Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Ծաղիկյանը ևս մեկ անգամ ներկայացրեց իր բողոքն՝ ուղղված ՀՀ դատական համակարգին:
Դավիթ Ծաղիկյանը նշեց, որ 6 ամիս առաջ դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանին, քանի որ, ըստ նրա, իր նկատմամբ կայացրել են ապօրինի որոշում՝ զրկելով սեփական երեխային տեսակցելու իրավունքից:
«2004 թվականին ամուսնական կապի մեջ եմ եղել Գայանե Եսոյանի հետ, որի հետ համամատեղ կյանքում ունեցել ենք տղա երեխա՝ Լևոնին: Ամուսնալուծվելուց հետո, նախկին աներս՝ Լև Եսոյանը, որը մինչ 1992 թվականը եղել է Արտաշատի ոստիկանապետ և կապեր ուներ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, պնդում է, թե որդիս իրենից է սերվել: Դատական վճռի հիմքում դրվել է գենետիկական փորձաքննությունը, որն իբրև անցկացվել է ինձանից վերցված փորձանմուշի հիման վրա: Ես պատրաստ եմ հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ ինձանից ոչ մի փորձանմուշ չեն վերցրել»,-ասաց նա:
Դավիթ Ծաղիկյանի կողմից արված բոլոր միջնորդությունները՝ փորձաքննությունն արտերկրում անցկացնելու վերաբերյալ, մերժվել են ՀՀ դատատական ատյաններում:
Ծաղիկյանը ծանր հանցագործության մեջ է մեղադրում ՀՀ գլխավոր դատախազության կիբեռհանցագործությունների վարչության պետ և նույն վարչության դատախազ Ամիրզադյանին, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնաց Մարուքյանին և քննիչ Գոռ Միրզոյանին:
«Եթե Հայաստանը օրենքի երկիր է, թող ՀՔԾ-ն նյութեր նախապատրաստի և քննության առնի, երբ որ չկարողանամ ապացուցել, սուտ մատնության համար պատրաստ եմ դատվելու, բայց ՀՀ-ն օրենքի երկիր չէ»,-գտնում է Դավիթ Ծաղիկյանը:
Նրա համոզմամբ, Դատախազությունը գործարքի մեջ է մտել իր նախկին կնոջ և նախկին աներոջ հետ:
«Գլխավոր դատախազը՝ Գևորգ Կոստանյանը սուտասան տղա է, որովհետև մինչև իր նշանակվելը, հայտարարեց, որ պատրաստ է քննարկել աղմկահարույց գործերը, սակայն բազմաթիվ նամակներ եմ ուղղել նրան, իսկ նա չի ցանկացել ընդունել և լսել ինձ, իսկ պատասխան նամակները ոչ մի կապ չունեն իմ խնդրի հետ»,-նշեց Դավիթ Ծաղիկյանը:
Նրա փոխանցմամբ, այս գործին խառնված է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որի հետ շատ մոտ է իր նախկին աները:
«Արդեն 5 տարի է, ես չեմ կարողանում տեսնել որդուս, նրան դպրոց են բերում կամ ոստիկանների, կամ տատիկ-պապիկի ուղեկցությամբ. ամեն օր գնում եմ դպրոցի բակ ու միայն հեռվից եմ կարողանում տեսնել երեխայիս: Տնօրենը թույլ չի տալիս դպրոց մտնեմ՝ ասելով, որ պարտավոր են ենթարկվել դատարանի որոշմանը, չնայած ինքն էլ է վստահ, որ ես եմ հայրը»,-պատմեց Դավիթ Ծաղիկյանը:
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է վճիռը և գործը հետ է ուղարկել Առաջին ատյանի դատարան, այստեղ վճիռը մնացել է անփոփոխ:
Մանրամասները՝ տեսանյութում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.