«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կատարած ուսումնասիրության արդյունքում, այն եզրահանգումներին է եկել, որ ՀՀ-ում անչափահասների արդարադատության համակարգը զգալիորեն տարբերվում է միջազգայնորեն ընդունված չափանիշներից և ՀՀ-ի անչափահասների արդարադատությունն աչքի է ընկնում մի շարք բացթողումներով:
Այսօր, կազմակերպության փորձագետ Սիրանույշ Սահակյանը, լրագրողներին ներկայացնելով, «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանի օրենսդրությունում» ուսումնասիրությունը, նշեց, որ սխալ կլինի ասել, թե ՀՀ-ում առհասարակ անչափահասների առանձնահատկությունները հաշվի չեն առնվում արդարադատություն իրականացնելիս։
Սակայն, ըստ նրա, համակարգի վերաբերյալ համապարփակ կարգավորումներ մեր օրենսդրության մեջ առկա չեն:
Սիրանույշ Սահակյանը տեղեկացրեց, որ մի քանի գլուխներ նախատեսված են քրեական օրենսգրքով ու քրեական դատավարության օրենսգրքով, որոնք պարտավորեցնում են վարույթ իրականացնող մարմիններին որոշակի առանձնահատկություններ հաշվի առնել: Բայց դրանք, ըստ նրա բավարար չեն:
«Անչափահասների կարիքներին հարմարեցված պատժամիջոցներ ՀՀ-ում գոյություն չունեն: Մասնավորապես անչափահասների նկատմամբ կարող են կիրառվել տուգանքը, հանրային աշխատանքը, կալանքը և որոշակի ժամանակով ազատազրկումը»,– ասաց նա:
«Տուգանքը և հանրային աշխատանքը չեն կարող արդյունավետ լինել անչափահասի նկատմամբ կիրառելու դեպքում: Առաջին դեպքում նյութական միջոցներ չունենալու պատճառով խեղաթյուրվում է անձնական պատասխանատվության սկզբունքը և հետո տուգանքը վճարում են ծնողները, երկրորդ դեպքում՝ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումներ անչափահասների կատարած աշխատանքների նկատմամբ »,- ավելացրեց նա:Սիրանույշ Սահակյանը նկատեց, որ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ-ում մշակվեն այլընտրանքային պատժատեսակներ, որոնք հարմարեցված կլինեն անչափահասների կարիքներին և օրենսդրությունը չի խախտի կամ հակասի օրենսդրության այլ ճյուղերով նախատեսված սկզբունքները:
«Այլընտրանքային պատժատեսակները շատ են՝ տնային կալանք, կիսաազատություն և այլն: Տարբեր երկրներում բավականին ընդլայնված ցանկ կա, պարզապես դրա ներդրումն է անհրաժեշտ ներմուծել ՀՀ օրենսդրություն»,- ասաց նա:
Փորձագետը ցավով նշեց, որ Հայաստանում գոյություն չունի անչափահասների գործերը քննող մասնագիտացված դատարան և դրանք բոլորը իրականացվում են ընդհանուր իրավասության դատարանում:Միևնույն ժամանակ նա հավաստեց, որ այս պահին նման դատարան հիմնելու անհրաժեշտությունը մեծ չէ, քանի որ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների քանակը այդքան էլ շատ չէ:
- 17:17Գյումրու ՍԱՊԾ տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով նախաքննությունն ավարտվել է
- 14:15«Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է իր գործառույթները
- 11:18«Ռուչնոյը» քաշեցին, «Սոկոլը» թռավ, Աղվանը մնաց
- 17:43Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը լաց է եղել. Իրավապաշտպանը պատմում է հանդիպման մանրամասները
- 15:54Գագիկ Խաչատրյանն արտոնություններ չի ստեղծո՞ւմ իր որդիների համար (տեսանյութ)
- 15:36Անակնկալ նվեր՝ սպանության տեսքով
- 17:45Վարդան Սեդրակյանը կտրականապես չի ընդունում մեղադրանքը
- 15:09Արկադի Վարդանյանը և նրա թիկնապահը կասկածվում են վերջինիս հորը թունավորելու մեջ
- 14:33Արկադի Վարդանյանը ձերբակալվել է
- 15:03Գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում է
