պահանջելով նրան հանել թիվ 71 դպրոցից: Վերը նշված հրամանի ստորագրումից հետո տնօրիությունը ծանուցում է ուղարկել Ղազարյաններին, որտեղ նրանց տեղեկացրել է, թե 6Բ դասարանը, որտեղ սովորում էր Հարությունը, փակված է, իսկ 6Ա դասարանը կոմպլեկտավորված է առավելագույն թվով աշակերտներով, այսինքն՝ Հարությունին չեն կարող այդ դասարան տեղափոխել:
Այսպիսով, թիվ 71 դպրոցը, որ Հարությունի ծնողների հետ ունի նրա ուսումնառությունը կազմակերպելու պայմանագիր, հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները 6Բ-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի նկատմամբ: Սա անթույլատրելի, աղաղակող փաստ է, և պետք է արժանանա համապատասխան գնահատականների:
ԱԺ պատգամավոր
Հ.Գ. Այս թեմային չէի անդրադառնում, հույս ունենալով, որ հանրակրթական համակարգն ի զորու կլինի լուծել իր «ներքին» խնդիրը:
Ստեղծված իրավիճակում սակայն, որպես ԱԺ պատգամավոր պարտավորված եմ համարում դիրքորոշում արտահայտել երեխայի նկատմամբ պետական համակարգի հարուցած ապօրինության մասին: Ընդ որում, ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել նախկին համադասարանցի երեխաների ծնողների դիրքորոշումները. այս կամ այն դիրքորոշում ունենալը նրանցից յուրաքանչյուրի անօտարելի իրավունքն է:
Ուղղակիորեն դատապարտում եմ, սակայն, այն փաստը, որ պետական հանրակրթական համակարգը ապօրինության սլաքներն ուղղել է 6-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի դեմ»:
- 15:06Անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին պետությունը կաջակցի
- 16:53Արմեն Աշոտյան.107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում
- 18:23Աշակերտը պիտի ունենա ազատ ընտրելու իրավունք
- 12:22Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա
- 17:32Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ. Սերժ Սարգսյան
- 12:10Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են
- 12:12Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
- 17:46Ո՞վ կարող է հավակնել բուհերում թափուր մնացած տեղերին
- 18:06Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր
- 22:06Արմեն Աշոտյանը ներկայացրել է որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.