Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր «փուչիկների» գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատավճռով նա երկու տարի ժամկետով զրկվեց կենցաղային նպատակներով դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման և օգտագործման իրավունքից: Խափանման միջոց բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը մնում է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Պաշտպանական կողմը դեռևս պետք է քննարկի և որոշի Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել-չներկայացնելու հարցը:
Հիշեցնենք, որ պաշպանական կողմի միջնորդությամբ գործը քննվել էր արագացված դատաքննության կարգով, ամբաստանյալը լիովին ընդունել էր իրեն ներկայացված մեղադրանքը:
Մինչ դատավճռի հրապարակումը պաշտպան Կարեն Մանուչարյանը միջնորդեց արդեն դատական վիճաբանությունների փուլում գտնվող գործը վերսկսել իր պաշտպանյալ Սերոբ Բոզոյանի անձը բնութագրող փաստաթղթեր դատարանին ներկայացնելու համար: Ըստ դրանց, ամբաստանյալը 2009թ. քիմիաթերապիայի կուրս է անցել, վիրահատվել և դուրս գրվել բարելավմամբ, մինչև 2012թ. ապրիլ ամիսը նրա ընտանիքը նպաստառու է եղել, 9-ամյա որդին վատառողջ է: Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալը նախընտրական միջոցառման կազմակերպիչներին զգուշացրել է մեթան գազով փուչիկների լիցքավորման դեպքում վտանգի մասին, հայտնել, որ անվտանգ հելիում գազ այդքան քանակությամբ (7000), փուչիկներ լիցքավորելու համար չի ճարվում և անհամեմատ թանկ արժե 4-5 մլն դրամ՝ մեթանով լիցքավորելու դեպքում՝ 770 հազար դրամի դիմաց:
Պաշտպանը դատարանին միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ կամ, ծայրահեղ դեպքում, հետաձգել պատժի կիրառումը:
Մեղադրողը պնդել էր ամբաստանյալին մեկ տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունը՝ նշելով, որ ներկայացված փաստաթղթերից չի երևում «քաղցկեղ» ախտորոշումը: Ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց անփութության մեջ՝ ներողություն խնդրելով տուժողներից տոնը տխուր օրվա վերածելու համար:
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.