Աղավնաձոր գյուղում ամուսինը փայտով ջարդել է կնոջ գլուխը
Հուլիս 03, 2012 | 14:53
Այսօր առավոտյան, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում, 50-ամյա Յուրիկ Բաբայանը սպանել է կնոջը` 50-ամյա Անահիտ Բաբայանին: Ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում փայտով բակում հարվածել է կնոջը` պատճառելով մահ: Ըստ տեղեկությունների`ամուսինը հարբեցող է, և այս առավոտ նա գնացել էր խաշ ուտելու, օգտագործել է ալկոհոլ և տուն գալով` դաժանաբեր ծեծել է կնոջը, ջարդել գլուխը:
Բաբայան ամուսինները երեք որդի ունեն, որոնցից մեկն, ասում են, մի քանի ամիս առաջ ինքնասպանություն է գործել:
Յուրիկ Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Ոստիկանության Վայոց ձորի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրսստվում:
Նշենք, որ սա վերջին շրջանում ամուսնու կողմից կնոջ սպանելու միակ դեպքը չէ:
բաժնի նյութերը
- 17:21Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
- 18:07Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- 16:13Հուլիս 8-ին մի շարք քաղաքացիներ կդիմեն դատարան՝ ընդդեմ ՀԾԿՀ-ի (տեսանյութ)
- 12:32«Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահը ոչ մի բողոք չունի
- 18:44Վարդան Սեդրակյանը նույն կարծիքին է՝ ՀՀ 4-րդ նախագահն ինքն է լինելու
- 16:34Ինչո՞վ է պայմանավորված անչափահասների նկատմամբ սեռական բռնության աճը
- 14:37Վարդան Սեդրակյանն անմեղ է. երկու ամբաստանյալները նույնն են պնդում
- 18:06Ոստիկանության պատասխանը՝ «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահին ծեծի ենթարկելու վերաբերյալ
- 12:02Քրեակաարողական հիմնարկի պետի նկատմամբ քրեական գործ. Առավոտ
- 16:53Վերահսկիչ Պալատի հայտարարությունը
Լուրեր
Top լուրեր
