13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ԵԱՀԿ ներկայացուցիչներն, այսօր` ապրիլի 30-ին, այցելել են այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը հայ զինծառայողների մեքենայի վրա:
Ապրիլի 27-ին, ժամը 04:15-ի սահմաններում Հայաստանի ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ:
Չնայած գործադրված բոլոր ջանքերին` զինծառայողների կյանքը չի հաջողվել փրկել, երկուսը մահացել են Բերդի հիվանդանոցի ճանապարհին, մեկը` հիվանդանոցում: Մեքենայում գտնվող 4 հոգուց երեքը մահացել են, ողջ է մնացել մեկը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե Ադերլենը զննել են դեպքի վայրը, դրանից հետո Ռազմական ոստիկանության բաժանմունքում զննել են բազմաթիվ կրակահետքերով եւ ականի պայթյունի հետեւանքով վնասված մեքենան: Ինչպես դաշտային օգնականներին հայտնել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հարձակմանը նախորդել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքի թռիչքները:
«Մինչ հարձակումը երկու օր նշված տարածքում թռչել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքը` հետախուզական աշխատանք կատարելով», — հայտնել են Պաշտպանության նախարարությունում:
Այս տարի լրացավ Հայոց Մեծ Եղեռնի 97 տարելիցը:
Հայող մեծ ողբերգության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ մեր կորստի ցավը մի կողմ թողնելով, պետք լուրջ քաղաքականություն մշակենք, որով կարողանաք հասնել այս անժխտելի փաստի միջազգային ճանաչմանը:
Հիշեցնենք, որ սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։
Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոսի Հանրապետություն, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:
Այսօր աշխարհում գոյություն ունի ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերական՝ Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention: Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի:
Այսօր, մենք մեր պատմությունը լուրջ գիտականորեն հիմնավորված հոդվածներով պետք ներկայացնենք միջազգային հանրությանը:
Սակայն այստեղ պետք է կանգ առնեք՝ հասկանալու համար, թե այդ ինպե՞ս ստացվեց, որ ցեղասպանության ընդունումը մեր պետության արտաքին քաղաքականության վեկտոր է դիտվում, բայց այդ թեմայով ոչ մի միջազգային կարգի հրապարակում չունենք:
Սա խոսում է գիտության հումանիտար ոլորտում տիրող բարձիթողի վիճակի, մասնավորապես այս թեմայի անտեսման, ինչպես նաև գիտությունն ազգային խնդիրներին չծառայեցնելու մասին: Ի վերջո պետք է աշխատենք բոլոր ուղղություններով և նպատակային օգտագործել մեր ունեցած ներուժը:
Արդյո՞ք կեղծ հայրենասիրություն չէ՝ սգալ ապրիլի 24- ը, պահանջել օտարներից հարգանք, սակայն լուրջ տպագրությունների համար գումար չհատկացնել:
Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը: Խնդրի կարևորությունը լավ գիտակցվել է ՊԳՖԱ-ի կողմից, ընդգրկվելով 30 առաջարկների ցանկում։
Իսկ ու՞ր էր այսքան ժամանակ պետությունը:
«Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500,000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ»- «Նուշիկյան ասոցիացիայի» անունից տարածվել է հայտարարություն:
Եթե նույնիսկ Նուշիկյանները այս քայլն անում են` ելնելով քաղաքական զարգացումների շրջանից և նախընտրական քրոզչությունից, պահն օգտագործելով որպես քաղաքական փիառ, (քանի որ իրապես մտահոգվելու դեպքում այն կարելի էր ավելի շուտ նախաձեռնել), այնուհանդերձ այս քայլը ողջունելի է, և կարող է սթափեցնել մեր մյուս գործարարներին ու քաղաքական գործիչներին և ի վերջո մեր պետությանը:
Շուշան Գալստյան
« Եթե մեր ԶԼՄ-ները այսպես հեշտությամբ կարող են մահացած մարդկանց մարմինները ցուցադրել, «սպանել», հետո «վերակենդանացնել», դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ ազդեցություն այս ամենը կարող է ունենալ, եթե հանկարծ սկսվեն ակտիվ պատերազմական գործողությունները »
Այս հոդվածը մարդ չգիտի, թե ոնց սկսի, քանի որ թեման վերաբերում է ոչ միայն հայաստանյան մամուլին, այլեւ մարդկանց կյանքերին։ Սկսեմ առանց նախաբանի՝ անցնելով անմիջապես դեպքերին։
Մի քանի օր առաջ Tert.am-ում մի նյութ տեսա, որից հետո երկար ժամանակ տեղս չէի գտնում։ Մի հայտնի ֆոտոլուսանկարող նկարահանել էր ինքնասպան եղած աղջկան եւ իր հորը (ենթադրում եմ), որը գրկում էր աղջկա մարմինը․․․ Եվ այդպես մոտ տասը լուսանկար։ Զգացվում էր, որ ֆոտոխցիկի տերը այդ սարսափելի տեսարանի շուրջ մի քանի պտույտ է տվել․․․ Հետո էլ դա հրապարակվել է ամենաայցելվող կայքերից մեկում։ Ճիշտն ասեմ՝ այս դեպքից հետո չեմ կարողանում ինձ ստիպել նորից մտնել այդ կայքը։
Ինքնասպանությունների մասին մանրամասն նյութերի իմաստը, այն էլ օրվա լրահոսում, ինձ համար առնվազն անհասկանալի է եւ այդպիսին էլ կմնա։ Սակայն խմբագրություններում կարծես թե որոշել են պլանը գերակատարել։
Ապրիլի 27-ին մի շարք լրատվամիջոցներ իրար հետեւից լուր տվեցին «զինվորի ինքնասպանության մասին»։ Լրագիրը գրում է՝ «Զինվորը ցած է նետվել կամրջից ու մահացել» (այստեղ պահպանված տարբերակն է)։ 1in.am-ը նույնպես գրում է, որ «կամրջից ցած նետվելով՝ զինծառայող է ինքնասպանություն գործել» (այստեղ պահպանված տարբերակն է)։
News.am-ը նույնպես հաղորդում է զինվորի մահվան մասին (այստեղ պահպանված տարբերակն է): Իրականում զինծառայողը չէր մահացել։ Սակայն «հավաստիության» համար 1in.am-ը նույնիսկ տեղադրում է ինքնասպանի դիակի լուսանկարը, որը իրականության հետ ոչ մի կապ չունի, քանի որ այն վերցված է անցյալ տարվա նյութերից, ինչը շատ հեշտ պարզվում է։
(Լրագիրը եւ News.am-ը հետագայում ուղղեցին սխալները)։
Մի կողմ թողնենք բարոյական ասպեկտը, քանի որ նույնիսկ չգիտեմ, թե ինչ քննարկեմ այս տեսանկյունից։ Ամեն ինչ առանց այն էլ պարզ է։ Մի կողմ թողնենք այն, որ օպերատիվության զոհ է գնում ճշմարտությունը։ Մի կողմ թողնենք, որ այս ամենը լինում է ամենահեղինակավոր եւ այլցելվող ԶԼՄ-ներից մի քանիսում։
Այս ամենի վերջում մեկ հարց եմ ուզում տալ։ Մենք պատերազմող երկիր ենք. դա այդպես է, նույնիսկ եթե դուք չեք ուզում դրան հավատալ։ Եթե մեր ԶԼՄ-ները այսպես հեշտությամբ կարող են մահացած մարդկանց մարմինները ցուցադրել, եթե այսպես հեշտությամբ կարող են մարդկանց «սպանել», հետո «վերակենդանացնել», դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ ազդեցություն այս ամենը կարող է ունենալ, եթե հանկարծ սկսվեն ակտիվ պատերազմական գործողությունները։
Սամվել Մարտիրոսյան
media.am
Թիվ 23 ընտրատարածքում առաջադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու էդուարդ Սահակյանը Սևան քաղաքի բնակիչ է, երկար տարիներ եղել է նույն քաղաքի «Ապակեմեկուսիչներ» գործարանի տնօրեն, սակայն իր նախընտրական ծրագրում կարևորում է գյուղն ու գյուղացուն, քանի որ ինչպես ինքն է պնդում.«Իմ ծնողները գյուղում են ապրում, ես գիտեմ, թե ինչքան դժվար է գյուղացու վիճակը: Եւ այդ է պատճառը, որ իմ նախընտրական ծրագիրը Սևանի ավազանում ուղղված է գյուղացու հիմնահարցերի լուծմանը»:
Էդուարդ Սահակյանը մտադիր է, հասնել նրան, որ իր տարածաշրջանի գյուղացուն տրամադրվի վարկ առավելագույնը՝ 15 տոկոսով և երկարաժամկետ: Գյուղերում հիմնվեն միջին, կամ փոքր տիպի գործարաններ, որոնք միանգամից տեղում կմշակեն գյուղացու արտադրանքը: Իսկ դա էլ իր հերթին զարկ կտա մանր և միջին բիզնեսին, հատկապես, որ թեկնածուն մտադիր է հետամուտ լինել գազի ջրի էլ.էներգիայի սակագների տնտեսապես հիմնավորված գնային քաղաքականությանը: Նա համոզված է, որ իր ծրագիրը տարբեր է մյուս թեկնածուների ներկայացրածից. Սահակյանը կարևորում է նաև միջին մասնագիտական կրթական հաստատությունների ընդլայնումը մարզում, ու գտնում, որ անհրաժեշտ է օժանդակել դրանց ստեղծմանը: Թեկնածուն կարևորում է նաև Սևանա լճի գործոնի օգտագործումը տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման նպատակով: Դրանից ելնելով էլ, ըստ նրա, հարկ է այդ գոտուն հատուկ կարգավիճակ շնորհել:
«Ինձ համար առաջնահերթ կարևորություն ունի նաև բարձր լեռնային գոտի հանդիսացող տարածաշրջանի թոշակառուների հավելավճարի չափի հետ կապված հիմնավոր հաշվարկները և հետամուտ լինելով թոշակների ինդեքսավորմանը, այն ներկայացնել Ազգային ժողովում», — ասում է Սահակյանը:
Թեկնածուն մի հետաքրքիր դիտողություն է անում, որպես մասնագիտությամբ քիմիկ, Սահակյանը կարծում է, որ գազի սպառման ցուցանիշը գրանցող հաշվիչները, լեռնային շրջաններում և հարթավայրերում պետք է տարբեր լինեն: Մինչդեռ մեր երկրի բոլոր բնակավայրերում նույն հաշվիչն է դրվում, ըստ նրա դա սխալ է, ճնշումները տարբեր են, որը փաստորեն կալորիականությունը չի նորմավորում: Սա իհարկե հարց է, որի լուծվելու դեպքում, նրա կարծիքով, եթե գոնե մի 10 տոկոսով էլ հնարավոր լինի իջեցնել գազի սակագինը, ժողովրդին օգուտ կլինի:
Հ.Գ Ի դեպ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը դժգոհում են, որ թեկնածուներից և ոչ մեկի նախընտրական ծրագրում տնտեսական հարցեր ներառված չեն: Նրանք ամենայն հավանականությամբ ծանոթ չեն թիվ 23 ընտրատարածքի ԲՀԿ թեկնածուի ծրագրին:
Համլետ Աբրահամյանն իմ ֆեյսընկերն է,գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է ԱՄՆ-ում: Անցյալ ձմեռ շատ էի հազում, Համլետը դեղ խորհուրդ տվեց, խմեցի` հազս անցավ, մենք էլ դարձանք լավ ընկերներ: Համլետ Աբրահամյանն ու Արա Հարությունյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Համլետ Աբրահամյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
Սովետական Միության փլուզումից հետո բավականաչափ բարդացավ նախկին հանրապետություններում գործող գիտական հիմնարկների վիճակը կապված կենտրոնացված ֆինանսավորման դադարեցման հետ: Հսկա Սովետական երկիրը լուրջ միջոցներ էր ներդնում գիտության մեջ հույս ունենալով դառնալ գիտական հետազոտությունների ասպարեզում համաշխարհային մասշտաբներով առաջատար: Սովետական անհաջող տնտեսակարգը ինչպես մյուս բոլոր ասպարեզներում, այնպես էլ գիտության ոլորտում թույլ չտվեց որպեսզի երկիրը իր գիտական հնարավորություններով հասներ զարգացած կապիտալիստական երկրների մակարդակին: Երկրի հետ միասին սովետական գիտական ողջ համակարգը սկսեց փլուզվել ու տրոհվել վերածվելով առաջացած անկախ երկրների գիտական միավորումների: Նման մի միավոր էլ դարձավ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիան վերանվանվելով Գիտությունների Ազգային Աակադեմիայի իր ենթակայության