Մի ուրվական է շրջում Հայաստանում. դա գիտնականի ուրվականն է: Իսկ պատմությունը ցույց տվեց, թե ինչեր կարող են անել «ուրվականները» կամ նրանք, ում, ուղիղ իմաստով, ուրվականի են փորձում վերածել: Բավակա՛ն է արդեն, լիուլի լցվել է համբերության բաժակը,- ասում են գիտնականները: —Գիտության հանդեպ կառավարության քաղաքականությունն անցել է արդեն թույլատրելիի և անթույլատրելիի բոլո՛ր սահմանները:
1938 թվին Սովետական միությունը, հասկանալով, որ շուտով մտնելու է պատերազմի մեջ, գիտակցելով, թե ուր է հասցնելու գիտության անտեսումը, մշակեց նոր ռազմավարություն, ըստ որի՝ առաջնահերթ կարևորության խնդիրներից մեկը համարեց գիտության վիճակի բարելավումը: Նա հրաման տրվեց պրոֆեսորի աշխատավարձը դարձնել մինիստրի աշխատավարձի չափ և նրան տալ բազում արտոնություններ: Հարց՝ ի՞նչ հրաշք էր դա, և ի՞նչ ճանճն էր խայթել սովետի կառավարությանը: Շատ պարզ՝ մինչ պատերազմը ինքնագիտակցության եկած, այնուհետև՝ պատերազմի հենց առաջին թափից համարյա ողջ ռազմական ռեզերվը կորցրած կառավարության զոմբիացած ուղեղներում հանկարծ տրամաբանական զարթոնք առաջ եկավ:
Մեր նորանկախ երկիրն էլ անցավ պատերազմով, իսկ մեր գիտնականները, ո՛չ թե նախարարի աշխատավարձով, այլ անվարձահատույց և կամավոր, լծվեցին զենքի ստեղծման և նույնիսկ արտադրման գործին: Շատերն անգամ պատերազմից հետո տարիներով շարունակեցին կատարելագործել պատերազմի կոչով ստեղծած զենքն ու անվերջ դիմել իշխանություններին՝ նոր մշակումներ ու փորձարկումներ անելու և, դրսից առնելու փոխարեն, բանակը սեփական զենքով սպառազինելու առաջարկով, բացատրելով որ՝ 1. դրսից գնածը շատ ավելի թանկ է նստում, 2. եթե պատերազմ լինի, չենք կարող համոզված լինել, թե կգործի ներկրման այդ ուղին:
Ավաղ, մեր ղեկավարության ուղեղներում առանձնապես ոչ մի զարթոնք տեղի չի ունենում: Գիտության ու գիտնականի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը մնում է նույնը, գիտնականը շարունակում է մնալ ամենախոցելի, ամենամինիմալ վարձատրվող խավը, որի հանդեպ չկա երբեմնի հարգանքը, որը չունի երբեմնի արտոնությունները:
Էլ չխոսենք գիտնականների հանդեպ ցուցաբերած անհարգալի՛ց վերաբերմունքի մասին, նաև այն հակապատկերի, ինչը նրանք ստանում են արտասահմանում: Մեր պրոֆեսորները, եթե առիթ է լինում անդրադառնալու Հայաստանում և արտասահմանում գիտական աշխատանքով զբաղվելու տարբերություններին, առաջին հերթին հիշում են արտասահմանում իրենց հանդեպ արտահայտվա՛ծ հարգալից վերաբերմունքը, ինչը նրանց համար անսովոր ու խորթ է լինում սկզբում: Գիտնականներից մեկը պատմում էր, որ երբ Ճապոնիայում ինչ-որ տեղ ներկայացրել է փաստաթղթերը, հանկարծ այնպիսի հարգալից և արտահերթ ընդունելության է արժանացել, որ սկզբում կարծել է, թե թյուրիմացություն է տեղի ունեցել. սկզբի պահին նա չի պատկերացրել, որ այդ վերաբերմունքը հարուցել է պրոֆեսոր բառը, որը մեզ մոտ ոչ ոքի ոչ մի առանձնահատուկ բան չի ասում, և առաջին հերթին՝ կառավարությանն ու էլիտա կոչվող դատարկապորտներին:
