13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հանրապետության տարածքում` ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին, 10-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-10-ին նաև ամպրոպ, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևելյան` 2-7մ/վրկ, 8-10-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝ ապրիլի 6-ին, 8-10-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Արտին լեռը Թալինի Կաթողիկե եկեղեցու ներսից։
Անանիա Շիրակացու գրած հանելուկներից մեկից իմանում ենք, որ այս լեռը Կամսարական իշխանների որսատեղն է եղել։
Իսկ Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցել է Ներսես Կամսարականը 688-692 թթ., երբ Հայոց իշխան էր (այդ ժամանակ «Հայոց իշխանը» տիտղոս էր, որը տրվում էր իշխանների ու կաթողիկոսի ժողովում ընտրված իշխանին, որը և դառնում էր Հայաստանի կառավարիչը)։
Լուսանկարը՝ Կարեն Կոմանդերյանի։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Ապրիլի 5-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.48-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.400 արևելյան երկայնության 46.860
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում:
Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ նոր կազմով: Նիստին ներկա էր նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Նիստի սկզբում Վեհափառ Հայրապետը, ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին, իր գնահատանքը բերեց նրանց պատրաստակամ և հանձնառու աշխատանքի համար և հորդորեց նույն ոգով, հավատարիմ մնալով հայ ճարտարապետության ու եկեղեցաշինության լավագույն ավանդույթներին, շարունակել իրականացնել աշխատանքներըª ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի վայելումն հայոց ազգի:
Այնուհետև Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ճարտարապետական խորհրդի հիմնական կազմը: Խորհրդին անդամակցում ենª Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Հրաչ Պողոսյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ճարտարապետության թեկնածու Կորյուն Ղաֆադարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Մեյրոյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Գալստյանը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Արա Վարդանյանը, Մայր Աթոռի շինարարական ծրագրերի իրականացման ենթաբաժնի տնօրեն, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դոցենտ, ճարտարապետ Գրիգոր Նալբանդյանը:
Նորին Սրբության առաջարկությամբ և խորհրդի անդամների համաձայնությամբ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ ընտրվեց ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ բարեհիշատակ Ջիմ Թորոսյանին:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Մայր Տաճարի վերանորոգմանն ու մասնակի ամրակայմանը, Վեհարանի շենքի ներքին հարդարմանն ու բարեկարգմանը, Մայր Աթոռի տարածքում մոմավառության սրահի և Սաղմոսավանքում հովվատան կառուցմանը վերաբերող հարցեր:
Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր և մարզկենտրոն Իջևան: Սերժ Սարգսյանը ծանոթացել է պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, հանձնարարականներ տվել այդ ոլորտներում պետական քաղաքականություն իրականացնող պատասխանատուներին: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահի այցը մեկնարկել է Բերդ քաղաքից, որտեղ նա շրջայց է կատարել համայնքի վերանորոգված մանկապարտեզի շենքում, ծանոթացել 2013թ. ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական այդ հաստատության վերանորոգման նպատակով հատկացված միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, մանկապարտեզի բնականոն գործունեության համար ստեղծված պայմաններին:
Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Բերդի Սբ. Գևորգ եկեղեցու շինհրապարակ, որտեղ նաև հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ: Սբ. Գևորգ եկեղեցու շինարարությունն սկսվել է դեռևս 2012թ. ապրիլին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին:
Տավուշի սահմանամերձ այդ քաղաքային համայնքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին ևս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, կտեղակայվեն բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում: Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարումը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների անցկացումը: Ավարտին են մոտենում կցակառույցի վերջին հարկի ծածկի բետոնացումն ու նոր կաթսայատան կառուցումը:
Սահմանամերձ Պառավաքար համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ 01.04.2014թ. դրությամբ 2.9կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 30.06.2014 թվականին:
Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է Պառավաքարի գումարտակ, որտեղ շրջայցից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ, շփվել՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև Պառավաքարի վերակառուցված համայնքային կենտրոն: Համայնքի մշակութային կենտրոնի հրապարակում Նախագահը ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, որտեղ հավաքված Պառավաքարի, Վարագավանի և Վերին Ծաղկավանի բնակիչների ներկայությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ է հանձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում: Սերժ Սարգսյանը նախ ծաղիկներ է դրել 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում Նախագահը ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում (1992թ.-ին հրետակոծվել և ամբողջությամբ այրվել էր): Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 20.11.2012թ.-ին և ավարտվել` 2013թ. տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն դրամ:
Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ: Հանդիպմանը մասնակցող համապատասխան պետական պաշտոնյաների և համայնքի ղեկավարի ներկայությամբ Նախագահը քննարկել է ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը:
Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում, Նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Հանրապետության տարածքում` մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «ДДТ» խմբի «Это все» ստեղծագործությամբ։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Քաղաքացի Լ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարող Արա Ասատրյանն ուշացումով է արգելանք դրել պարտապան Ս. Ա.-ի գույքի վրա, որից օգտվելով պարտապանի հարազատները նվիրատվության պայմանագրով արգելանքի ենթակա գույքն օտարել են:
Բացի այդ, Լ. Հ.-ն հարկադիր կատարողին մեղադրել է իրեն խաբելու և բռնագանձման ենթակա գումարների անհետացման մեջ:
Կատարվում է նախաքննություն:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.