Գրականագետ Դավիթ Գասպարյանը և Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը համարում են, որ նախկին վարչապետը շատ վատ է աշխատել: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Դավիթ Գասպարյանը նշեց, որ կարելի է հանգիստ ընդունել Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
«Ես Տիգրան Սարգսյանին գնահատում եմ նվազագույնս: Նա, բարեկիրթ մարդ լինելով, ոչ մի բարեփոխում չարեց: Պարզ խնդիրներ կան,որ մինչև այսօր իրենց լուծումը չեն ստացել. 20 տարի է Դվին հյուրանոցը անտեր վիճակում է գտնվում, Սասունցի Դավթի հարևանությամբ Կինոյի շենքը քանդած է և նման շատ կառույցներ կան, որոնք ավերակ են: Ոչ ոք չի զբաղվում այս խնդիրներով:Մենք չունենք տնտեսական աճ»,-նկատեց գրականագետը:
Նա համոզված է, որ եթե լինի տնտեսական աճ, մնացած բոլոր օղակներն էլ կգործեն:
Դավիթ Գասպարյանի կարծիքով, Երևանն ամենևին էլ մշակութային մայրաքաղաք չէ:
Նա, անդրադառնալով նաև վերջերս Կրեմլում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը, այն համարեց ամոթալի երևույթ մեր մշակույթի մեջ:
«Մարդիկ թատրոններ չեն հաճախում,ապականված գրքեր են տպագրվում: Սա մեր մշակույթի մահն է»,-համոզված է Դավիթ Գասպարյանը:
Իսկ «Հայկական Վարկածի» այն հարցին, թե արդյո՞ք պետությունն է մեղավոր այդ հարցում, թե՞ պարզապես հասարակության պահանջն է, գրականագետը պատասխանեց.
«Ոչ թե ընթերցողն է հեռացել գրականությունից, այլ գրականությունն է հեռացել ընթերցողից: Ընթերցողը ցանկություն ունի կարդալու, բայց որակ չկա ո՛չ գրքերում և ո՛չ էլ թատրոններում կամ կինոներում»:
Դավիթ Գասպարյանը նշեց, որ ամեն բան նախ և առաջ ղեկավարությունից է գալիս. «Ճիշտ է, վարչապետի աշխատանքը կարելի է գնահատել 0, չգիտեմ ձեռքերն էր կապած,թե ոտքերը,բայց մենք չպետք է ամեն ինչ «կոտրենք» նրա գլխին, իհարկե, ղեկավարությունից էլ է շատ բան կախված»:
Աբգար Ափինյանն իր հերթին նշեց այն կարևոր կետերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը.
«Նոր կառավաությունը և վարչապետը պետք է կարողանան ապահովել`
1. տնտեսական աճ
2. կասեցնեն արտագաղթը
3. կառավարության գործունեությունը չպետք է առաջացնի հասարակական դժգոհություն»:
Նրա համոզմամբ` բոլոր նախարարները պետք է լինեն տվյալ ոլորտի մասնագետները:
«Կադրերի խնդիրը առաջնահերթ խնդիր է, կադրն է որ պետք է փոխի համակարգը:Կառավարության կազմում բանիմաց մարդիկ պետք է աշխատեն»,-ասաց Երևանի գրողների միության նախագահը:
Աբգար Ափինյանը հավանություն տվեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը` նրանից ակնկալելով բարեփոխումներ:
Բանախոսները հույս հայտնեցին, որ նոր վարչապետը ուշադրություն կդարձնի այս բոլոր խնդիրներին:
Մարիանա Պետրոսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.