23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Քիչ առաջ ավարտվել է ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստը: Լրագրողների հետ զրուցել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«ՕԵԿ-ը քաղաքական կոալիցիայի հարցը համարում է խնդրահարույց և ոչ նպատակահարամար»,-հայտարարել է Հեղինե Բիշարյանը և հավելել. «Քանի որ կուսակցության կառույցներում դեռևս շարունակվում են աշխատանքները, ապրիլի 25-ին կուսակցության նախագահը վերջնական պատասխան կտա»:
Նա նաև հայտնել է, որ ՕԵԿ քվոտայով նախարարներ Սերգո Կարապետյանը, Սամվել Թադևոսյանը և Արմեն Երիցյանը դուրս են եկել կուսակցությունից:
****
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի որոշման ամբողջական տարբերակը.
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի գնահատմամբ ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ: Երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ, կենսունակ, ամուր, նորարարական, բարեփոխումները վճռական քայլերով առաջ մղող կառավարություն: Երկրի դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակը, ժողովրդին հուզող բազմաթիվ հիմնախնդիրները թելադրում են արդյունքին միտված, ժամանակակից միջազգային փորձով ամրապնդված մրցունակ կառավարության ծրագրի կենսագործում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում երաշխավորել տեսանելի արդյունքներ: Կուսակցությունը գնահատելով երկրի Նախագահի և ՀՀԿ-ի հետ կոալիցիայի շրջանակներում իրականացրած գործունեությունը, արձանագրում է, որ անցած 6 տարիների ընթացքում համատեղ ուժերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Այդուհանդերձ ՕԵԿ-ը փաստում է, որ մեզ չի հաջողվում իրականացնել մեր բազմաթիվ նախընտրական ծրագրերը, որի վկայությունը, օրինակ, ավելի քան 2 տասնյակ օրինագծերն են, որոնք տարիներ շարունակ, գտնվելով Ազգային ժողովում, օրենքներ չեն դառնում, չնայած մեր բազմաթիվ քննարկումներին:
Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն, ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Արդյունքում «իշխող քաղաքական կոալիցիա» հասկացության փոխարեն լայն շրջանառության մեջ է դրվել գերակա դարձած «իշխող քաղաքական ուժ» հասկացությունը: Կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածում նման ձևաչափը ՕԵԿ-ի համար երբևիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման և առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը:
Դրա վկայությունն են նախորդ ժամանակահատվածում 3 անգամ վարչապետ նշանակելու և 4 անգամ խորհրդարանի նախագահ առաջադրելու քաղաքական մեծամասնության միանձնյա որոշումները, ինչպես նաև ՀՀ Նախագահի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունը, որի ժամանակ, չնայած ՀՀ Նախագահի բացառիկ իրավասությանը առաջադրելու վարչապետի թեկնածությունը, կոալիցիայի շրջանակներում չի քննարկվել ՕԵԿ-ի կողմից առաջադրած թեկնածուի հարցը՝ թերևս գուցեև այն հիմնավոր իրավական պատճառով, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, և դա բավարար է առանց կոալիցիոն գործընկերոջ համաձայնության առաջադրումներ կատարելու առանցքային քաղաքական պաշտոններում, ինչը հնարավորություն չի ընձեռում ՕԵԿ-ին՝ որպես կոալիցիոն կուսակցությանն, ունենալ որևէ ազդեցություն նման կարևոր որոշումների ընդունման գործընթացում:
ՕԵԿ-ը փաստում է, որ վերջին 6 տարիներին եղել է ՀՀ Նախագահի և ՀՀԿ-ի հուսալի գործընկերը բազմաթիվ դժվարին իրավիճակներում, փորձել է առավելագույնս ներգրավված լինել բարեփոխումների բարդ օրակարգի մեջ՝ մշտապես ցուցաբերելով սկզբունքային և շիտակ դիրքորոշում: Նույնը վերաբերում է նաև 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ ՕԵԿ-ը վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից, իր վարկանիշի էական նվազման հաշվին թույլ չտվեց, որ երկրում մոլեգնի քաղաքացիական պատերազմը կամ երկիրը կանգնի արտաքին ագրեսիայի վտանգի առջև:
Կուսակցությունը գտնում է, որ նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի կիրթ, գրագետ, բարեփոխումների ունակ, երկրի արտաքին տնտեսական օրակարգը՝ Մաքսային Միությունից մինչև Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական հաստատությունների և երկրի համար կարևոր գործընկերների հետ հավակնոտ օրակարգ ձևավորելու և կյանքի կոչելու ունակ թիմից:
ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է Ազգային ժողովը, ունեցել է կարևոր դերակատարում Անվտանգության խորհրդի կայացման գործում՝ համակարգելով երկրի ներքին և արտաքին կարևորագույն ոլորտներում բարեփոխումներին ուղղված շուջ մեկ տասնյակ միջգերատեսչական, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը, իրավունք ուներ հավակնելու երկիրը տնտեսական դժվարին իրավիճակից դուրս բերելու առանցքային դերակատարմանը՝ երկրի Նախագահի և կոալիցիոն դաշնակիցների հետ: Հաշվի առնելով 6-ամյա կոալիցիոն փորձառությունը, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսևորվել 3 նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ: ՕԵԿ-ը գտնում է, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար՝ ինչը վերջինիս տալիս է ոչ թե իրական, այլ ֆորմալ բնույթ:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ նախագահի հայտարաությունն առ այն, որ նա հրաժարվում է ապագայում այլևս զբաղեցնելու ՀՀ Նախագահի կամ վարչապետի պաշտոնները, ինչպես նաև գերակայություն է համարում ապագայում ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշիչ դերակատարությունը, ընդունելով, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցություն, ունի բավարար ներուժ միանձնյա ձևավորելու կառավարությունը և ստանձնելու լիարժեք քաղաքական պատասխանատվություն, ինչպես նաև, հաշվի առնելով ՕԵԿ-ի՝ ապագային միտված իր քաղաքական օրակարգը, ՕԵԿ-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը համատեղ աշխատանքի համար, հաջողություն է մաղթում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր գործունեության մեջ:
Ելնելով վերոշարադրյալից՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը
Որոշում է
1. «Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար:
2. Հաշվի առնելով, որ կոալիցիայում ՕԵԿ-ը գործունեության հետագա շարունակումը դիտարկում է խնդրահարույց և ոչ նպատակահարմար՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը բավարարեց ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին և հաջողություն մաղթեց նրանց իրենց հետագա գործունեության մեջ:
3. ՕԵԿ Երևանի տարածքային և մարզային կուսակցական կազմակերպություններում քննարկել գործող քաղաքական կոալիցիայում ՕԵԿ անդամակցության նպատակահարմարության հարցը՝ ս.թ. ապրիլի 25-ին ՕԵԿ վարչության նիստում, կայացած քննարկումների արդյունքների հիման վրա քաղաքական խորհրդի որոշումը հաստատելու համար:
4. Հանձնարարել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանին հանրությանը պատշաճ իրազեկել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների մասին:
Քաղաքական խորհրդի որոշումն ընդունվեց միաձայն:
Հանրապետության տարածքում` ապրիլի 17-ին, 19-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 18-ին, 21-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 18-ին նույնքան կնվազի:
Երևանում՝ ապրիլի 17-ի, 19-20-ին անձրևի հավանականությունը փոքր է: 18-ին, 21-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի` ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, խուլիգանության` 2, մաքսանենգության` 4, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ս.թ. ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը և Վիեննայի 2011թ. փաստաթուղթը չեն հանդիսանում զսպող գործոններ, ինչը հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող մարդու իրավունքների, բարեվարքության, թափանցիկության, բանակ-հասարակություն կապի և այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ.
«Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ունի կայացած և ամուր պետական կառույց: Դուք արժանապատվորեն և լիարժեք իրականացնում եք ձեր առաքելությունը:
Գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը որևէ երկրում և մանավանդ Հայաստանում միշտ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, և ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ: Այս առումով դուք լրացուցիչ պատասխանատվություն ունեք: Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը: Սա արդյունք է բարեփոխումների մի տևական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաև արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մե ր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլև ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ: Իհարկե, մենք դեռ հեռու ենք ցանկալի նշանակետից, բայց հուսադրող է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով և արձանագրում ձեռքբերումներ:
Հայաստանի քաղաքացին ձեզ է վստահել իր ունեցվածքի և հասարակական կարգի պաշտպանությունը: Դուք քայլ առ քայլ ձեր աշխատանքով ապացուցում եք, որ արժանի եք այդ վստահությանը: Ցավոք, դեռ կան այդ վստահությունը չարաշահողներ: Համոզված եմ, որ անողոք եք լինելու նման դրսևորումների հանդեպ և բացառելու եք ոստիկանի ուսադիրների արատավորումը: Նման վճռական կեցվածքը ձեր շարքերում մենք արդեն տեսնում ենք:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ»:
Ապրիլի 15-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Ֆրանսիայի ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջև ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ:
Ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, քննարկումները հիմնականում վերաբերել են հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին:
Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է քննարկումների համար Երևանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը` մասնավորապես ռազմական կրթության, ռազմական առողջապահության և խաղաղապահ գործողությունների բնագավառներում:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանը և Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության պետ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Ա.Վիլլերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել էր «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու և հավի կոտլետի արտադրական գործունեությունը, ինչպես նաև կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի եզրակացությունը` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը 2014թ. ապրիլի 15-ին վերացվել է:
Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «ԳԱԶ-5317» մակնիշի ավտոմեքենայի, որը կողաշրջվել է և բախվել մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով` բախվել է նշված վայրում կայանված «Նիսան-Տիմա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 51 տան դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 22.40-ին, Երևանի Աթենքի փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 70-ամյա կին և 14-ամյա աղջիկ` հայտնելով, որ վնասվածքներն ստացել են նույն օրը, ժամը 14.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 21.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 10/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1990 թ. ծնված Խաչիկ Մ.-ն` «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով: Նա ժամը 23.20-ին Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես 124» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 37,5 կմ-ին բախվել է ծառի և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս` դիպել է 77-ամյա կնոջ:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 125-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայից մետաղյա թիթեղներ են թափվել և հարվածել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս բախվել է ճամփեզրի քարին:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի «Թեղուտ» ՓԲԸ տարածքում դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ-Պառավաքար ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ, որը վթարի ժամանակ, որպես ուղևոր, գտնվել էր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում:
Կատարվում է քննություն:
Այս տարի, «Արտավազդ» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Շուշան Ղազարյանը: Այդ կապակցությամբ «Հայկական Վարկած»—ը զրուցեց դերասանուհու հետ:
—Ինչպե՞ս որոշեցիք ընտրել դերասանուհու մասնագիտությունը, և մտերիմներն ինչպե՞ս ընդունեցին Ձեր որոշումը.
-Նախ և առաջ ասեմ, որ ես դերասանների տոհմից եմ: Պապս, քեռիներս, մայրս, քույրս,զարմուհիս, բոլորս՝ Սանթրոսյանների տոհմից ենք: Պապս` Պարույր Սանթրոսյանը, եղել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից, որտեղ էլ, գրեթե բոլորս, սկսել և շարունակել ենք մեր աշխատանքը: Իմ մանկությունը թատրոնում է անցել, և երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, նույնիսկ այլ մասնագիտության մասին չմտածեցի, չնայած՝ հայրս դեմ էր իմ որոշմանը:
Պարապում էի թատերագիտական բաժին ընդունվելու համար, սակայն երբ ուսուցիչս` ռեժիսոր, դոցենտ Սաթենիկ Մաթևոսյանի խնդրանքով բանաստեղծություն կարդացի,վերջինս պնդեց, որ դերասանական բաժին գնամ:
Եվ բավականին բարձր գնահատականներով ընդունվեցի թատերական ինստիտուտ` ժողովրդական արտիստ Զավեն Տատինցյանի արվեստանոցը:
—Ինչո՞ւ ընտրեցիք հենց Պատանի հանդիսատեսի թատրոնը.
-Երբ 2-րդ կուրս էի փոխադրվում, այնպես ստացվեց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը շատ ծանր վիճակում էր. թատրոնից հեռացել էր գեղարվեստական ղեկավարը, գլխավոր ռեժիսորը, և պետք էր մարդ ,ով կկարողանար այդ իրավիճակից դուրս բերել թատրոնը: Զավեն Տատինցյանը խոստացավ օգնել թատրոնին և առաջարկեց, որ մենք կուրսով գնանք թատրոն և աշխատենք:
3 տարում մենք հանդիսատեսի դատին հանձնեցինք բավականին շատ ներկայացումներ, որոնք մեծ հաջողություններ ունեցան և դարձան խաղացանկային ներկայացումներ:
—Կթվարկե՞ք այն ներկայացումները կամ այն դերերը, որոնք առավել շատ են ընդունվել հանդիսատեսի կողմից:
-Հիմանականում հեքիաթներում եմ խաղացել: Գրեթե բոլոր ներկայացումներում ես խաղացել եմ տրավեստի ամպլուայից (կին, որը խաղում է տղամարդու դեր), իսկ տղամարդու դեր խաղալն այդքան էլ հեշտ չէ: Այդ դերերն ինձ համար մեծ փորձ հանդիսացան: Երբ ավարտեցինք ինստիտուտը, արդեն ունեինք որոշակի ճանաչում:
—Երբևէ փորձե՞լ եք աշխատել այլ թատրոններում.
