23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը:
Դեսպան Եսայանը ևս մեկ անգամ վշտակցություն հայտնեց վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին: Դեսպանը հույս է հայտնել, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն և տառին համապատասխան:
Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն`անկողմնակալության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:
Երկուստեք ընդգծվել է ողբերգության և քննվող գործի որևէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:
Այսօր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի շենքի առջև էր հավաքվել Սբ․ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր երիտասարդական միության մոտ 20 անդամ՝ պահանջելով չտեղափոխել միության արդեն նախկին ղեկավար Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին ծառայության նոր վայր՝ Երևանի Սբ․ Երրորդություն եկեղեցի: Հիշեցնենք, որ Տ. Հակոբ քահանան շարունակում է Արարատյան Թեմի երիտասարդական միությունների հոգևոր հովվի իր աշխատանքը՝ սպասավորելով նոր վայրում:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Արարատ» միության անդամները նախօրեին հանդիպել էին Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանին: Նրանց հաղորդվել էր, տեղափոխումը կատարվել է Սբ․ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամների՝ հունիսի 25-ի դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով ծխական խորհրդի, հովիվ Տ․ Շահե քահանա Հայրապետյանի և Տ․ Հակոբ քահանա Խաչատրյանի հարաբերություններում ստեղծված անառողջ մթնոլորտը, որը մի քանի տարվա պատմություն ունի, իսկ այժմ հասել է առավելագույն սրվածության, այս մասին ասվում է Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվանի տարածած հաղորդագրության մեջ:
Սրբազան Հայրը բացատրել է, որ, չնայած առանց քննարկման որոշում կայացնելու իր իրավասությանը, Տ․ Հակոբի հետ քննարկել է խնդիրը և տեղափոխման համաձայնություն ստացել: Ինչպես արդեն հաղորդվել էր, քահանան տեղափոխվել է սեփական դիմումի համաձայն:
Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվանից հայտնում են, որ, սրբազան Հորից ջերմ տրամադրությամբ բաժանվելուց հետո, կարծես ուղղորդություն ստանալով, «Արարատ»-ի մի քանի անդամներ որոշել էին կրկին վերադառնալ սադրիչ գործողություններին, որոնք անհասկանալի են՝ իրենց ընձեռնված առավել լայն հնարավորությունների, ինչպես նաև Տ․ Հակոբ քահանա Խաչատրյանի արտահայտած դիրքորոշման համատեքստում:
Այս ամենը առավել նման է որոշակի տրամադրություններ ստեղծելուն միտված սադրանքի: Նշենք նաև, որ միության բոլոր անդամները չէ, որ տեղյակ էին Սրբազան հոր հետ ունեցած՝ մի խումբ անդամների հանդիպման մանրամասներին և ակցիային էին եկել ամբողջովին ապատեղեկացված:
Երիտասարդների հետ հանդիպեց և իրավիճակը բացատրեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Շահե քահանա Հայրապետյանը: Հիշեցնենք, որ «Արարատ» հոգևոր միությունը նրա հովվության տակ գտնվող եկեղեցու կառույց է: Տեր Շահեն իր խոսքում ասաց, որ միության անդամների նման կեցվածքը անհասկանալի է, քանի որ Թեմի առաջնոդրական փախանորդի տնօրինությամբ տեր Հակոբը առաջվա նման շարունակելու է երիտասարդական կառույցների հոգևոր հովվի իր աշխատանքը՝ համակարգելով Թեմի բոլոր ծխական երիտասարդական կառույցների գործունեությունը:
Նրա խոսքով, միության անդամների նման պահվածքը առնվազն տարօրինակ է, քանի որ, լինելով Սուրբ Սարգիս Եկեղեցու համայնքի մաս, միության անդամները հաշվի չեն նստում ծխական խորհրդի, հոգևոր հովվի և մյուս հոգևորականների հետ, անում են կամայական, չտրամաբանված գործողութուններ: Տեր Շահեն «Արարատ» միությունն անվանեց մեկ անձի շուրջ հավաքված մի խումբ մարդկանց կառույց: Նա նշեց, որ այսօրվա միջադեպից հետո պատրաստվում է դիմել Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանին՝ միության անդամների գործունեությունը կասեցնելու խնդրանքով: «Միության սադրիչ պահվածքը պարզապես հարիր չէ հոգևոր կառույցի անդամ երիտասարդներին»,- նշեց նա:
