Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը, որը մշակել է կառավարության աշխատակազմը, ԱԺ-ում քննարկման փուլում է, իսկ արդարադատության նախարարության առաջարկած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն այժմ թարգմանվում է, որպեսզի ուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
Օրերս նոր օրինագծերը հնչեղ քննադատութան ենթարկվեցին օմբուդսմենի եւ ՀՀ դատավորների միության կողմից: Վերջինը նույնիսկ հայտարարություն տարածեց, որում պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող օրինագիծը բնորոշեց որպես դատավորների իրավական վիճակը վատթարացնող օրենք: Իսկ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, որ հազվադեպ է բացասական գնահատականներ տալիս արդարադատության նախարարության գործունեությանը, Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը որակեց որպես «ավելի վատ կամ նույնքան վատ օրենք՝ շատ վատի փոխարեն»:
«Հրապարակի» հարցերին պատասխանեց Հայաստանի դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
— Ի՞նչ հաշվարկի են դեմ դատավորները, ինչո՞ւ են համարում, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծն իրենց իրավական վիճակը վատթարացնում է:
— Օրինագծով նախատեսվում է դատավորներին հավելավճարների վճարման այնպիսի կարգ, որի համաձայն, դրանք կազմելու են տարեկան 2 տոկոսի չափով, իսկ որպես դրա առավելագույն սահման՝ նախատեսված է դատավորի հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Այսինքն, ըստ առաջարկվող տարբերակի, դատավորների հավելավճարը սահմանվում է առավելագույնը 15 տարի ժամկետով. յուրաքանչյուր տարի՝ 2 տոկոսի չափով: Մինչդեռ, գործող կարգավորմամբ, դատավորների հավելավճար ստանալու իրավունքը նախ որեւէ ժամկետային սահմանափակմամբ պայմանավորված չէ, ավելին` 2 տոկոս սահմանված է միայն առաջին 5 տարիների համար, իսկ 6-րդ եւ դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար սահմանված է 5-ական տոկոսի չափով հավելավճար ստանալու իրավունք:
Կարգավորման վատթարացնող բնույթն առավել ակնհայտ է դառնում այն հանգամանքի հաշվառմամբ, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում պաշտոնավարող դատավորներից 27 դատավոր ունի 6-10 տարվա աշխատանքային ստաժ, 68 դատավոր` 11-15 տարվա, իսկ 61 դատավոր` 16-ից բարձր աշխատանքային ստաժ: Նշված դատավորների յուրաքանչյուր տարվա համար 5 տոկոս հավելավճար ստանալու իրավունքը ծագել է, եւ այդ հավելավճարներն իրենց պաշտոնավարման ընթացքում չփոփոխելու նորմ-երաշխիքի ուժով (ՀՀ դատական օրենսգիրք, հոդված 75, մաս 3) նրանք գտնվում են օրենսդիրի կողմից հստակ կանխորոշված ՈՐՈՇԱԿԻ իրավական վիճակում: Հետեւաբար, նախագծով նախատեսված սահմանափակումներն ուղղակիորեն նրանց իրավական վիճակը վատթարացնող նորմեր են:
— Որքա՞ն է կազմում նրանց աշխատավարձը հիմա:
— Պատասխանեմ օրինակների միջոցով: Գործող իրավակարգավորմամբ՝ 7 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորն ստանում է հավելավճար իր պաշտոնական դրույքաչափի 20 տոկոսի չափով, իսկ օրինագծի կարգավորման դեպքում կստանա 14 տոկոս հավելավճար: 11 տարվա ստաժ ունեցող դատավորը, ով ստանում է 40 տոկոսի չափով հավելավճար, կստանա 22 տոկոս հավելավճար: 16 տարվա աշխատանքային ստաժ ունեցողը, ով ստանում է 65 տոկոս հավելավճար, կստանա 30 տոկոս: Ընդ որում՝ առկա կարգավորման դեպքում, ի տարբերություն օրինագծի, ժամկետային սահմանափակում չի նախատեսվում հավելավճարների չափի աճման առումով (0-5 տարի՝ 2 տոկոս, 6-րդ տարվանից սկսած յուրաքանչյուր տարի` 5 տոկոս): Մինչդեռ, ըստ օրինագծի, հավելավճարների աճը հնարավոր է միայն 15 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի՝ 2 տոկոսի չափով:
— Ո՞ւմ էր ուղղված Դատավորների միության խորհրդի հայտարարությունը: Արձագանքե՞լ է արդյոք արդարադատության նախարարությունը միության հայտարարության մեջ շարադրված պահանջներին: Կա՞ն այլ մարմիններից արձագանքներ:
— Դատավորների միության խորհրդի հայտարարությունն ուղղված էր բոլոր իրավասու մարմիններին, իսկ արձագանքի մասին մենք տեղեկանում ենք մամուլի հրապարակումների միջոցով: Մասնավորապես, մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ դատավորների գնահատմանը եւ կարգապահական հիմքերին վերաբերող նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության:
— Նախագծերը՝ նախքան ԱԺ օրակարգ մտնելը, քննարկվե՞լ են Դատավորների միության հետ, թե՞ ոչ:
— Ոչ, չեն քննարկվել, ի հեճուկս Եվրոպայի խորհրդի կողմից 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» խարտիայի 1.8-րդ կետի այն պահանջի, որ դատավորների վերաբերյալ օրենքի փոփոխման ծրագրերի եւ պարգեւատրման ու սոցիալական ապահովման սահմանման կապակցությամբ դատավորների հետ պետք է իրականացվեն խորհրդակցություններ:
— Ինչպե՞ս եք մեկնաբանում ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականը, որ առաջարկվող փոփոխությունները տարբերակված մոտեցում են ենթադրում վճռաբեկի դատավորների եւ նախագահի նկատմամբ, քանի որ բացառում են նրանց պատասխանատվության ենթարկելը նույն հիմքերով, որոնցով պատասխանատվության պետք է ենթարկվեն առաջին ատյանի դատավորները:
— ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականը մեկնաբանելուց ձեռնպահ կմնանք` դատավորների վարքագծի կանոնների տեսանկյունից համապատասխան իրավասություն չունենալով:
Սյուզան Սիմոնյան
Hraparak.am
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.