Ալբերտ Էյնշտեյնի հետ հոգեհարազատ շատ գծեր ունեմ: Ժամանակակիցներն ասում են, որ Էյնշտեյնը շատ կենսուրախ, շփվող, էներգիայով լեցուն մարդ է եղել՝ ինձ պես: Բայց նշածներս դեռ գլխավոր նմանությունները չեն: Կան երկու ավելի մեծը ևս՝ առաջինը՝ ֆիզիկայի ոլորտում արտակարգ կարևոր հայտնագործություններ անելը, երկրորդ՝ նվագելը: Իհարկե, Էյնշտեյնը ջութակ է նվագել, իսկ ես՝ կիթառ, բայց կարևորն այն է, որ դա մեր երկուսիս համար կենսական կարևորության զբաղմունք է:
Հիմա ասելիքս էն է՝ որոշել եմ մեր ՀՀ վարչապետին առաջարկել, որ իրար հետ բարեգործական համերգներ տանք: Տեղյակ եք երևի, որ վարչապետը նույնպես, բացի քաղաքական դեմք լինելուց, նաև զարդարում է հայ մշակույթը՝ իր երգ ու նվագով:
Այժմ վերոնշյալ միտքս մանրամասնեմ՝ մեզ մոտ վաղուց արդեն մոռացել են՝ ինչ է իրենից ներկայացնում բարեգործական համերգն ու ինչի համար է այն: Հիմա, փոխանակ երկրի որևէ մի ոլորտ օգուտ քաղի համերգից, ընդհակառակը՝ պետբյուջեից են միլիոններ հատկացնում, որ, ասենք, օրինակ՝ Նունե Եսայանը երգի: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի գիտահետազոտական ինստիտուտի շենք մասնակի կվերանորոգվեր, կամ քանի՞ լաբորատորիա անհրաժեշտ սարքավորումներով կզինվեր, եթե, օրինակ, տոների ու տոնական համերգների անվան տակ գրպանած աստղաբաշխական գումարներն ուղղվեին գիտությանը, դեռ ավելին՝ դրան գումարվեին տրված բարեգործական համերգների եկամուտները:
Օրինակ, Ալբերտ Էյնշտեյնը, բացի ընտանեկան և ընկերական շրջապատներում նվագելուց, նաև մասնակցում էր բարեգործական համերգների: 1934 թ. Բեռլինում կայացած բարեգործական այդպիսի համերգներից մեկում հավաքված 6500 դոլար հասույթը (բայց էն ժամանակվա 6500 դոլարը համարեք էսօրվա 650 000-ը) տրամադրեց Գերմանիայից գաղթած գիտնականներին, կամ՝ Պրինստոնում կայացած համերգի հասույթը տրամադրեց երեխաների կարիքներին:
Վերադառնալով գլխավոր մտքիս՝ որոշել եմ դիմել վարչապետին՝ միասին բարեգործական համերգ տալու և հասույթը գիտությանն ուղղելու առաջարկով. գիտությունը հարգող մարդ է, դժվար թե մերժի: Համ էլ միանգամից գոնե մի գործ արած կլինի գիտության մասով, թե չէ արդեն քաղաքական գործչից սկսած մինչև սկսնակ լրագրող, ձեռ են առնում՝ խոսքով գիտությա՛ն դերը կարևորելու, բայց գործով սեփական գրպա՛նը կարևորելու նրա այս անվերջանալի ինքնահակասության համար:
Առաջարկում եմ, որ ես ու վարչապետը մեջլի՛ս մտնենք, համապատասխանաբար՝ որպես աշուղ Դոստի և աշուղ Ֆաթուլլա: Մանավանդ, որ նման մոտեցումն ավելի մեծ հետաքրքրություն կմտցնի և ավելի մեծ թվով հանդիսատես կբերի, հետևաբար՝ ավելի շատ գումար, այստեղից էլ՝ գիտությանն ավելի շատ նվիրում: Ա՛յ դա կլինի գործ:
Էյնշտեյնը, լինելով գիտնական, լավ էր հասականում գիտության կարևորությունը: Նա իր մյուս տաղանդը՝ երաժշտական օժտվածությունը ծառայեցնում էր գիտությանը:
Վարչապետը, չլինելով գիտնական, ավելին՝ գիտության կարևորությունն ամենևին չըմբռնելով, կազմակերպում է համերգներ, որոնցից եկած օգուտն ուղղում է բանկային սեփական հաշիվներին, իր գործերի համար աղոթողներին, օֆշոր-մոֆշորներն, Կճոյան-բենթլի-մենթլիներին (մեղա, Տե՛ր…)
Հիմա, մտածում եմ, բացատրենք վարչապետին, Էյնշտեյնին օրինակ բերենք, գիտության դերի ու նշանակության մասին իր իսկ ճառերից մեջբերումներ անենք, բացատրենք իրեն՝ իր ասածների խելացիությունը, օրինակ ծառայենք, մարդ է էլի, միգուցե հասկանա:
Մեջլիսում հնչեցրած երգերն այս անգամ գովաբանելու են ոչ թե արքայադուստր Աննայի գեղեցկությունը, այլ հայաստանյան գիտությա՛ն գեղեցկությունը, անցյալ ժամանակվա փառքը և, հուսանք՝ լուսավոր ապագան, ինչը մեծապես կախված է վարչապետից ու պաշտոնի մեծությամբ իրեն մոտիկ կանգնած, ժողովրդի կողմից նույնքան՝ վարչապետի չափ հարգված (J) մեկ ուրիշից:
…Ասացի ու միանգամից սիրտս ահ ընկավ… բայց վայթե վարչապետն էս թեմայի մեջ ինձ հաղթի. դե գիտության մասով մեմ-մեծ բրդելում ու բստրելում նա արդեն լուրջ վաստակ ու մեծ փորձ ունի: Վայթե Էյնշտեյնին էլ հաղթեր տնաշենը, շեշտեմ՝ խոսքո՛վ: Էյնշտեյնն ի՞նչ պիտի իմանար, որ մեր վարչապետինը հենց մենակ խոսքն է, բանը հենց հասնում է գործին, մեկ էլ շուռ ես գալիս, տեսնում ես՝ չկա, գործով արդեն թռե՜լ, գնացել է Իսպանիա:
Բայց՝ չէ՜…իզուր եմ վախենում: Ես Էյնշտոյնի միտքն եմ ընտրել՝ որպես կյանքիս կարգախոս՝ բարությունը, գեղեցկությունը և ճշմարտությունը. ահա այն իդեալները, որոնք լուսավորում էին կյանքիս ուղին՝ նորից ու նորից մղելով երջանկության և հերոսության: Համաձայնվեք, որ նման ձևով առաջ գնացողը վախենալու բան չունի:
Ես իմ կարգախոսն ունեմ, համերգային ծրագիրը, գիտության համար ներդրումներ անելու մեծ ցանկությունը, ու մտածելու բան չունեմ. էնպես որ, թող վարչապետը գնա նստի ու մի լա՜վ մտածի…
Արամ Պապայան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.