23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թուրքիայի վարչապետը, եթե առաջադրի իր թեկնածությունը, կընտրվի երկրի նախագահ. այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, փոխվարչապետին այդպես մտածելու հիմքեր է տվել Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության գրանցած արդյունքը:
Առընչի խոսքով, եթե Էրդողանը թեկնածություն դնի, ապա գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կաջակցի նրան։
Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014թ.-ի օգոստոսի 10-ին։
Ապրիլի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 415.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը ևս կազմել է 415.5 դրամ: Նախօրեին կայացել էր 2 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 415.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 415.5 դրամ:
Բաքվում կայացած Ալիևի և Էրդողանի համատեղ ասուլիսի ժամանակ բազմաթիվ հարցեր են հնչել գկուլենական դպրոցների և Էրդողանի կուսակցության՝ նուրչուների հետ կապերի վերաբերյալ, որին ոչ մի սպառիչ պատասխան չի հնչել: Թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը խոսել են միայն եղբայրությունից, համատեղ ծրագրերից ու երկկողմանի ջերմ հարաբերություններից: Այնինչ պարզ է, որ գյուլենական դպրոցների թեման բավական ցավոտ հարց է երկու երկրների հարաբերություններում, ինչի մասին գրում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները: Մասնավորապես կարծիքներ են հնչում, որ Էրդողանը Բաքու է ժամանել նոր «դոսյեով», որն ապացուցում է, որ Ադրբեջանում գյուլենականները շարունակում են նորանոր դիրքեր գրավել: Ամեն դեպքում այս թեման համարվում է Ալիևի և Էրդողանի դռնփակ հանդիպման ժամանակ քննարկված առանցքային թեմաներից մեկը:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը’ որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին’ շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
Ավտոարշավորդ Միխայել Շումախերը, որը երեք ամսից ավելի գտնվում էր կոմայի մեջ, աստիճանաբար ուշքի է գալիս: Այս մասին հայտնել է Շումախերի ներկայացուցիչ Սաբինա Կեմը, փոխանցում է Bild-ը:
«Միխայելը պարբերաբար գիտակցության է գալիս ու արձագանքում շրջապատող աշխարհին: Իհարկե, մեզ սպասվում է դեռ լուրջ աշխատանք, սակայն Գրենոբլի կլինիկայի անձնակազմը վստահ է, որ Շումախերին կհաջողվի դարձյալ ոտքի կանգնել»,-նշել է Սաբինա Կեմը:
Նա շնորհակալություն է հայտնել Միխայելի երկրպագուներին աջակցության համար, և հավելել. «Միևնույն ժամանակ խնդրում ենք հասկանալ, թե ինչու չենք ներկայացնում մանրամասները: Դա անհրաժեշտ է Միխայելի և իր ընտանիքին անձնական կյանքի մեջ չներխուժելու և բժիշկներին հանգիստ պայմանններում աշխատելու հնարավորություն տալու համար»:
Անի. Պարոնի պալատի շքամուտքը, 13-րդ դար։ Ստույգ հայտնի չէ, թե քաղաքի հյուսիս-արևելյան ծայրում գտնվող այս շքեղ առանձնատունն ում է պատկանել։ Վերականգնվել է վերջին տարիներին։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 4-ին Մոսկվայում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները հավանության արժանացրեցին ԱՊՀ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։
Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը։ Հաստատվեց 2014 թ. ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների ծրագիրը։
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում էր Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հայտարարության նախագիծը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։
ԱՊՀ շրջանակներում շահագրգիռ պետությունների միջև պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ մարմինների համագործակցության կատարելագործման նպատակով արտգործնախարարները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերի նախագծեր։
Հանդիպմանը հավանություն տրվեց 2016թ. ԱՊՀ-ում կրթության տարի հռչակելու մասին որոշմանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի ու բաց համագործակցության ծավալման իր մոտեցումներին, և նպատակ հետապնդելով ՊՆ իրավասության շրջանակում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գործընթացում օգտագործել միջազգային կազմակերպությունների ներուժն ու փորձագիտական աջակցությունը, շրջանակային համագործակցություն է ծավալում ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համագործակցության շրջանակում ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ հայկական գրասենյակի ղեկավար, տիկին Հենրիետ Ահրենսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի (2013թ. մայիսի 27-ի) ընթացքում ՀՀ առաջին զեկույցի ամփոփիչ դիտարկումների` ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերը, վերհանվող