Վոլգոգրադում ձերբակալվել է սպանությունների և մարդկանց առևանգման մեջ կասկածվող անձը, որի նկատմամբ Ինտերպոլը հետախուզություն էր հայտարարել 9 տարի առաջ: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Վոլգոգրադյան շրջանի ՌԴ ՆԳՆ-ի Գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Անտոն Կորնաուխովը: Ձերբակալվածի առնչությամբ Հայաստանում և Գերմանիայում 2003 թվականին հրատարկվել էին «Red Notice» ծանուցումներ:
«Հայաստանի բնակիչ Անդրանիկ Երեմյանը ձերբակալվել է Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի բնակարանում: Ձերբակալման ժամանակ նա չի հասցրել դիմադրել», – պատմել է Կորնաուխովը: Ըստ նրա` խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, փամփուշտներ և տարբեր անուններով կեղծ անձնագրեր:
Հայաստանի իրավապահ մարմինները Երեմյանին փնտրում են 2003 թվականին երեք մարդու սպանության կասկածանքով:
Երեմյանը և Երևանում նրա համախոհները կրակել էին «Վոլգա» մեքենայի վրա, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ: 2003 թվականի հունիսի 25-ին ցերեկը ժամը 12-ին Երևանի Նուբարաշենի մայրուղու վրա անհայտ անձինք կրակել էին «ԳԱԶ-3129» մակնիշի 65 LO 285 համարանիշի մեքենայի վրա: Մահացել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը և ուղևորներ` Հայաստանի պաշտպանության նախարարության բուժվարչության ղեկավարի տեղակալ Գարիկ Հարությունյանը և Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գևորգյանի զարմիկ Արկադի Գևորգյանը: Արկադիի եղբայր Արտեմ Գևորգյանն էլ ստացել էր ծանր վնասվածքներ:
«Այդ հանցագործությունից հետո Երեմյանը թաքնվում էր Գերմանիայում: ԳԴՀ-ի ոստիկանության կողմից ևս նա հետախուզվում էր 2003 թվականից», – պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հայաստանի և Գերմանիայի իրավապահ մարմինները տեղեկացրել են կասկածյալի ձերբակալման մասին:
News.am
Հ.Գ. Հիշեցնենք, որ այս աղմկահարույց սպանությունները, որի ժամանակ սպանվեցին անմեղ մարդիկ, Սամվել Ալեքսանյան – Ռուբեն Գևորգյան հակամարտության արդյունք էին: Ռուբեն Գևորգյանի զարմիկների սպանության պատվիրատուն՝ Ֆառ մականունով Արթուր Սարգսյանը, սպանություններից հետո մեղադրվեց ու դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, սակայն շատ կարճ ժամանակ անց հայտվեց ազատության մեջ: Իսկ այս գործով նրանից բացի դատապարտվեցին ևս 5 – 6 անձ, որոնք նախապատրաստել էին սպանությունը, սակայն չէին հասցրել ավարտին: Ապա այդ գործը վստահվել էր վերը նշված Անդրանիկ Երեմյանին, որը և կատարել էր պատվերը:
- 17:21Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
- 18:07Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- 16:13Հուլիս 8-ին մի շարք քաղաքացիներ կդիմեն դատարան՝ ընդդեմ ՀԾԿՀ-ի (տեսանյութ)
- 12:32«Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահը ոչ մի բողոք չունի
- 18:44Վարդան Սեդրակյանը նույն կարծիքին է՝ ՀՀ 4-րդ նախագահն ինքն է լինելու
- 16:34Ինչո՞վ է պայմանավորված անչափահասների նկատմամբ սեռական բռնության աճը
- 14:37Վարդան Սեդրակյանն անմեղ է. երկու ամբաստանյալները նույնն են պնդում
- 18:06Ոստիկանության պատասխանը՝ «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահին ծեծի ենթարկելու վերաբերյալ
- 12:02Քրեակաարողական հիմնարկի պետի նկատմամբ քրեական գործ. Առավոտ
- 16:53Վերահսկիչ Պալատի հայտարարությունը
