13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մաuը, հրամանագիր է ստորագրել Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով , Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի oգնականի պաշտոնից:
Հանրապետության նախագահը կարգադրություն է իջեցրել վաղաժամկետ դադարեցնել Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի լիազորությունները:
Սուրճի հայրենիքը Եթովպիական Կաֆա քաղաքն է: Այդտեղից էլ նրա միջազգային անվանումը ` կոֆե:
Սուրճը մեր առօրյայում բավականին մեծ տեղ է զբաղեցնում։ Գրեթե բոլոր աշխատող մարդիկ օրը 1-2 բաժակ այս ըմպելիքից խմում են, եթե ոչ հաճույք ստանալու, ապա գոնե՝ թարմանալու, աշխատանքային ժամերին առույգանալու համար։ Շատերն անգամ առավոտյան նախաճաշի փոխարեն նախընտրում են միայն սուրճ ըմպել։ Իսկ տնային տնտեսուհիների մեծ մասի համար սուրճն իրենց ընկերուհիների, հարևանների հետ զրույցի բռնվելու, առօրյա հոգսերից կտրվելու պատեհ առիթ է։ Հետազոտություններից պարզ է դարձել, որ սուրճի չափավոր քանակությունը՝ օրական 2-4 գավաթ, մարդու առողջությանը որևէ վնաս չի հասցնում, սակայն կա մեկ բացասական գործոն՝ կոֆեինային ըմպելիքի նկատմամբ շատ արագ կախվածություն է առաջանում։ Սուրճի սիրահարների համար առանց սուրճ խմելու անցկացրած 12-24 ժամն էլ բավական է, որ գլխացավ ունենան, ապակենտրոնացում, ընկճվածություն եւ այլն։
Սուրճի մեջ պարունակվող կոֆեինն է պատճառը, որ այն բավականին առույգացնում է, թարմացնում։ Մասնագետները հավաստիացնում են, որ չափից շատ սուրճի օգտագործումը վնասակար է սրտի համար, այն զարկերակն արագացնում է, արյան ճնշումն է բարձրացում, գլխացավ, անքնություն, ընդհանուր թուլություն եւ ձեռքերի դող է առաջացնում, դեմքին դեղնություն է տալիս։ Այդ իսկ պատճառով սրտանոթային հիվանդություններ եւ ճնշման տատանումներ ունեցողներին խորհուրդ չի տրվում սուրճ օգտագործել։ Չնայած կա նաեւ այլ բժշկական տեսակետ, ըստ որի՝ կոֆեինը, որով հարուստ է սուրճը, բարերար ազդեցություն է թողնում արյունատար անոթների վրա։ Բժիշկների կարծիքները նույնն են ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի եւ վահանաձեւ գեղձի հիվանդություններ ունեցողների պարագայում։ Մասնագետներն արգելում են նրանց սուրճ խմել։
Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ ըմպել, որովհետեւ արագ լավացած ինքնազգացողությունը 40-50 րոպեից իր բարելավման ազդեցությունը կորցնում է։ Պետք չէ նաեւ լավ սնվելուց անմիջապես հետո խմել։
Ինչ վերաբերում է սուրճի մեջ ավելացվող կաթին, սուրճին, պաղպաղակին, կոնյակին եւ այլն, ապա գիտնականների կարծիքները միանշանակ չեն։ Մի մասը կարծում է, որ դրանք վնաս են հասցնում մաշկին, իսկ մյուսները հավաստիացնում են, որ անհրաժեշտ են։ Ռուս գիտնականները փաստում են, որ սուրճը չի կարելի ըմպել ոգելից խմիչքի հետ, քանի որ վնաս է հասցնում սրտանոթային համակարգին եւ խորհուրդ են տալիս՝ սուրճն ավելի օգտակար դարձնելու համար այն պատրաստել մասուրի հյութով կամ գոլ ջրով, իսկ եթե ոչ, ապա սուրճի հետ միասին պետք է գոնե սառը ջուր խմել, որպեսզի այն չվնասի ստամոքսը։ Գերմանացի հետազոտողները հայտարարել են, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից։ Խոսքը մեծ քանակությամբ սուրճ խմելու մասին չէ, այլ մազերը դրանով լվանալու։ Սրան որպես հավաստիացում նշենք նաեւ ժողովրդական մեթոդ. Ճապոնիայում էլ սովորություն կա լողանալ սուրճով, այսինքն՝ սուրճի հատիկներով։ Նրանք լոգանք ընդունելիս ջրի մեջ լցնում են սուրճի հատիկներ եւ չորացրած անանասի կտորներ։ Ճապոնացիները հավատում են, որ այն իսկական փրկություն է հոգնած մարդու համար։
Արդեն հայտնի է դարձել Դավիթաշենի կամրջից, այսօր` մայիսի 31-ին, ցած նետված տղամարդու ինքնությունը:
Նա Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Հովեյանն է: Դեպքին նախորդող հանգամանքների մասին տեղեկություններ չկան:
Ինչպես նշել էինք, այսօր, մոտավորապես ժամը 17.30–ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի կամուրջից մի քաղաքացի ինքնասպանության նպատակով ցած է նետվել և մահացել։
Արդեն դեպքի վայր են հրավիրվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։ Ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ, պարզելու ինքնասպանություն կատարածի ինքնությունը։
5-րդ գումարման Ազգային ժողովում Դաշնակցությունը Վահան Հովհաննիսյանի փոխարեն ՀՅԴ խմբակցության ղեկավար է ընտրել Արմեն Ռուստամյանին:
Կուսակցության քարտուղարը ևս նորընտիր ԱԺ –ից դուրս մնացած Արտյուշա Շահբազյանի փոխարեն կլինի Աղվան Վարդանյանը:
Այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային Կոնգրես»-ի պատգամավորական խմբակցության առաջին նիստը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամների որոշմամբ, խմբակցության ղեկավար է ընտրվել ՀԱԿ նախկին համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Ըստ ՀԱԿ լրատվական ծառայության հաղորդագրության՝ խմբակցության նիստում ՀՀՇ վարչության նախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանն ընտրվել է Կոնգրեսի խմբակցության քարտուղար:
Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերությունում, այսօր` մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները` Երևանում ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով:
Մինչեւ նոյեմբերի վերջ յուրաքանչյուր շաբաթ տեղի կունենա 4-5 երթուղու մրցույթ, որից հետո մայրաքաղաքի երթուղային նոր ցանցը կստանա իր լիարժեք տեսքը եւ ըստ այդմ էլ կկազմակերպվեն ուղեւորափոխադրումները:
Գնահատման պարտադիր չափանիշների մեջ են մտնում մեքենայի տեխնիկական վիճակը, ուղեւորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը, արտաքին տեսքը, եւ այլն: Երթուղիներ դուրս կգան այն մեքենաները, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին եւ մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան: Եթե շարժակազմում անհրաժեշտ քանակի մեքենաներ չապահովվեն, մրցույթը կհամարվի չկայացած: Նման դեպքերում կհայտարարվի նոր մրցույթ, որը կանցկացվի 45 օր հետո: Մինչ այդ, երթուղին կշարունակի ազգաբնակչության սպասարկումը` այլ ռեսուրսների հաշվին համալրում ստանալու պայմանով:
Մրցույթների անցկացման օրերին տվյալ երթուղիներն այդ օրվա որոշակի ժամանակահատվածում չեն սպասարկվի, ինչի համար Երեւանի քաղաքապետարանը կանխավ հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Այսօր ՀՀ Կենտրոն և Նորք — Մարաշ քրեական դատարանում մեզ հետաքրքրող երեք նիստերից միայն մեկը տեղի ունեցավ:
Երկուսը թրաֆիքինգ պարունակող գործեր էին, որոնց նկատմամբ հետաքրքրությունները երկողմանի են և հանրությունը, և մեղադրող կողմը լարված է հետևում այս տիպի գործերին, իհարկե տարբեր նկատառումներից ելնելով:
Այսօր նախատեսված նիստերից մեկում (դատավոր Գագիկ Պողոսյան) լսվեց Աղունիկ Այվազյանի գործը, որն անցկացվում էր դռնփակ ու հնարավոր չեղավ հետևել ընթացքին. տեղեկացնենք միայն, որ Աղունիկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, թաքցնելու, ինչպես նաև` սեռական շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու դիտավորությամբ միացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, վերջինիս միջոցով նաև Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ: Նրանց հետ ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունը օգտագործելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով և ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավվել է նրանց մարմնավաճառության մեջ` տևական ժամանակ դնելով և պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները:
