Գործարար Դավիթ Սահակյանը վերջերս պարբերաբար զանազան լրատվամիջոցներով բարձրաձայնում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից իր ղեկավարած ընկերությունը «հարկային տեռորի» ենթարկելու մասին: Գործարարի այսչափ ակտիվությունը մամուլում տարօրինակ է, բայց մյուս կողմից հասկանալի ՊԵԿ-ի համար, որը հարկ է համարում հիշեցնել իրերն իրենց անունով կոչելու պատշաճության մասին: Վանաձորի «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ում ստուգումներ անցկացնելու հետ կապված մտահոգությունները կփարատենք` ներկայացնելով իրողությունն` ըստ օրենքի:
Վթարի հետևանքով ցնդած սոդիումի հիպոքլորիդի մաքսային ձևակերպման մասին.
Ընկերության տնօրենը, լրատվամիջոցներն իր համար իբրև բարձրախոս ծառայեցնելով, համառորեն պարսավում է կոմիտեին` ըմբռնումով չմոտենալու և չգիտես ինչու, իր համոզմամբ, ընկերությունը «սև ցուցակում» գրանցելու համար: Նման մտայնության պատճառը մեքենայի վթարի հետևանքով ցնդած սոդիումի հիպոքլորիդի դիմաց ըստ օրենքի պահանջվող վճարումն է: Նշենք, որ ներմուծված ապրանքի մաքսազերծման դիմաց օրենքը սահմանում է վճարման ենթակա գումար, միևնույն ժամանակ այն չի դիտարկում վթարի հետևանքով ցնդած կամ որևէ այլ հանգամանքի դեպքում ապրանքի դիմաց չվճարելու պայման: Ի դեպ, ցնդած հեղուկի մասին հենց առաջին հրապարակումից հետո կոմիտեն պատրաստակամություն է հայտնել Դ.Սահակյանին հրավիրելու հարցի քննարկմանը: Արդյունքում պարզվել է օրենքին Սահակյանի անտեղյակությունը, ինչը նա նույնպես ընդունել է: Նկատենք, որ կոմիտեն, հանագամանորեն խնդիրը նրան բացատրելով, հարցի լուծման քաղաքակիրթ և իրավական տարբերակի է դիմել. հաշվի առնելով գործի նրբությունը` «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ-ի համապատասխան հայցը ներկայում քննվում է ՀՀ վարչական դատարանում:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին.
Գործարարի բողոքին ականջալուր եղած Էդմոն Մարուքյանը, չգիտես ինչու, համոզված արտահայտվել է կոմիտեի` իբր թե «անօրինականության» և դա քողարկելուն ուղղված ջանքերի վերաբերյալ: Սակայն պատգամավորին ուզում ենք հիշեցնել, որ նրա խոսքը կոծկելու, ոչ էլ դրա համար որևէ մեկի լավությունից օգտվելու կարիքը կոմիտեն առհասարակ չունի: Իսկ առիթից անտեղի օգտվելու և կոմիտեի հեղինակությունը վարկաբեկելու Դավիթ Սահակյանի փորձը հիշեցնում է ինչ-որ մեկի հետ «հաշիվներ» ունեցողի վրեժ: Նրա կողմից ողջամիտ կլինի, նախքան զոհի դիմակով հանրության և մամուլի առջև ներկայանալը, սպասել դատարանի որոշմանը. գուցե դրանից հետո դիմակը փոխելու անհրաժշտություն առաջանա:
«Հարկային տեռորի» մասին.
Գործարարի դատողությունները` ՓՄՁ-ի նկատմամբ ՊԵԿ-ի գործադրած «ճնշումների» մասին, դատարկ են և անհիմն, քանի որ կոմիտեն, ելնելով փոքր և միջին ձեռնարկատիրությունները զարգացնելու պետական քաղաքականությունից, միաժամանակ ձգտում է լրացուցիչ ռեսուրս չվատնել այս ոլորտի ֆիսկալ հսկողության վրա: Իսկ եթե նման տպավորություն Դ.Սահակյանը ստացել է իր ընկերությունում իրականացվող ստուգումը նկատի ունենալով, ապա հիշեցնենք, նրան, որ դա վերջին 3 տարվա ընթացքում «Մհեր-Լիլուս»-ում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության միակ ստուգումն է: Իսկ թե ինչու է այդ ընթացքում օրենքով նախատեսված ուսումնասիրության կատարումը Սահակյանը «հարձակում» որակում, հետևությունները թողնում ենք ընթերցողին: Իրականում ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն ստուգելու նպատակով կոմիտեում նախապատրաստվել են նյութեր, և գործի առնչությամբ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Վ.Զաքարյանը «Մհեր-Լիլուս»-ի տնօրենից բացատրություն է ստացել, որ ընկերությունը մեծածախ ու մանրածախ վաճառքն իրականացրել է և՛ հարկային հաշիվներով, և՛ ՀԴՄ-ի միջոցով: Սակայն պարզվել է, որ մեծածախ առևտուրը հիմանականում ցույց է տրվել ՀԴՄ-ի միջոցով` պատճառաբանությամբ, թե գնորդների զգալի մասը չի ցանկացել իր անունով դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր: Հետևաբար Դ.Սահակյանի մեկնաբանած հանգամանքների իսկությունը ճշտվել է «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի հետ գործարքներ կատարած անձանցից: ՊԵԿ աշխատակիցները գործել են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում. նրանց կողմից ոչ ոք չի ահաբեկվել, և որևէ մեկի հասցեին սպառնալիքներ չեն եղել:
ՊԵԿ-ի համար Դավիթ Սահակյանի այս պահվածքը տարակուսելի չէ, քանի որ ակնհայտ է` կառույցի գործունեությունը ստվերելուն ուղղված համառ փորձերի իրական նախաձեռնողը Սահակյանը չէ: Նրանց մասին, ովքեր գործարարին օգտագործելով թեժ են պահում թեման, կոմիտեն առավել քան իրազեկված է:
Պետական եկամուտների կոմիտե
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.