«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության համագործակցության շրջանակներում 2010թ.-ից ՀՀ-ում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին տրամադրվում են հիփոթեքային վարկեր:
Ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Հայկական Վարկած»-ը հանդիպեց մայրաքաղաքի բանկերից մեկի հիփոթեքային վարկավորման աշխատակցի հետ, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
— Արդեն հայտնի է, որ հիփոթեքային վարկեր տրամադրվում են ՀՀ տարածքում բնակելի տներ ու բնակարաններ ձեռք բերելու համար, որոնց արժեքը չի գերազանցում 16.000.000 ՀՀ դրամը: Վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 11.200.000 ՀՀ դրամը: Հայտն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, տարեկան տոկոսադրույքը կազմում է մայրաքաղաքում` 10,5 տոկոս, որից ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվում է 2 տոկոսը, (մարզերում 4 տոկոս ):
—Իսկ ին՞չ տարիքային խումբ է ընդգրկված ծրագրում և ին՞չ պահանջներ է ներկայացվում վարկառուին:
-Վարկառուի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, ամուսինների ընդհանուր տարիքը չպետք է գերազանցի 60-ը, ամուսիններից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցի 35-ը, ամուսինները չեն կարող ունենալ 18 քռ. մետրից ավել սեփականություն: Վարկի ժամկետն է 120 ամիս, մարումը` ամենամսյա անուիտեռային մարումների ժամանակացույցով` վարկի ամբողջ ժամկետի ընթացքում:
— Արդյո՞ք ծրագիրը հասանելի է բոլոր երիտասարդ զույգերին:
-Ոչ, նախ տարիքային սահմանափակումը, այնուհետև վարկառուները պետք է համապատասխանեն որոշակի պահանջներին: Վարկառուն պետք է կատարի 30 տոկոս կանխավճար, ապահովված լինի հիմնական աշխատանքով, այսինքն լինի վճարողունակ: Այնուհետև կատարվում է անշարժ գույքի գնահատում, որն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կողմից արտոնագրված անձանց կողմից, որոնց հետ բանկը կնքել է համապատասխան պայմանագիր: Անշարժ գույքը` սեփականության վկայականը, ի պահ է հանձնվում բանկին` պարտադիր պայմանով ու երաշխավորությամբ: Գրավի պայմանագրի վավերացման և գրանցման բոլոր ծախսերը իրականացվում են գրավատուի կողմից, իսկ վարկի մարումները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման` պայմանագրով նախատեսված կարգով:
—Փաստորեն, պետծառայողները, որոնց աշխատավարձը ցածր է, չե՞ն կարող օգտվել այս ծրագրից:
— Այս դեպքում նրանք կարող են օգտվել համավարկառուների տարբերակից, այսինքն, որպես այդպիսին, կարող են հանդես գալ հարազատները` իհարկե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ու պայմանների առկայության դեպքում:
— Ծրագիրը համարում ե՞ք ամբողջական ու դրական:
— Այն ամբողջական տեսքով դրական է, «Ազգային հիփոթեքային» կազմակերպության տրամադրվող վարկերի համեմատությամբ այս ծրագրում տոկոսադրույքները նկատելիորեն ցածր են: Ծրագրից դեռևս շատ քչերն են օգտվում, այն, գուցե, ժամանակի ընթացքում կատարելագործվի, մասնավորապես, երիտասարդ ընտանիքի տարիքային նոր խումբ ընդգրկվի, վարկառուին հնարավորություն տրվի ձեռք բերել արդեն 3-4 սենյականոց բնակարաններ,նվազեն տոկոսադրույքները, երկարաձգվի վարկի ժամկետը, հստակեցվի ապահովագրությունը:
—Չե՞ք կարծում, որ ծրագիրը ռիսկային է քաղաքացու համար: Բանկը 11մլ 200 հզ ՀՀ դրամ վարկ տրամադրելով` ստանում է 5,5 մլ եկամուտ, դրան գումարենք ամենամյա ապահովագրությունը` պատկերը հստակ է: 10 տարում քաղաքացին ինչքանո՞վ վստահ լինի, որ ապահովված կլինի կայուն աշխատանքով :
-Երիտասարդ ընտանիքները այս առումով պետք է գտնվեն առավել պատասխանատու, որոշում կայացնելուց առաջ ավելի լավ մտածեն, քանի որ յուրաքանչյուր վարկային գործարք ինքնին ռիսկային է, ուստի բանկը հայտերը հաստատելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրում է վարկառուի վճարողականությունն` հետագա թյուրիմացություններից նրան զերծ պահելու համար:
Հովիկ Պետրոսյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.