Հասարակական կյանքն ալեկոծվեց գորիսյան իրադարձությունների ժամանակ, երբ մարզպետական խուժանը մարդկանց վիրավորելուց հետո, դատաստան տեսավ նրանց հետ, այդ նույն ժամանակ Երևանին ավելի մոտ՝ Աշտարակում, նույն արյունարբու խուժանը հարձակվում է Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետի տան վրա, ծեծի ենթարկում նրա 80-ամյա հորը, սպառնում անչափահաս երեխաներին:
Բոլորը գիտեն, որ Աշտարակում վերջին տարիներին կատարվել են շղթայական սպանություններ, և այդ սպանություններն իրականացնող ընտանիքի անդամներն այսօր էլ լուրջ սպառնալիք են հասարակության համար՝ այն աստիճան, որ նրանք են որոշում մարդկանց թույլատրելի գործունեության սահմանները:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 60-ամյա Վարազը համարձակվել էր Աշտարակի ձորում՝ Քասախ գետում ձուկ որսալ. նրան է մոտեցել 19-ամյա Բաբկեն Գալստյանը և սպառնալիքներով ու հայհոյանքներով արգելել նրան՝ հայտարարելով, թե՝ «Հանգստի գոտին իմն է, գետն իմն է, ամեն ինչ իմն է»:
Իր որդու հետ պատահաբար այդտեղ է գտնվել Ազգային անվտանգության փոխգնդապետ Հակոբ Սիլիզյանը, որն իր սեփական հողատարածքում բարեկարգման աշխատանքներ է իրականացնելիս եղել: Տեսնելով վիճաբանողներին՝ նա մոտեցել է և կարգի հրավիրել երիտասարդին՝ հորդորելով չվիճաբանել և հանգիստ թույլ տալ մարդուն զբաղվելու իր սիրած զբաղմունքով:
Անպատժելիությունից և անդաստիարակությունից ցինիկացած երիտասարդը, զարմացած, որ ինչ-որ մեկը համարձակվել է իրեն նկատողություն անել, ձեռքը տարել է գոտկատեղին՝ ցույց տալով ատրճանակը: Իր ծառայական պարտականությունները մշտապես կատարած և Աշտարակում մեծ հեղինակություն վայելող սպան, տեսնելով երիտասարդի մոտ զենքը, օգտագործել է իր սպայական ունակությունները՝ զինաթափելով նրան, որից հետո Բաբկեն Գալստյանը, չանսալով սպայի հանգիստ մնալու կոչերին, հարձակվել է նրա վրա: Իսկ երբ զարմացած Հակոբը հարցրել է՝ «Դու ով ես այ տղա, որ քեզ այդպես լկտի ես պահում, նա տվել է տարբեր կառույցներում աշխատող պաշտոնյաների անուններ՝ սպառնալով, թե նրանք քեզ կասեն՝ ես ով եմ»:
Երբ ԱԱԾ սպան տղայի հետ բարձրացել է իր տուն՝ համապատասխան մարմիններին զենքը հանձնելու նպատակով, ականատես է եղել զարհուրելի մի տեսարանի. մի քանի երիտասարդներ ներխուժել են իր տան բակ, ծեծի են ենթարկել իր 80-ամյա հորը, սպառնալով իր ընտանիքի մնացած անդամներին, հայհոյանքներով ու գոռոցներով պահանջել են հետ տալ զենքը: Տեսնելով մոտեցող Հակոբին՝ նրանք հարձակվել են սպայի վրա՝ փորձելով խլել զենքը, սակայն նրան հաջողվել է հետ մղել հարձակումները և զանգով օգնություն կանչել:
Անպատիժ խուժանը այսօր էլ սպառնում է ՝ ասելով, որ դա ինքն ու իր ընտանիքի անդամները չեն մարսելու:
Թվում է, թե ոչինչ չի պատահել, արյուն չի թափվել, անպատժելիությունից լկտիացած երիտասարդները ընդամենը սխալվել են, սակայն առաջին հայացքից հանգիստ ու անարյուն ավարտված միջադեպն իր մեջ կրում է հասարակական ավելի խորը համապարփակ այլասերվածության անթույլատրելի երևույթ:
Ցավալին այն է, որ ներողություն հայցելու փոխարեն՝ այդ ընտանիքի անդամները, որոնք վերջին երեսուն տարվա ընթացքում տարբեր վենդետաների արդյունքում տասնյակից ավել երիտասարդ տղամարդկանց կյանք են կործանել, սպառնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետին ու նրա ընտանիքի անդամներին:
Ի՞նչ վիճակի է հասել մեր պետությունն ու իշխանությունը, մեր ուժային կառույցները, որ փողատեր ու կրիմինալ ոչնչությունները բացահայտ սպառնում են պետության ամենագլխավոր երաշխավորը հանդիսացող ազգային անվտանգության ծառայության աշխատակցին: Այն աստիճան է ցինիզմը, որ այդ երիտասարդների հորեղբայրը բացահայտ հայտարարում է, որ իր տղերքը մի օր անգամ չեն նստելու: Այն աստիճան է հասարակության կրիմինալն այլասերվել, որ բանտից գողեր են զանգում և սպառնում միջադեպի մասնակիցներին:
Այսինքն, այս երկրում, ոչ ոք փողին տիրող այլասերված խուժանից պաշտպանված չէ:
Աշտարակում տիրում է այնպիսի վախի մթնոլորտ, որ մարդիկ, որոնք տարիներ ի վեր հալածվել են այդ ընտանիքից, այսօր իրենց հիացմունքն ու կարծիքը հայտնում են վախվորած: Եվ
Աշտարակում մարդիկ սպասում են, թե ով կհաղթի այս պատմությունում, մարդասպանների ու սրա-նրա հաշվին ապրող կլանը, թե՞ պետությունն ու ազգային անվտանգության ծառայությունը:
Ա. Գրիգորյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.