ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտին մոտեցող “Դատաիրավական բարեփոխումներ” ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայության զարգացման ճանապարհին մեծ է Համաշխարհային բանկի ներդրումը, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
«Ծրագիրը բավական արդյունավետ է, և կարող ենք արձանագրել, որ Ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող «երկարաձգված» վարույթների քանակը նույնպես կրճատվել է»,- նշել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀԲ-ին՝ Ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:
Ըստ նրա՝ օրեցօր ի հայտ եկող խնդիրները պահանջում են նոր լուծումներ, ուստի Ծառայությունը փնտրում և կիրառում է նոր գործիքներ՝ աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու, հասարակությանն ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու համար:
Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ «էլեկտրոնային վարույթ» ծրագիրը Ծառայությունում առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան հետագա քայլերը:
Դավիթ Մելիքյանը բարձր է գնահատել ՀԲ-ի և ԴԱՀԿ-ի համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ Ծառայությունը որդեգրել է զարգացման ճկուն ռազամավարություն, այն է՝ ներդնելով միջազգային համանուն կառույցների հաջողված փորձը, և թե՛ ժամանակի, թե օրվա հրամայականով լուծում տալ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում Միհրան Պողոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Դեվիդ Բեռնշտեյնը գոհունակություն է հայտնել Ծառայությունում «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության փորձը ուսանելի ու պիտանի կլինի այլ երկրի համար:
«Ինձ համար դժվար է նշել մի երկիր, որն այսպիսի հաջողությամբ նման համակարգ է կարողացել ներդնել: Հույս ունեմ, որ դուք ձեր փորձով կօգնեք մյուս երկրներին՝ նման համակարգ մշակելու և տեղադրելու հարցում»,-ասել է Գործառնությունների գծով ավագ մասնագետը՝ հավելելով, որ Համաշխարհային բանկի գլխավոր խնդիրներից մեկը՝ դատական ակտերի արագ կատարումն ապահովելն է:
Էլեկտրոնային հարցման ամբողջական ավտոմատ համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային հարցում Պետական եկամուտների կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, առևտրային բանկերից, Սոցիալական ապահովության ծառայությունից, Անձնագրային և վիզաների վարչությունիվ և Կենտրոնական դեպոզիտարիա:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.