13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, խուլիգանության` 2, մաքսանենգության` 4, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, ԱՄՆ դեսպանատան քաղաքականհարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Մեր մէջ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂՈՒԹԻՒՆԸ շա՛տ-շա՛տ է….Հազիւ թէ մէկը անհամաձայնութիւն յայտնէ միւսին կարծիքին, առողջ ԲԱՆԱՎԷՃԻ փոխարէն՝ ծայր կ’առնէ ԹՇՆԱՄԱԿԱՆ վերաբերմունքը, կ’ըլլան տգեղ արտայայտութիւններ մէկը միւսին հասցէին…: Ի՞նչ կոչել այս վարքագիծը. գաւառամտութի՞ւն, նեղմտութի՞ւն, տգիտութի՞ւն, որոնք գրեթէ հոմանիշներ են…: Մինչդեռ տարբեր կարծիքներու քաղաքակիրթ փոխանակումով կը կայանայ առողջ բանավէճ, եւ տուեալ կարծիքը կամ գաղափարը կ’աճի, կը զարգանայ, կ’ընդարձակուի….Սա չէ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ բուն իմաստը….
***
«Օդի, ջուրի, հացի նման» մեզի պէտք է ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ, որպէսզի կարենանք անոր շուրջ համախմբուիլ….., որպէս հայութեան տարբեր հատուածները միաւորող հոգեմշակութային ՈՅԺ…: ՀՀ վերանկախացման 22 տարիներուն, հայրենի պետականութիւնը չկրցաւ ատիկա իրականացնել, որուն որպէս հետեւանք հայութեան տարտղնուած ոյժերը կը մնան ՋԼԱՏՈՒԱԾ եւ ԾՈՒԱՏՈՒԱԾ…: Մենք պէտք է կարողանանք որպէս ԱԶԳ միաւորուիլ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՆ շուրջ, որպէսզի կուլ չերթանք ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ հզօր յորձանքին….ՍԱ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ Է ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ:
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ապրիլի 15-ին, ժամը 10.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կարմիր Բլուրի գերեզմանատան մոտակայքում` փոսի մեջ, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարները գերեզմանատան մոտակայքում գտնվող չգործող ջրանցքից դուրս են բերել 1957 թ. ծնված Ա. Ն.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Դամասկոսի Հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ հայր Գևորգ վարդապետ Պահեն տեղեկացրել է, որ «Փարոս» հայկական դպրոցի հրթիռակոծումը տեղի է ունեցել առավոտյան 7։44-ին, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 6-ի վիճակը ծանր է։ Զոհվածն ու վիրավորների մեծ մասն աշակերտներ են։ Դեպքը խոր հուզում է առաջացրել Դամասկոսի հայկական բոլոր շրջանակներում։
Արյունալի միջադեպից անմիջապես հետո Սիրիայի վարչապետն անձամբ այցելել է հիվանդանոց՝ հետևելու վիրավորների ապաքինման գործընթացին»։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ապրիլի 15-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին’ Թովուզի շրջանի ուղղությամբ: Մշտադիտարկումը տեղի է ունեցել առանց միջադեպերի:
Հայկական կողմում մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն: Հակառակ կողմում մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը:
Ապրիլի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Անդրանիկ Սեդրակյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Ծաղիկյանը ևս մեկ անգամ ներկայացրեց իր բողոքն՝ ուղղված ՀՀ դատական համակարգին:
Դավիթ Ծաղիկյանը նշեց, որ 6 ամիս առաջ դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանին, քանի որ, ըստ նրա, իր նկատմամբ կայացրել են ապօրինի որոշում՝ զրկելով սեփական երեխային տեսակցելու իրավունքից:
«2004 թվականին ամուսնական կապի մեջ եմ եղել Գայանե Եսոյանի հետ, որի հետ համամատեղ կյանքում ունեցել ենք տղա երեխա՝ Լևոնին: Ամուսնալուծվելուց հետո, նախկին աներս՝ Լև Եսոյանը, որը մինչ 1992 թվականը եղել է Արտաշատի ոստիկանապետ և կապեր ուներ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, պնդում է, թե որդիս իրենից է սերվել: Դատական վճռի հիմքում դրվել է գենետիկական փորձաքննությունը, որն իբրև անցկացվել է ինձանից վերցված փորձանմուշի հիման վրա: Ես պատրաստ եմ հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ ինձանից ոչ մի փորձանմուշ չեն վերցրել»,-ասաց նա:
Դավիթ Ծաղիկյանի կողմից արված բոլոր միջնորդությունները՝ փորձաքննությունն արտերկրում անցկացնելու վերաբերյալ, մերժվել են ՀՀ դատատական ատյաններում:
Ծաղիկյանը ծանր հանցագործության մեջ է մեղադրում ՀՀ գլխավոր դատախազության կիբեռհանցագործությունների վարչության պետ և նույն վարչության դատախազ Ամիրզադյանին, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնաց Մարուքյանին և քննիչ Գոռ Միրզոյանին:
«Եթե Հայաստանը օրենքի երկիր է, թող ՀՔԾ-ն նյութեր նախապատրաստի և քննության առնի, երբ որ չկարողանամ ապացուցել, սուտ մատնության համար պատրաստ եմ դատվելու, բայց ՀՀ-ն օրենքի երկիր չէ»,-գտնում է Դավիթ Ծաղիկյանը:
Նրա համոզմամբ, Դատախազությունը գործարքի մեջ է մտել իր նախկին կնոջ և նախկին աներոջ հետ:
«Գլխավոր դատախազը՝ Գևորգ Կոստանյանը սուտասան տղա է, որովհետև մինչև իր նշանակվելը, հայտարարեց, որ պատրաստ է քննարկել աղմկահարույց գործերը, սակայն բազմաթիվ նամակներ եմ ուղղել նրան, իսկ նա չի ցանկացել ընդունել և լսել ինձ, իսկ պատասխան նամակները ոչ մի կապ չունեն իմ խնդրի հետ»,-նշեց Դավիթ Ծաղիկյանը:
Նրա փոխանցմամբ, այս գործին խառնված է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որի հետ շատ մոտ է իր նախկին աները:
«Արդեն 5 տարի է, ես չեմ կարողանում տեսնել որդուս, նրան դպրոց են բերում կամ ոստիկանների, կամ տատիկ-պապիկի ուղեկցությամբ. ամեն օր գնում եմ դպրոցի բակ ու միայն հեռվից եմ կարողանում տեսնել երեխայիս: Տնօրենը թույլ չի տալիս դպրոց մտնեմ՝ ասելով, որ պարտավոր են ենթարկվել դատարանի որոշմանը, չնայած ինքն էլ է վստահ, որ ես եմ հայրը»,-պատմեց Դավիթ Ծաղիկյանը:
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է վճիռը և գործը հետ է ուղարկել Առաջին ատյանի դատարան, այստեղ վճիռը մնացել է անփոփոխ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Իվանե աթաբեկը (Զաքարյան), որը քաղկեդոնական դավանաք ընդունեց Վրաց Թամար թագուհուն հաճոյանալու համար։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին ասում է, որ Իվանեն քաղկեդոնական (վրացադավան) դառնալով ՊՂՆՁԱՀԱՆՔԻ վանքը հայերից (իմա՝ Հայ եկեղեցուց) վերցրեց, ու այնտեղ եկեղեցի կառուցեց, մահից հետո էլ նրան այնտեղ թաղեցին։ Հետաքրքիր է, որ վերջերս այս բնակավայրի անվանափոխության հարցի քննարկման ժամանակ բնավ չի արծարծվել նրա նախնական ու միանգամայն տրամաբանական անունը (նկատի ունենալով տեղում պղնձի հանքի գոյությունը), որ նաև բուն հայկական է՝ Պղնձահանք։
Կարեն Մաթևոսյաի ֆեյսբուքյան էջից
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.