խնդիրների վերացման կամ առաջարկությունների կատարման նպատակով ՊՆ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցության ուղղությունները: Համաձայնություն ձեռք բերվեց ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որում կնշվեն համագործակցության ուղղությունները, իրականացվելիք ծրագրերը և ժամկետները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հատուկ ուշադրություն դարձնել Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության մասին կամընտիր արձանագրության դրույթների իրազեկվածության բարձրացմանը: Նույն օրը Դավիթ Տոնոյանն ընդունեց նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայկական գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանին: Ամփոփվեցին համագործակցության իրականացման շուրջ նախօրոք ձեռքբերված համաձայնությունները: Հստակեցվեցին ռազմաբժշկական ծառայությանը վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և զինված ուժերում կանանց իրավունքների երաշխավորման և պաշտպանության ծրագրերի իրականացման ձևաչափերն ու ժամկետները: Քննարկվեցին համագործակցության ծավալների ու ուղղությունների ընդլայնման հնարավորությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կենտրոնական բանկ: Հանրապետության Նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես՝ վերստուգիչ խմբում, կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում: Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը Նախագահին ներկայացրել է կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։
Կանխիկ գործառնությունների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է կանխիկ դրամի ավտոմատ վերահաշվարկի գործընթացին, որն իրականացվում է թղթադրամները մշակող ժամանակակից և արագագործ սարքավորումներով: Կենտրոնական բանկում օգտագործվող սարքավորումների շնորհիվ, թղթադրամների մշակման ամբողջ գործընթացում մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի, և ավտոմատացման հետևանքով էապես կրճատվել են գործառնական ռիսկերը: Օգտագործվող համակարգերը ավտոմատ հաշվում ու առանձնացնում են կեղծ և անվճարունակ թղթադրամները, իսկ պիտանի թղթադրամները՝ փաթեթավորում: Սարքը հնամաշ թղթադրամները տեղում մանրատելով ոչնչացնում է:
Ֆինանսական վարչությունում Նախագահին ներկայացվել են միջազգային ֆինանսական շուկաներում ներկա իրավիճակը, ՀՀ միջազգային պահուստների կառավարման հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել է ֆինանսական շուկաներում ՀՀ կողմից տեղաբաշխված եվրոպարտատոմսի դինամիկան և ներդրողների վարքագիծը:
Շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ու մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ ներկայացրել են Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիների ձեռքբերումները, բանկի նախաձեռնած բարեփոխումները, ինչպես նաև բանկային համակարգի առջև ծառացած խնդիրները ու դրանց լուծման ուղիները:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ամփոփել է բանկային ոլորտում վերջին տարիներին իրականացրած աշխատանքները և ձեռքբերումները, նախանշել ԿԲ ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման միջոցները:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքները, Կենտրոնական բանկում իրականացվող հետազոտական աշխատանքները, գիտական ներուժի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը անդրադարձել է գնաճի կառավարման հիմնախնդիրներին և վերջին տարիների ընթացքում դրամավարկային քաղաքականության գործողություններին: Նա ներկայացրել է նաև ԿԲ ինստիտուցիոնալ կարողությունները, նշել դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման մարտահրավերները:
Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները վերջին 5 տարիների ընթացքում, առկա իրավիճակը և զարգացման հեռանկարները: Անդրադառնալով ֆինանսական համակարգի զարգացումներին, նա նշել է, որ այդ ընթացքում եռակի աճել են ֆինանսական համակարգի վարկերը, ավանդները, ակտիվները և այլ հիմնական հաշվեկշռային ցուցանիշները՝ փաստելով ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման մասին: Ֆինանսական կայունության առումով վճարունակության գնահատման խիստ սթրեսային թեսթերի արդյունքների համաձայն՝ ՀՀ ֆինանսական համակարգը դիմակայուն է տարբեր շոկերին: Ապագա զարգացումներից Անդրանիկ Գրիգորյանն առանձնացրել է Բազել III ստանդարտի ներդրումը, որը կնպաստի ֆինանսական կայունության ամրապնդմանը:
Վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը ներկայացրել է Կենտրոնական բանկի վիճակագրական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ 2003թ. Հայաստանի վիճակագրական համակարգն ինտեգրվել է ԱՄՀ տվյալների տարածման և որակի ապահովման ամենաառաջադեմ և խստապահանջ ՏՏՀՉ (SDDS) համակարգին, իսկ 2008 թ-ին ԱՄՀ-ի վիճակագրական առաքելության կողմից Կենտրոնական բանկի վիճակագրությունն արժանացել է ամենաբարձր գնահատականի: Առաջիկայում ԿԲ վիճակագրական աշխատանքները զարգանալու են երկու հիմնական ուղղություններով՝ հարցումների ընդգրկունության խորացում և միկրո տվյալների տեղեկատվական բանկի ստեղծում:
Կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Նահապետյանն անդրադարձել է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման ուղղություններին, մասնավորապես՝ ԿԲ կառավարման որակի և արդյունավետության բարձրացմանը, անձնակազմի կառավարման և միջազգային համագործակցությանն առնչվող հարցերին:
Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել Կենտրոնական բանկի առաջիկա անելիքների մասին: Նախագահն անդրադարձել է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքներին, ինչի ուղղությամբ, ըստ Նախագահի, կառավարությունն ակտիվորեն զբաղվում է: «Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարություն և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել, աշխատել»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի համոզմամբ, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության և մարման ժամանակացույցերի մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն: «Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին մեր արժույթի, մեր դրամային վարկերով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաև մարդկանց ապագայի համար, նաև իրենց ավելի ապահով զգալու համար: Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ և, իհարկե, պետք է անպայման, շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»,-ընդգծել է Նախագահը: Նրա կարծիքով, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթևացնել, անպայման պետք է անել: Նախագահը նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, և որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, և վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է: Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեև, իհարկե, մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն է, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը, ընդհանրապես, ֆինանսական մեր համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ: «Ուստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք և այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք և, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք: Ես ուզում եմ այստեղ նաև ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա՝ իհարկե, ցանկացած օգնություն, ցանկացած օժանդակություն լավ է, եթե անունը օգնություն է, օժանդակություն է, բայց ցանկալի է, որպեսզի այդ օժանդակությունը, օգնությունը լինի ամբողջական: Ի՞նչ նկատի ունեմ. եթե մի մասին օժանդակում ենք, մի մասին չենք օժանդակում, իհարկե, խոսքս նույն վիճակում գտնված մարդկանց մասին է, այստեղ մենք, միգուցե, ուղղակի կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Խոսքս նաև ուսումնասիրություններին է վերաբերում: Շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրություններն ամբողջական անել»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Կենտրոնական բանկում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող ամենատարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, պաշտպանունակությանը, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության երեկվա հրաժարականից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը, Քեսաբից տեղահանված հայերին և, ընդհանրապես, դժվարության մեջ գտնվող սիրիահայ մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և այլն:
Նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցին Նախագահը պատասխանել է. «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին:
Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը:
Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,-ասել է Նախագահը:
Խորհրդակցության ավարտին Կենտրոնական բանկի մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. վերստուգիչ խմբի ֆինանսական աուդիտի բաժնի պետ Մարիաննա Ամիրբեկյանը, ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական համակարգի վերլուծության բաժնի պետ Արտակ Ասատրյանը, դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի պետ Նարեկ Ղազարյանը, ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի մեթոդաբան Լիլիթ Մանվելյանը, ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական սպասարկման բաժնի մեթոդաբան-իրավախորհրդատու Հասմիկ Մուսիկյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է 2013թ. զեկույցը՝ արձանագրելով ոստիկանության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
