13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հանրապետության տարածքում` ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում ևս՝ ապրիլի 12-ին սպասվում առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-16-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, ավազակային հարձակման` 1, խարդախության` 5, մաքսանենգության 3 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 2, գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը դիտարկումներ է իրականացրել ք.Երևանի 11 մանկապարտեզներում՝ մեկ մասնավոր և 10 պետական:
Վերոնշյալ 10 պետական մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի և սննդի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 1 մասնավոր մանկապարտեզում՝ «թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ-ում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին: Ինչպես նաև դիտարակման ընթացքում տվյալ մանկապարտեզում հայտնաբերվել է ժամկետն անց ձու, և սննդի համար նախատեսված միսը չի ունեցել անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ և պայմանագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, որոնք վերացվել են մինչև ապրիլի 8-ը:
Ապրիլի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1971 թ. ծնված Նորիկ Հարությունյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա մարտի 21-ին տեղի ունեցած հարձակումից հետո 9 հայ անհետ կորել է:
Ինչպես հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, Պոլսո հայոց պատրիարքարանը նրանց գտնելու խնդրանքով դիմել է Թուրքիայի արտգործնախարարությանը։
Մեծ մասամբ հայերից բաղկացած Քեսաբի վրա հարձակումից հետո Լաթաքիա մեկնած հայերը տեղեկացրել էին, որ 42 բնակիչ մնացել է ավանում։ Այդ 42-ից 21-ը հյուրընկալվել են Թուրքիայի հայաբնակ Վաքըֆլը գյուղում, իսկ 9 հոգու մասին տեղեկություն չկա։
Այդ անձինք են՝ Շամի Փոլադյանը, Սեդա Չիլինգիրյանը, Լուտեր Թրթրյանը, Ջորջ Քորթմոսյանը, Մուսա Սահակյանն ու նրա քույրը, Մինաս Չերչիկյանը, Տիգրանուհի Քազազյանը, ծնունդով Հալեպից 42-ամյա Շանթ Հովհաննիսյանը։ Այժմ ակնկալվում է, որ այդ մարդիկ կգտնվեն և Վաքըֆլը կամ այլ ապահով վայր կտեղափոխվեն։
Պոլսո հայոց պատրիարքարանի անունից արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այդ 9 անձանց գտնելու համար Թուրքիայի ԱԳՆ-ից օգնություն է խնդրել։
Արդեն հայտնի է, թե որ զույգերն են մրցելու Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլում:
Ինչպես հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը, «Ռեալ Մադրիդ»-ը կմրցի «Բավարիա»-ի, իսկ «Չելսի»-ն կընդունի «Ատլետիկո»-ին:
Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 22-23-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 29-30-ին:
Ապրիլի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական զորավարժության արդյունքների ամփոփումը:
Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, բարձրաստիճան զինվորականներ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն իր խոսքում փաստեց, որ զորավարժության արդյունքում ամրապնդվել են բժշկական կենտրոնի անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները: Նա ընդգծեց նաև, որ բոլոր բուժհաստատությունները պետք է պատրաստ լինեն հնարավոր պատերազմական իրավիճակի դեպքում գործելու որպես զինվորական հոսպիտալներ և կատարել առաջադրված խնդիրները:
ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն էլ, մատնանշելով զորավարժության խնդիրներն ու առանձնահատկությունները և ընդհանուր առմամբ բավարար գնահատելով զորախաղի վերջնական արդյունքը, ընդգծեց, որ բժշկական կենտրոնն ունակ է սահմանված ժամկետում բացազատվելու որպես թիկունքային հոսպիտալ` գործելով ՊՆ ենթակայության ներքո: Միևնույն ժամանակ Միքայել Հարությունյանը վերհանեց զորավարժության ընթացքում արձանագրված բացթողումները:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով զորախաղին ներգրավված անձնակազմին ակտիվ մասնակցության համար` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը փորձի փոխանակման տեսանկյունից կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը և հավաստիացրեց, որ զորավարժության խնդիրները կատարվել են բարձր մակարդակով: Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ զորախաղի արդյունքում ձևավորվել է միասնական մոդել` առաջիկայում այլ բուժհաստատություններում կիրառելու համար:
Եզրափակելով ելույթը` Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ երկու գերատեսչությունների` առողջապահության և պաշտպանության նախարարությունների հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում կլուծվեն զորավարժության ընթացքում արձանագրված բոլոր բացթողումները: Այս առումով երկու ոլորտների պատասխանուների կողմից հնչեցին մի շարք առաջարկներ:
Հանդիպումը եզրափակվեց զորավարժությանը ներգրավված մասնակիցներին, պահեստազորի բուժծառության սպաներին պաշտպանության և առողջապահության նախարարների կողմից հերթական զիվորական կոչումներ և պատվոգրեր հանձնելու արարողությամբ:
Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժության նպատակն էր ստուգել բուժհաստատության մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման պլանի իրատեսությունը` պատերազմական հնարավոր իրավիճակի դեպքում քաղաքացիական բուժհաստատությունները որպես զինվորական հոսպիտալներ բացազատելու և ՊՆ ենթակայությանը հանձնելու նպատակով:
Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասին գրեթե ամեն օր կարելի է նորանոր տեղեկություններ գտնել: Նախկինում ընդունված էր, որ «սրբազան պատերազմի» համար Սիրիա մեկնող ադրբեջանցիները տղամարդիկ են, որոնք այս կամ այն պատճառով որոշել են բռնել այդ ուղին: Սակայն վերջերս տեղեկություններ են տարածվում, որ այդ «սրբազան գործին» ակտիվորեն միանում են նաև ադրբեջանցի կանայք, որոնք հիմնականում Սիրիա են գնում իրենց ամուսինների և երեխաների հետ: Արդեն մի քանի այդպիսի դեպքի կա: Բացի «սրբազան» գաղափարից մարդկանց գրավում է նաև ֆինանսական կողմը, քանի որ Սիրիա մեկնելուց առաջ նրանց բավական մեծ գումարներ են խոստանում:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Ռուզան Ավագյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Վիլյամ Սարոյանի լուսանկարներից, որոնք արվել են իր նախնիների երկրում:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.