Այդ նույն Ճապոնիայում և Չինաստանում, և Բրազիլիայում կամ ցանկացած ուրիշ՝ գիտությունը գնահատող երկրում, մեր գիտնականներին սիրով են ընդունում, ապահովում բարձր աշխատավարձով և խորին հարգանքով: Չինաստանն այսօր թռիչքային զարգացման տեմպ է գրանցում շատ պարզ պատճառով. քանի որ նա առաջ շարժվեց ճի՛շտ ռազմավարությամբ. նա չսկսեց բարեփոխումները ո՛չ սովյալներից, ո՛չ անտուններից, ո՛չ աղքատ խրճիթներից և ոչ էլ կատարեց գրպանների լցոնման հեղափոխություն… նա սկսեց տնտեսությունից, տեխնիկայից ու գիտությունից՝ այն հաստատ համոզմամբ, որ դա՛ է ճիշտ ճանապարհը՝ երկիրը հանելու չքավորությունից և թռիչքային սլացք ապահովելու: Նրանք շարժվեցին իմաստուն սկզբունքով, ըստ որի՝ «Պետք է ձկնորսին ո՛չ թե ձուկ տալ, այլ՝ կա՛րթ, որ ձուկ բռնի»: Այսինքն՝ նա ոչ թե սկսեց նպաստներ բաժանելուց, այլ աշխատատեղեր ստեղծելուց և գիտության մասով ռեֆորմներից:
Եթե վերցնենք ոչ թե արտասահմանը, այլ ԽՍՀՄ-ը, կընդունենք, որ սովետի ժամանակներում ևս գիտնականի հանդեպ վերաբերմունքը անհնար է համեմատել մեր օրերի հետ: Գիտնականն օգտվում էր շատ և շատ արտոնություններից, որոնց վերականգնելու հրամայականն այսօր կանգնած է օդում: Նա օգտվում էր հատուկ զեղչերից, հատուկ սպասարկումից։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերացրին բոլոր տեսակի զեղչերը՝ մատնանշելով եվրոպական զարգացած երկրները, որտեղ նման զեղչեր չկան, սակայն մոռանալով մի կարևոր հանգամանք՝ այդ երկրներում գիտնականի աշխատավարձն այնքան են բարձրացրել, որ անհարմար է զեղչերից խոսելը: Իսկ մեր երկրում, որն իրեն սոցիալական պետություն է հռչակել, գիտնականն առաջինը պիտի օգտվի զեղչերից, քանի որ, ելնելով ստեղծված աբսուրդից, գիտնականն ամենացածր վարձատրվող, հետևաբար՝ ամենաանապահով խավն է: Գիտնականը պետք է ունենա երկարացված արձակուրդի իրավունք, նաև՝ պետությունը պարտավոր է հոգալ նրա առողջության խնդիրների հետ կապված ծախսերի մի զգալի մասը:
Իհարկե, «զեղչ» հասկացությունը գիտնականի համար կդառնա ամոթալի բան և գիտնականի անվանը պատիվ չի բերի, եթե շարժվենք «ձկնորսի և կարթի» տրամաբանությամբ, այսինքն՝ եթե գործեն հարկային արտոնություններ գիտական գործունեության համար՝ միջազգային գիտական դրամաշնորհները լիովին ազատվեն հարկերից, երկիր ներկրվող գիտական սարքերն ու սարքավորումները, ինչպես նաև գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ իրերն ու նյութերը ազատվեն մաքսային հարկերից և տուրքերից, եթե ստեղծվի արտոնյալ հարկային դաշտ, որպեսզի գործարարներին ձեռնտու լինի շոշափելի ներդրումներ կատարել՝ ինչպես հիմնարար գիտության, այնպես էլ կիրառական մշակումների, և ամենակարևորը՝ գիտատար արդյունաբերության մեջ: Ահա ա՛յս դեպքում արդեն, ինչպես զարգացած երկրներում է, գիտնականի համար նույնիսկ ամոթ կլինի խոսել որևէ զեղչից:
Ինչ կերպ էլ որ արվեն առաջին քայլերը, նպատակը մեկը պիտի լինի՝ վերականգնե՛լ գիտության հանդեպ հարգանքը, վստահությունը, աժանավայել վարձատրությունը, աժանավայել ծերության իրավունքը: Վերականգնե՛լ բոլոր այն արտոնությունները՝ լինեն դրանք զեղչեր, թե պարզապես գիտնականին վայել վարձատրություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր իրեն հարգող երկրի գիտնական:
Մինչ Չինաստանն ու նախկինում աղքատ ուրիշ շատ երկրներ այսօր թռիչքով վեր են խոյանում, Հայաստանն արագ տեմպով վար է իջնում: Չե՞ք գիտակցում ու տեսնում դա: Սթափվե՛ք, պարոնա՛յք: Մի՞թե այդքան կուրացրել է ձեզ՝ կուտակելու մոլուցքը:
Նաիրա Վարդապետյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.