Այսօր` օգոստոսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Այսօրվա նիստը համընկնում է այն օրվան, երբ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է ՀՀ անկախության հռչակագիրը, որը մեր երկրի անկախության հիմքն է դրել»,- նիստի սկզբում ասել է վարչապետը եւ ներկաներին շնորհավորել այդ առթիվ։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաեւ կնվազեն կենսաթոշակի նշանակման եւ վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական եւ միտումնավոր սխալների հնարավորությունը։ «Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը»,- ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել, քննարկվել եւ արձանագրվել են։ Բոլոր խնդիրներն իրենց լուծումն են ստանում։ Այլեւս բացառվում է գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը։ Տեղեկատվությունն ինքնաշխատ գործելու է, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը։ Նշելով, որ լուծման ենթակա հաջորդ խնդիրը վերաբերելու է նպաստներին, վարչապետը հետաքրքրվել է այդ շտեմարանի ձեւավորման հարցով։ Նախարարի վկայությամբ նպաստների մասով աշխատանքը ներկայումս ընթանում է։ «Հաշվի առնելով այն, որ մենք անցնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին եւ արդեն մեկ պատուհանի սկզբունքով է ընդունվելու քաղաքացիների ցանկացած դիմում, քննարկվում է այդ դիմումների ընդունման եւ ինքնաշխատ մշակման համակարգը, որը վերաբերելու է նպաստներին եւ մնացած բոլոր սոցիալական ծառայություններին»,- պատասխանել է նախարարը եւ նշել, որ այդ համակարգը վերջնական տեսք կստանա հաջորդ տարվա ընթացքում։
ՀՀ վարչապետը խնդիր է դրել շեշտակի բարելավել հաշմանդամության սահմանման ոլորտը, որտեղ նույնպես պետք է ունենանք միասնական տեղեկատվական բազա։ «Այս խնդրին պետք է անդրադառնալ հնարավորին չափ շուտ, որովհետեւ բողոքներն այստեղից շատ են»,-ասել է Տիգրան Սարգսյանը։ Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում անցնել սկզբունքորեն նոր մոդելի, որը կլինի ավելի թափանցիկ, առարկայական։ «Սա եւս 2013 թվականի մեր հիմնական առաջնահերթություններից է»,- շեշտել է նախարարը։
Կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն է ուղղված նաեւ հաջորդ որոշումը, որը, թելադրված լինելով օրենսդրական փոփոխություններով եւ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ։
Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը եւ սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական եւ արյունաբանական, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծրագրերով փոխհատուցման ենթակա ՀՀ առողջապահության նախարարության հաստատած հիվանդությունների եւ վիճակների վրա։ Որոշման նպատակն է բնակչության համար կանխատեսելի եւ թափանցիկ դարձնել բուժօգնության եւ սպասարկման ծախսերը, բարձրացնել եւ կանոնակարգել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը, նվազեցնել առողջապահության հաստատություններում եղած ստվերային դրսեւորումները։
Կառավարությունը հաստատել է ախտաբանաանատոմիական հերձման կարգը, որի համաձայն հերձումը կատարվում է բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակի համար արտոնագրված հաստատությունում, համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժշկի կողմից։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.