23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, մաքսանենգության 1 և խարդախության 4 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 17-ին, ժամը 07.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Դարանիկ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1935 թ. ծնված Է. Ա.-ի դին:
Վերջին շաբաթների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվությունը կտրուկ նվազել է: Մի շարք երկրներում գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշներն եղել են հիվանդացության շեմից բավականին ցածր: Այդ հիվանդությունների շարքում ցածր է եղել գրիպի վիրուսների հայտանբերումը: Նվազել է նաև ծանր սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, սակայն նվազման ֆոնի վրա արձանագրվել են գրիպի լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների աշխուժացում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ և Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում, նախորդ սեզոնի միևնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել են գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը:
Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։
Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների, հանրապետությունում, հատկապես մանկական հասակի քանակակազմում, դեռևս շրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված շտապբուժօգնության կանչերը:
Ելնելով վերը նշվածից և գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը կրկին հիշեցնում է.
• խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• հագնվե´ք եղանակին համապատասխան,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է.
«Հարգելի Հովիկ Արգամի,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա:
Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և այլ ոլորտներում, նոր խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հայ գործընկերների լիարժեք միացումն ամբողջովին համապատասխանում են մեր պետությունների շահերին: Պատրաստ եմ Ձեզ հետ կառուցողական աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխհամագործակցության բոլոր արդիական հարցերի շուրջ:
Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Հովիկ Արգամի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին` իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Ընթրիքի ժամանակ մեր տեր Հիսուս Քրիստոս, իր աշակերտներին բաժանելով հացն ու գինի, դրանք ներկայացրեց որպես իր Մարմինն ու Արյունը: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն:
Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և ապա՝ օծում օրհնված յուղով:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում` Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Այսօր հրթիռակոծություն է տեղի ունեցել Հալեպի՝ հատկապես հայաշատ թաղամասերում: Հրթիռակոծության թիրախ են դարձել Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ հայաբնակ շրջանները:
Ինչպես տեղեկացնում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, հրասանդների և հրթիռների տեղատարափը շարունակվել է մինչև երեկո:
Ներկայում իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված է, քաղաքի տարբեր մասերում արկեր են պայթում։
Փակ են բոլոր խանութները, արհեստանոցները։ Մարդիկ դուրս չեն գալիս տներից։
Ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ միայն նյութական վնասներ են հասցվել, սակայն, ըստ սիրիական ԶԼՄ-ների, կան վիրավոր անձինք:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն: Նախարարի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված խախտումներն արդեն իսկ ստացել են դրական լուծում : Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին կտրամադրվեն հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը:
Ավելի վաղ Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում գտնվող հատուկ դպրոցներ այցելությունների ժամանակ հայտնաբերել էին, որ այդ դպրոցներում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կողքին հաճախ սովորում են նաև զարգացման աննշան խնդիրներով, իսկ որոշ դեպքերում` առհասարակ որևէ խնդիր չունեցող երեխաներ: Նրանցից ոմանք նախկինում սովորել են հանրակրթական դպրոցներում, սակայն հետագայում, առանց համապատասխան հիմքերի, տեղափոխվել հատուկ դպրոց:
Նման դեպքերի ուսումնասիրությունից օրինաչափություն է նկատվում, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այս առումով ավելի խոցելի են: Երեխային հատուկ դպրոց տալով, ծնողները, փաստորեն, լուծում են ոչ միայն կրթության, այլև երեխայի խնամքի, սննդի և գիշերակացի խնդիրները, իսկ դպրոցի տնօրինությունն այսպիսով ապահովում է աշակերտների՝ իրեն անհրաժեշտ քանակը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Կալանավորներ Ռ. Մ.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կալանավորները հաղորդում են տվել այն մասին, որ 2013թ հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկվելուց հետո, խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:
Հաստատվել է նիստի օրակարգը, որտեղ ընդգրկված է եղել երեք տասնյակ հարց:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նիստում քննարկվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը, ինչին դեմ է կառավարությունը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի համաձայն ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով: Գործադրի որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող կառավարության նախկին որոշման մեջ:
Որոշման նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին. «Հարգելի գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ, — ասել է կառավարության ղեկավարը: — Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»:
Կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նա առաջարկել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003թ. օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալն է:
Կառավարության եզրակացության մեջ մատնանշված են օրինագծի ընդունումը խոչընդոտող ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական պատճառները:
Նախագծի հեղինակին առաջարկվում է ՀՀ կառավարության հետ լրացուցիչ քննարկել խնդիրը՝ երկուստեք ընդունելի լուծում գտնելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Ինչպես գիտենք, երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին:
«Հայկական Վարկած»—ը մի շարք քաղաքական գործիչներից հետաքրքրվեց, թե ըստ նրանց, որն է ՕԵԿ-ի նման դիրքորոշման պատճառը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, նման որոշումը կապված է մի քանի պատճառների հետ:
«Պատճառներից մեկը այն է, որ ՕԵԿ-ի սպասելիքները չեն արդարացվել: Երկրորդ, այսպես ասած, կոալիցիոն գործընկերություն չի եղել՝ ՀՀԿ-ն միանձնյա է որոշումներ կայացրել: Երրորդ. ՕԵԿ-ի՝ նոր վարչապետի մասին պատկերացումները բոլորովին այլն են եղել, և Հովիկ Աբրահամյանը չի համապատասխանել դրանց: Եվ վերջապես մյուս պատճառը, եթե 6 տարի այդ կարգավիճակում աշխատել են և հիմա են նման որոշում կայացրել, նշանակում է այն խնդիրը կա, որի մասին ես վերջին ժամանակներս բարձրաձայնել եմ՝ ներիշխանական ժգնաժամ է»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որն իշխանությանը շատ է թուլացրել:
Այն հարցին, թե հնարավոր է ՕԵԿ-ին տեսնենք «Հրաշալի քառյակի» կողքին, այսինքն՝ ոչ իշխանական ուժերի հետ համագործակցելիս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Իրենք հայտարարեցին, որ ընդդիմադիր դաշտ են վերադառնում. ոչ իմ մոտ է այդ դաշտի բանալին, ոչ էլ ինչ-որ մեկի, այդ դաշտը բաց է՝ անսահմանափակ տարածություն: Նրանք իրենց գործունեությամբ կամ պիտի ստանան քաղաքացիների աջակցությունը, կամ՝ ոչ: Դա է ամբողջ խնդիրը: Այնպես որ ժամանակի խնդիր է»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե քաղաքական գուշակություններով չի զբաղվում, պարզապես ՕԵԿ-ի որոշումն ընդունում է ի գիտություն:
«Չեմ ցանկանում վերլուծություններ անել, մենք՝ որպես քաղաքական ուժ, ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշումն ընդունում ենք ի գիտություն»,-ընդգծեց նա:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, վաղ է ասել, թե կհայտնվի ՕԵԿ-ը ոչ իշխանական չորս ուժերի կողքին, թե՝ ոչ:
«Երբ որ ՕԵԿ-ը կներկայացնի իր օրակարգը, մեզ համար տեսանելի կլինի, թե ինչ քաղաքական օրակարգ է իր համար ձևավորում «Օրինաց երկիր» արդեն ոչ կոալիցիոն քաղաքական ուժը, այդ ժամանակ, կարծում եմ, իմաստ կունենա խոսել բոլոր հարցերի մասին: Այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում խոսել այդ մասին»,-ասած Նաիրա Զոհրաբյանը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ձևավորվում է տեխնիկական կուսակցություն: Այսինքն, ըստ նրա, կոալիցիա որպես այդպիսին չի լինի, կլինեն անհատներ, որոնք կուսակցություն չեն ներկայացնի, բայց կընդգրկվեն կառավարությունում:
«Առաջ մենք ունեինք կոալիցիոն կառավարություն, լավ թե վատ, ճիշտ, թե սխալ, բայց գոնե անուն կար՝ կոալիցիոն կառավարություն, հիմա կառավարության տեսքը շատ հետաքրքիր է: Կուսակցական կոալիցիա չի կազմվում, բայց ինչպես նկատում ենք՝ մարդիկ կուսակցություններից դուրս են գալիս և, ամենայն հավանականությամբ, ընդգրկվում կառավարության կազմում: Եթե Հայատանի իրողություններից նայենք այդ ամեն ինչին՝ սա ախպերություն է, ուրիշ անուն չենք կարող տալ: Այսինքն, կուսակցությունները նրանց համար պատասխանատվություն չեն կրում, ղեկավարը՝ նույնպես»,-նշեց Արամ Կարապետյանը:
Հնարավո՞ր է ՕԵԿ-ը դառնա ընդդիմադիր կուսակցություն՝ հարցին. Արամ Կարապետյանը պատասխանեց. «Իմ անձնական տեսակետից, ՕԵԿ-ը էլ ոչ մի բան չի կարող դառնալ»:
Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե Արթուր Բաղդասարյանի՝ վարչապետ դառնալու սպասելիքները չեն արադարացվել, որն էլ «Օրինաց երկրին» ստիպել է նման որոշում կայացնել, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը նշեց.
«Ինձ ոչ Արթուր Բաղդասարյանն է հետաքրքրում, ոչ նրա սպասելիքնորը, ոչ ՕԵԿ-ը, կարող է չէ՞ ինձ չհետաքրքրել: Ըստ ինձ, մի շրջան կգնա ախպերություն, հետո՝ վիճակը կբարդանա: Քաղաքագիտության մեջ ինչ չէինք լսել, լսեցինք՝ կարելի է ընդդիմադիր չլինել, բայց լինել այլընտրանքային: Քաղաքագիտության կուրս եմ գրել, որ ներկայացրել եմ արտերկրում, նման բան չէինք լսել, իսկ Հայաստանում ինչ ուզենք, կլսենք»,-նկատեց Արամ Կարապետյանը:
«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով կարդալ ՕԵԿ-ի հայտարարությունը:
«Հայտարարության մեջ մանրամասն պատասխանները կան, կոռեկտ չեմ համարում ուրիշ կուսակցությունների խոհանոցին միջամտելը»,-ասաց Գեղամյանը:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես չցանկացավ խոսել այդ թեմայով:
Ա. Սարգսյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.