— Չնայած եղել են բազմաթիվ բողոքներ, որ ոստիկանները ցուցմունքներ և այլ տեղեկություններ ստանալու նպատակով անձանց ենթարկել են բռնության, դաժան, անմարդկային վերաբերմունքի, Ոստիկանությունն արձանագրել է միայն 4 այդպիսի դեպք:
— Ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ արձանագրված բռնության 363դեպքերից ընդամենը 3,4% -ի դեպքում է հարուցվել քրեական գործ, ինչը վկայում է, որ գործերը քննվել են մակերեսորեն (օրինակ՝ չեն իրականացվել բոլոր հնարավոր քննչական գործողությունները՝ հարցաքննություններ, առերեսումներ և այլն):
— Փակ շուկայի ապօրինի շինարարության դեպքով Ոստիկանությունը դրսևորել է անգործություն՝ մերժելով քրեական գործի հարուցումը: Արդյունքում՝ այդ պատմամշակութային հուշարձանին հասցվեց անդառնալի վնաս:
— Բազմաթիվ անձանց, այդ թվում անչափահասների, «հրավիրել» են Ոստիկանության բաժին և պահել այնտեղ իրենց կամքին հակառակ, չնայած նման իրավասություն Ոստիկանությունը չունի:
— Ոստիկանությունը առանձին դեպքերում հավաքների մասնակիցների նկատմամբ դրսևորել է անհանդուրժողականություն և ոչ իրավաչափորեն ցրել հավաքը՝ խախտելով այդ մարդկանց խաղաղ հավաքի իրավունքը (Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ):
— Կոմայգում չեն իրականացվել անհրաժեշտ ստուգումներ, օպերատիվ այլ միջոցառումներ, ինչի հետևանքով մանկական զբոսայգում չեն վերացել մարմնավաճառությունը և հասարակական վայրերում խուլիգանություն համարվող սեռական հարաբերություններ ունենալու դեպքերը:
— Ոստիկանության ծառայողները, հավաքը ցրելու ընթացքում, որոշ մասնակիցների նկատմամբ կիրառել են ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ՝ քաշքշել և հարվածել են մասնակիցներին՝ նույնիսկ դիմադրության բացակայության դեպքում:
— Առկա են եղել բողոքներ այն մասին, որ Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձանց ուշ են գրանցել կամ, ընդհանրապես, չեն գրանցել հաշվառման մատյաններում: Արդյունքում՝ անձինք Ոստիկանության բաժնում պահվել են ավելի երկար, քան պահանջում է օրենքը, ինչպես նաև անտեղյակ են եղել իրենց կարգավիճակի մասին (կասկածյալ, վկա և այլն):
— Գրանցվել են մի շարք դեպքեր, օրինակ՝ հավաքների ընթացքում, երբ ոստիկանության աշխատակիցները, գտնվելով ծառայության մեջ, եղել են քաղաքացիական հագուստով: Այնինչ, ըստ օրենքի պահանջների՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են համազգեստ կրել, որպեսզի ճանաչելի լինեն անձանց համար:
— Մի շարք դեպքերում Ոստիկանության ծառայողները անհարկի ձգձգել են քննչական գործողությունների իրականացումը, ինչպես օրինակ, առանց հիմքի երկարատև հարցաքննել են քաղաքացիներին:
— Գրանցվել է 1399 դեպք, երբ Ոստիկանության աշխատակիցները խախտել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման 10-օրյա ժամկետը:
— Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ազդանշանային լուսացույց է տեղադրվել ընդամենը մեկ խաչմերուկում, ինչի հետևանքով այդ մարդիկ զրկվել են ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից:
— Առանձին դեպքերում ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրող արագաչափ սարքավորումները տեղադրվել և գործել են առանց նախազգուշացնող ցուցանակների:
Արձանագրված դրական զարգացումները
— Ոստիկանության կողմից սպասարկվող տարբեր վարչական տարածքներում կազմակերպվում և անցկացվում են նպատակային կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ ստուգայցեր և շրջագայություններ հավանական քրեածին վայրեր, այգիներ, պուրակներ, ժամանցի ու մարդաշատ այլ վայրեր:
— Էապես բարելավվել է Ոստիկանության կողմից անձանց դիմում-բողոքների, ինչպես նաև մամուլում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրումը:
— Փախստականի կարգավիճակ ստացած անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
— ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում շարունակվելու են
տեղադրվել տեսախցիկներ:
— 2013 թվականի ընթացքում Ոստիկանության ներքին անվտանգության վարչության իրականացրած քննությունների արդյունքում 141 օրինախախտ ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության:
— — ՀՀ ոստիկանության կողմից 2013 թ. ընթացքում իրականացվել է «Թափառաշրջիկ և մուրացիկ 2013» միջոցառումը, որի ընթացքում հայտնաբերվել են մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող 61 անչափահաս, որոնց մի մասի և ծնողների հետ իրականացվել են կանխարգելիչ աշխատանքներ, իսկ մյուս մասը, որոնց հետ երկարատև սոցիալական և այլ ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն է առաջացել, ուղղորդվել են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.