Մյուս` գրեթե նույն բնույթի գործը Մխիթար Պապոյանի նախագահությամբ, լսվում էր դռնբաց: Դա Լուսինե Ներսիսյանի գործն էր: Ի դեպ, Լուսինե Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արտերկրում բարձր վարձատրվող աշխատնքով ապահովելու կեղծ միտումներով, խարդախությամբ, պոռնկության շահագործման դիտավորությամբ հավաքագրել է երեխայի և ՀՀ քաղաքացիների, որոնց ՀՀ պետական սահմանը հատելը կազմակերպելով, փոխադրել է Թուրքիայի Հանրապետություն, որտեղ օգտագործելով ետադարձի ճանապարհածախսի գումար չունենալու, անձնագրերն իրենց մոտ չլինելու առումով վերջիններիս մոտ ստեղծված անօգնական վիճակը, նյութական օգուտ ստանալով, նրանց ենթարկել է սեռական շահագործման: Սակայն այս նիստը ևս հետաձգվեց ` վկաների չներկայանալու պատճառով:
Նույն դատարանում այսօր ևս մեկ աղմկահարույց գործի լսում էր նախատեսված. որի նկատմամբ հանրության հետաքրքրությունը շատ մեծ է, սակայն դա ևս հետաձգվեց: Խոսքը Սիմոն Աղազարյանի գործի մասին է: Հիշեցնենք որ նա մեղադրվում է այն բանի համար, որ, հանդիսանալով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն, իր կարգադրիչ լիազորություններն իր անձի օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու նպատակով, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2006-2008թթ. ընթացքում Բյուզանդի 9 հասցեում կառուցվելիք բազմաբնակարան շենքից անշարժ գույք վաճառելու նպատակով, 65 քաղաքացիների հետ անշարժ գույքի նախնական առքուվաճառքի, փոխառության և ներդրումային համագործակցության մասին պայմանագիր կնքելով, արտերկրից ստացել է 273.420.511 ՀՀ դրամ գումար, ընդհանուր հավաքագրել է 3.300.005.191 ՀՀ դրամ գումար, որից նպատակային ծախսել է 1.784.209.294 ՀՀ գումար, իսկ 1.324.982.397 ՀՀ դրամ գումարը յուրացրել է: Այս նիստն էլ հետաձգվեց պաշտպանական ճառը պատրաստ չլինելու պատճառով:
Աննա Սարգսյան
Մայիսի 31-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի մոտակայքում` Արտաշատի խճուղի 4 հասցեում այրվում է ենթակայան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 10.16-ին, մարվել` 10.18-ին: Այրվել է 100քմ խոտածածկ տարածք:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ այսօր Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց:
Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի զարգացման եւ նրա միջազգային ճանաչման գործում բարոնուհի Քերոլայն Քոքսը մեծ ավանդ ունի, ինչի համար Արցախի ժողովուրդը երախտապարտ է նրան
Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
:
ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր՝ ժամը 15։03–ին, ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող նախկին Արդարադատության նախարարության շենքի հետնամասում գտնվող կաթսայատանը տեղի է ունեցել փլուզում. ընկել է երկաթբետոնե պանելը։
Պարզվել է, որ նշված շինությունում քանդման աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել փլուզում և փլատակների տակ է մնացել 59-ամյա Միշա Խաչատրյանը, ով նշված վայրում զոդման աշխատանքներ էր իրականացնում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ջոկատի 4-րդ հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ փոխգնդապետ Գ. Բակունցի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության կենտրոնականի բաժնի քննչական խումբը։
Ոստիկանության կենտրոնականի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.