Ակցիայի կազմակերպիչիների գործողությունները նաև հանգեցրին նրան, որ Եկեղեցու երկու սպասավորների միջև կոնֆլիկտ առաջացավ, որն այժմ լրատվամիջոցներում փորձվում է շահարկվել միության որոշ անդամների կողմից:
Այսօր համացանցում տեսահոլովակ տարածվեց, որտեղ մի քաղաքացի խոչընդոտում էր ակտիվիստների գործողությունները՝ անձնական վիրավորանքներ հասցնելով: Ի դեպ, նա մեքենան կայանել էր չթույլատրված հատվածում:
Քիչ առաջ հաջողվեց պարզել նրա ինքնությունը: Պարզվում է՝ բորբոքված ու հղփացած անձնավորությունը նույն ինքը Երևանի քաղապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսաք Համբարձումյանն է, ում համար նման հաբռգած վիճակը 2011 թվականից ապրելակերպ է: Ինչո՞ւ 2011-ից, որովհետև նախկին վարորդ Միսաքը, ով, ասում են, սերտ կապերի մեջ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, հենց այդ տարում է նշանակվել տնօրեն:
Միսաքի գլխավորած ընկերությունը կարգավորում է քաղաքի ողջ տրանսպորտը, անցկացնում է մրցույթներ ու երթուղայիններից գումարներ հավաքագրում: Իսկ ինչո՞ւ է ընկեր Միսաքն այդքան ջղայինացած պաշտպանում գծատերերի շահերը ու թույլ չի տալիս ակտիվիստներին, որ գազելների վրա թռուցիկներ փակցնեն, պատճառը պարզ է՝ նա քաղաքի ամենախոշոր գծատերերից մեկն է:
Վահան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները այսօր զարհուրելի պահվածք դրսևորեցին մի խումբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր խաղաղ ակցիա էին իրականացնում ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման։
Տեսանյութում ակնհայտ է, թե ինչպես քաղաքացիների հետ խոսելով դու-ով, սպառնալից տոնով, թույլ տալով մի շարք ժարգոնային, ցածր կարգի և ոստիկանին անվայել արտահայտություններ՝ ոստիկանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ՀՀ ազատ քաղաքացիների վրա՝ խաղաղ ակցիայի միջոցով իրենց կարծիքն արտահայտելու և խոսքի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու համար։
Խստիվ դատապարտում ենք անհիմն կերպով բարձրացված ուղեվարձը ժողովրդին պարտադրելու հայահալած գործողությունները և պահանջում իրավապահ մարմիններից հարգել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պահպանել տարրական էթիկայի նորմերը քաղաքացիների հետ հաղորդակցվելիս։ Միաժամանակ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անհիմն կերպով բերման ենթարկված ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Տարոն Հարությունյանին։
Կոչ ենք անում Երևանի քաղաքացիներին չհուսահատվել նման գործողություններից և տեր կանգնել սեփական իրավունքներին»:
Այսօր հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։ Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին՝Ջաջուռում:
Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։
Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն ևն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։
Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
1975 փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։
[nggallery id=59]
Հայաստանում վաղուց ավանդույթ է ձևավորվել, որ քաղաքականությունն ու իրադարձություններն ամենևին էլ չեն ստեղծում այն սուբյեկտները, որ դրան կոչված են:
Կուսակցությունների գոյության մասին հիշում ենք միայն ընտրությունից-ընտրություն, երբ լուսավոր կարգախոսների, առատ խոստումների պակաս չի զգացվում:
Ընտրություններից հետո՝ կուսակցությունները, չնչին բացառություններով, անհետանում են, դառնում անտեսանելի, հասարակության համար՝ անմատչելի: Լավագույն դեպքում՝ գործողությունների այս պահն աշուն են սարքում, աշունը՝ գարուն, և այսպես շարունակ:
Իշխանությունն էլ ժողովրդին հիշում է միայն ընտրության ժամանակ: Կուշտ ու ապահով կերածներն այդ ժամանակ դառնում են բարի մարդիկ, կարող են նույնիսկ մի քանի ընտրողի լավություն անել, մյուսներին՝ լսել կամ կաշառել:
Ընտրություններից հետո՝ դարձյալ էս պաշտոնյաները շրջապատվում են «ախրանիկներով», ովքեր Բեռլինի պատի պես Հայաստանը բաժանում են մասերի, որի մի կողմում «Ապահով Հայաստանում» ապրողներն են, մյուսում՝ «Ապահով Հայաստանի» զոհերը:
Երկու Հայաստանները բախվում են, իրար կողքի ապրում են, բայց հաղորդակցվել չեն կարողանում. նրանց բնավորություններն ու լեզուն, քսակների պարունակությունը, նույնիսկ՝ ժպիտն ու տխրությունը տարբեր են:
Արքունական Հայաստանում ուզում են հարստանալ, շատ հարստանալ, գերշահույթներ ստանալ: Դե, տրանսպորտի գինն է թանկանում:
Գիծ ունեցող պաշտոնյայի տղեն սրանից հետո իր նոր-նոր գնած «Մեսեդեսը» կփոխարինի «Բենթլիով»:
Էն չքավոր Հայաստանի չարքաշ քաղաքացին էլ օրը մի հաց պակաս կուտի, որ խալխի հարուստի «Բենթլիի» ծախսը դուրս գա:
Խեղճ, հուսահատված ու կոտրված, պատերազմ հաղթած ու զոռբաների առաջ ծնկի եկած ժողովուրդ…
…Արտագաղթն էլ կա ու կա:
Հլը Հովհաննես Թումանյանն էր Գիքորի տխուր պատմությունն արել:
Խոխեն քաղաք կգնա՝ մարդ կդառնա…
Նախկին ազատամարդիկ Հրաչն էլ էդ մասին էր մտածում: Խեղճն ինչ իմանար, որ ռուսիո բազազ արտեմներն ավելի դաժան ու անսիրտ են:
Մի երկու օր էլ Հրաչից ու թանկացումներից կխոսենք ու կմոռանանք, որովհետև «Աստված էլ բեթարից ազատելը» մեզ համար չէ:
Մեր քաղաքական այրերը ասում են՝ երկրում հեղափոխական վիճակ է:
Րաֆֆին հեղափոխությունն ուզում է կլոր սեղանի շուրջ անել, Անդրիասը՝ սահմանադրական հռչակագրով:
Արամ Կարապետյանն իսկի մեր հեղափոխական պոտենցիալին էլ չի հավատում, ասում է՝ մեր արածը հազիվ սոցիալական բունտ լինի:
Տո, Արամ ջան, սկի սոցիալական բունտին էլ չեմ հավատում, որովհետև մեր անտառում շակալները սպանել են առյուծին և հիմա խրախճանք են կազմակերպել, անասելի մի խրախճանք՝ ժանատախտի պահին…
Անտառը այլանդակվել է, մնացել են միայն բարի հիշողությունները՝ նրա երբեմնի գեղեցկության, մի բուռ գերեզման դարձած քաջասիրտ առյուծի մասին…
Շաբաթվա Վարկածները՝ Սուրեն Սուրենյանցի
«Արարատ» երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ՝ ընդդեմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի. նրանք պահանջում են իրենց առաջնորդ Տեր Հակոբին հետ վերադարձնել իր պաշտոնին:
Տեր Շահեն քահանա Հայրապետյանը պարզաբանել է, թե ինչու է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանը կայացրել Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի տեղափոխության որոշումը։
«Արդեն 5 տարուց ավելի է, որ տեր Հակոբը եկել է Սուրբ Սարգիս եկեղեցի: Նա նոր ձայն տվեց, թափ տվեց եկեղեցուն: Ոչ մեկ չի ուրանում այն գործունեությունը, որ նա կատարել է, ուղղակի այստեղ խնդիրը եկեղեցական, աստվածապաշտական և կարգապահական է։ Դուք կրոնավոր չեք և չեք հասկանա, որ հնարավոր չէ, որ մարդն առանց զղջում կարդալու՝ բարձրանա պատարագի։ Խնդիր ունենք մենք, ուրեմն, կներեք՝ էլ չեմ բացում փակագծերը»,- հայտարարել է նա:
Հոգևոր հովիվը սպառնացել է, որ եթե այսպես շարունակվի, նա «Արարատ» միությունը լուծարելու միջնորդություն կանի սրբազանին:
Այն հարցին, թե դրանով արդյո՞ք Տեր Հակոբի 5 տարիների աշխատանքը ջուրը չի լցվում, Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի ժամանակավոր պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը պատասխանել է. «Ոչ ոք ջուրը չի լցնում, հասկանու՞մ եք, եթե նա մի փոքրիկ միության աշխատանքը կազմակերպելու փոխարեն իր աշխատանքի ծավալը մեծացնի և համակարգի Երևանի և Արարատյան թեմի միություների աշխատանքը»։
Նոյեմի Անդրեասյանի պարզաբանմամբ, Տեր Հակոբը իրականում մի եկեղեցուց տեղափոխվել է այլ եկեղեցի, իսկ քանի որ «Արարատ» միությունը պատկանում է Ս. Սարգիս եկեղեցու համայնքին, իսկ համայնքի հոգևոր հովիվը Տեր Շահենն է, այժմ Տեր Հակոբը «Արարատ» միության հոգևոր ղեկավարի պաշտոն չի կարող ստանալ, որովետև նա նշանակվել է Սուրբ Երրորդությունում և շարունակելու է իրականացնել ամբողջ թեմի երիտասարդական կառուցների աշխատանքը:
Մի քանի օր առաջ, իմ հարգարժան գործընկերը՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն, անդրադարձել էր Հրաչյա Հարությունյանի թեմային՝ նկատելով, որ նման հոռի երևույթները բնորոշ են տոտալիտար, ավտորիտար համակարգերին:
Ես էլ ամդրադառնալով նույն թեմային՝ նկատել էի, որ Ռուսաստանում չեն հարգվում առաջին հերթին հենց ռուսաստանցիների իրավունքները:
Այսպիսինն է այն ավտորտար «մշակույթը», որի մասն է նաև Հայաստանը և որի «կայուն ավանդույթները» մշակվում են Ռուսաստանում:
Հետսովետական տարածքում մարդիկ ոչ թե քաղաքացի են, այլ հպատակ, և պարտավոր են մի փոր հացով հանդուժել իշխանությունների բոլոր քմահճույքները, չհակադրվել ցարի և ազգային մյուս ջոջերի կամքին:
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Նավալնին հպատակ չէ՝ քաղաքացի է և իր պատկերացումներն ունի պետության և քաղաքացու հարաբերությունների մասին:
Եվ ուրեմն, նրան պետք է պատժել:
Ավտորիտար երկրներում, նախ գտնվում է թիրախը, ապա նրա վրայով գործ են «սարքում»: Այդպես էր նաև տխրահռչակ սովետների ժամանակ, երբ քաղբանտարկյալները ճաղերի հետևում էին հայտնվում՝ իբրև թե գործած կենցաղային կամ տնտեսական հանցագործությունների համար:
Նավալնուն հենց այդ սցենարով էլ դատեցին՝ հինգ տարով, հետո՝ «մեծահոգաբար» ժամանակավորապես ազատ արձակեցին, որովհետև նա Մոսկվայի քաղաքապետի թեկնածու է:
Այս իրականությունը քաջածանոթ է մեր ընթերցողներին, որովհետև մեզանում էլ են եղել քաղբանտարկյալներ, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան:
Սակայն այլ բանի մասին եմ ուզում խոսել:
Բոլոր այն մարդիկ, ովքեր տառապում են ռուսասիրություն կոչվող հիվանդությամբ, միայն վարդագույն գույներով են ներկայացնում ռուսական իրականությունը և հանդես են գալիս «հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսով՝ մոտավորապես Հայաստանի համար առաջարկում են մի մոդել, որի համար անպակաս են գաղտնալսումները, քաղբանտարկյալները, կեղծված ընտրությունները, զոռբա իշխանավորներն ու նվաստացած քաղաքացիները:
Դժբախտաբար, այսօրվա Ռուսաստանը նույնանում է ոչ թե Պուշկինի կամ Տոլստոյի, այլ Պուտինի և նրա չեկիստական իշխանության հետ:
Սա է դաժան իրականությունը:
Սուրեն Սուրենյանց
Քիչ առաջ Մարդու իրավունքների Պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել միջադեպ: «Արարատ» երիտասարդաց միության անդամները Վահրամ Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել է, որ իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և պատռել նրա հագուստը:
Վահրամ Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի խոսքերով, իրենք դիմել են միջադեպից հետո այնտեղ գտնվող ոստիկաններին, սական վերջիններիս կողմից միջոցներ չեն ձեռնարկվել:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը դիմում է ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ և առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները մարտագծի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.