Սպանություն Տերյան փողոցում
Սպանություն Տերյան փողոցում Ապրիլ 09, 2013 | 17:20

Ապրիլի  9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել  մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված  Տիգրան Հայրապետյանն է:

Ոստիկանություն լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանը վստահեցրել է, թե սպանությունը կապ չունի այսօրվա բողոքի ակցիաների հետ:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

բաժնի նյութերը
Լուրեր
Top լուրեր