-2001թ-ին ստացա հրավեր Դրամատիկական թատրոնից, որտեղ բեմադրվում էր Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Այստեղ ևս տղայի դեր եմ մարմնավորել:
Այս ներկայացումից հետո, ես պետք է որոշեի` մնալ այստեղ, թե վերադառնալ Պատանի հանդիսատեսի թատրոն: Հիմա չեմ կարող ասել` ճիշտ էր իմ ընտրությունը, թե՞ ոչ, բայց ես ընտրեցի Դրամատիկական թատրոնը:Սակայն ոչ մի լուրջ դեր հետագայում չստացա այստեղ, ինչը ինձ սկսեց բարկացնել: Ես կարծում եմ, որ մարդ որտեղ սկսկում է իր աշխատանքը, այնտեղ էլ պետք է վերջացնի:
Դրամատիկական թատրոնում ես հանդիպեցի իմ ապագա ամուսնուն` Վահագ Գալստյանին, և շուտով ծնվեց աղջիկս:
Արդեն, 2007թ-ին վերադարձա Պատանի հանդիսատեսի թատրոն:
—Որքանո՞վ է օգնել կամ խանգարել ընտանիքը ձեր կարիերայի կայացման հարցում.
-Ընտանիքը չի խանգարել: Ամուսինս, դերասան լինելով, հասկացել է ,որ կինը կարող է գնալ թատրոն՝ աշխատանքի և վերադառնալ գիշերը ժամը 1-ին: Դժվար է, իհարկե, համագործակցել ընտանիքի և թատրոնի հետ միաժամանակ, երբ վերադառնում ես ներկայացումից հետո տուն ` ծաղիկներով,հաջողությունը վայելած, շատ դժվար է ճաշ պատրաստել:
Երբ վերադարձա Պատանի հանդիսատեսի թատրոն, արդեն ուրիշ աշխարհ սկսվեց: Ես արդեն երեխա ունեի, մեծացել էի և այլևս տղամարդու կամ փոքրիկ աղջկա դերեր չէի կարող խաղալ: Հետո, երբ ծնվեց տղաս, 5-6 տարի աշխատանքային դադար եղավ: Այդ ընթացքում զբաղվում էի կրկնօրինակմամբ, և կարող եմ ասել, որ իմ ձայնը մարդկանց համար ավելի ճանաչելի դարձավ, քան ես:
—Երբևէ ցանկություն եղե՞լ է լքել թատրոնը.
-Իհարկե եղել են պահեր, երբ ապրել եմ հիասթափություն և որոշել եմ, որ վերջ` էլ չեմ աշխատելու թատրոնում, սակայն դա տևել է մի քանի րոպե, իսկ հետո հասկացել եմ, որ չեմ կարող առանց թատրոնի: Հիասթափություններ էլ են լինում, հաղթանակներ էլ, բայց այսօր կարող եմ ասել հստակ, որ չեմ էլ մտածի թատրոնը լքելու մասին: Իմ կարծիքով, ընդհանրապես դերասանը, բացի դերասանությունից, ուրիշ ոչնչով չի կարող զբաղվել:
—Ինչո՞ւ ձեզ չենք տեսնում սերիալներում կամ ֆիլմերում: Շատերին անհայտ է տարվա լավագույն դերասանուհին` Շուշան Ղազարյանը.
— Շատ կարճ ժամանակ նկարվել եմ «Վերվարածներում»: Սակայն դա իմը չէր. ես չեմ սիրում սերիալը: Կնկարվեմ այնպիսի ֆիլմում, որտեղ կլինեն մակարդակ, աշխատանք, դերակատարներ: Չեմ ցանկանում վիրավորել մեր դերասաններին, քանի որ սերիալը ցանկացած դերասանի համար եկամտի աղբյուր է, բայց բարկանում եմ, երբ բավականին կայացած, թատրոնում շատ կոչումների արժանացած , վաստակավոր դերասանները, խաղում են դիլետանտների հետ: Թատրոնը ինձ համար սուրբ տեղ է, և, շատ ափսոս, որ չենք վարձատրվում արժանվույնս:
—Անդրադառնանք «Մեղրի համը» ներկայացմանը, որը մեծ իրարանցում առաջացրեց թատերական աշխարհում, ինչպե՞ս եղավ համագործակցումը ռեժիսորի հետ:
— Ռեժիսորը՝ Գոռ Մարգարյանը, եկավ մեր թատրոն և որոշեց բեմադրել Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» պիեսը:
Գոռը ինձ չէր ճանաչում: Հակոբ Ղազանչյանի հետ խորհրդակցելուց հետո, առանց տեսնելու, ընտրում է ինձ:
Ներկայացուման մեջ մարմնավորում եմ մոր դերը, և կարծում եմ, որ այս դերը յուրաքանրյուր դերասանուհու համար շատ ցանկալի է:
Հավաքվեց հրաշալի խումբ` Մարիամ Ղազանչյան, Սամվել Դանիելյան, Իշխան Ղարիբյան, Քաջայր Հակոբյան: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ շատ կարևոր է, երբ խաղընկերներդ լավն են լինում:
Ներկայացումը, որը մի քիչ բաց է` 16+, մեկ տարի է ինչ բեմադրվում է, բայց միշտ ընդունվում է բռավոներով: Հրավեր ստանալով Մոսկվայի Ֆոմենկոյի արվեստանոցից, այնտեղ ևս փայլուն ընդունելության արժանացանք:
—«Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ձեր ներկայացումը շահեց միանգամից 6 մրցանակ.Պատմեք մի փոքր՝ ինչպե՞ս դա ստացվեց.
-«Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացվեց հենց այս ներկայացումը և….սենսացիա: Առաջին անգամ «Արտավազդ» մրցանակաբաշխության պատմության մեջ մի ներկայացումը շահեց 6 նոմինացիա՝ տարվա լավագույն երիտասարդական ներկայացում, լավագույն երիտասարդ դերասան, երիտասարդ դերասանուհի, դերասան, լավագույն 2-րդ պլանի դերասան, և ես՝ արժանացա տարվա լավագույն դերասանուհի նոմինացիային: Մենք ապշած էինք, իրոք, նման բան չէինք սպասում:
Իհարկե այս ամենը առանց բամբասանքների չէր կարող անցնել, բայց կարծում եմ, որ դա նորմալ է: Կխնդրեմ չարախոսողներին՝ դիտել ներկայացումը: Գո՞ւցե այդ ժամանակ լռեն:
—Կարո՞ղ ենք այս ներկայացումը համարել ձեր հաջողության գագաթնակետը.
-Գագաթնակետը համարել չեմ կարող: Այն իմ կարիերայի մի նոր փուլի սկիզբն է, կանացի, հասուն կնոջը մարմնավորելու իմ առաջին դերը:
—Այն մարդիկ, որոնք չեն դիտել կամ կցանկանային կրկին դիտել, ունե՞ն հնարավորություն.
-Այո, խաղալու ենք ապրիլի 18-ին և 25-ին, ժամը 19:00: Սիրով հրավիրում ենք ցանկացողներին:
Զրուցեց՝ Մարիանա Պետրոսյան
«Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճը վերջապես ավարտվել է հաշտությամբ:
Երեկ հայկական դատարանը հաստատել է «AM» իրավաբանական ընկերության կողմից պատրաստված հաշտության համաձայնագիրը: «Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006 թվականից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009 թվականից «Աֆին Լիզինգ» ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: Այդ դատական գործերում մի շարք անհաջողություններից հետո «Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է «AM» իրավաբանական ընկերությանը:
Հայաստանի դատարաններում բարդ և հետևողական աշխատանքի արդյունքում «AM» ընկերության իրավաբանները կարողացել են իրենց օտարերկրյա վստահորդին վերադարձնել վերջինիս հասանելիք գումարները:
«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը նշել է. «Մեր երկարատև աշխատանքով ստացված հաշտության համաձայնության արդյունքում միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերությանը այսօր արդեն վճարված են բոլոր պարտքերը, իսկ հայկական ընկերությունը ազատվել է ֆինանսական լուրջ բեռից»: Գործը վարել են «AM» ընկերության իրավախորհրդատուներ Ռոզա Ստեփանյանը և Գոհար Գևորգյանը: Այս մասին հայտնում են «AM» իրավաբանական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.