տակ ունենալով երեսունից ավել գիտական ինստիտուտներ: Սովետական Միության տրոհման ժամանակ արդեն գիտա-տեխնիկական սարքավորումներով մեր գիտական հիմնարկների հագեցվածությունը էապես ետ էր մնում միջազգային միջին մակարդակից: Հետագա քսան տարիների ընթացքում այդ սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես այնքան հնացան որ այսօր արդեն վեր են ածվել ուղղակի մետաղակույտերի: Ասածիս լավագույն ապացույցներից մեկը Հայկական Արագացուցիչն է, որի ապամոնտաժման մասին վաղուց արդեն խոսվում է: Գիտական բազայի այդ անմխիթար վիճակին գումարվում է նաև եղած իսնտիտուտների աղքատիկ՝ ես կասեի ծիծաղելիության աստիճանի աննշան, ֆինանսավորումը այդպիսով գիտական աշխատանքների բարեհաջող կազմակերպումը գիտաշխատողների համար վերածելով տանջալի մի երևույթի: Ի պատիվ մեր գիտաշխատողների պետք է ասել որ նրանք հերոսական ջանքեր են գործադրում գոյատևելու և աշխատելու համար: Նույնիսկ ունենք լուրջ հաջողություններ մեր նախկին եղբայրական հանրապետությունների համեմատ: Սակայն այս կերպ շարունակել այլևս անհնարին է որովհետև դադարում է գիտական կադրերի հերթափոխը պայմանավորված երիտասարդների համար գիտական միջավայրի անհրապույր լինելու հանգամանքով:
Մեր երկրի անկախացման և դրան հաջորդած տարիների դժվարություններին չդիմանալով բազմաթիվ բարձր որակավորում ունեցող գիտաշխատողներ հեռացան երկրից: Այս ուղղությամբ պաշտոնական վիճակագրությունը բացակայում է, սակայն ես մոտավոր պատկերացում ունեմ հարցի վերաբերյալ Բյուրականի աստղադիտարանի օրինակով որտեղից գիտաշխատողների շուրջ մեկ երրորդը արտագաղթեցին արտասահմանյան տարբեր երկրներ: Նրանց մի մասին հաջողվեց մասնագիտությամբ աշխատանք ստանալ, մի մասն էլ սկսեց աշխատել հարակից ասպարեզներում: Երկրից հեռացած մասնագետները միջինում բարձր մասնագիտական որակավորումներ ունեին: Դա ակնհայտ է, որովհետև զարգացած երկրներում մրցակցությունը աշխատաշուկայում շատ բարձր է իսկ մերոնք դիմացան այդ մրցակցությանը և նույնիսկ բարձր դիրքեր գրավեցին գիտական հիմնարկներում: Հիշենք օրինակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին ով աշխատելով Կանարյան կղզիներում գերժամանակակից հագեցվածությամբ աստղադիտակներով կարողացավ կատարել լուրջ հայտնագործություններ և արժանանալ Վ.Համբարձույանի անվան միջազգային մրցանակին: Այլ ասպարազներից կարող եմ բերել տարրական մասնիկների ճանաչված մասնագետ Ֆ. Ահարոնյանի օրինակը, ով լուրջ հաջողությունների հասավ Գերմանիայում գամմա աստղագիտության ասպարեզում ղեկավարելով միջազգային գիտական խումբը: Օրինակները բազմաթիվ են: Մեր արտագաղթած հայրենակիցները այժմ արտասահմանում աշխատում են գիտության համարյա բոլոր ասպարեզներում: Չեմ կարող չնշել օրինակ տաղանդաշատ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանին ով Լեյդենի համալսարանում հաջողությամբ զարգացնում է հայագիտությունը:
Այսօր Հայաստանում տարածված կարծիք է որ գիտնականների արտագաղթը բացասական երևույթ է: Սակայն պետք է ասեմ որ դա այնքան էլ այդպես չէ որովհետև արտագաղթը ստեղծված դժվարին դրությունից մի հաջողված ելք է արտագաղթողների համար, իհարկե մեր երկրի գիտության համար որոշ բացասական հետևանքներով հանդերձ: Մենք՝ արտագաղթածներիցս յուրաքանչյուրը մեծագույն երջանկություն կհամարեր եթե հայրենիքում ինքը հնարավորություն ունենար շարունակելու իր կյանքն ու գործը: Սակայն հաճախ հանգամանքները աշխսատում են ի վնաս մեզ և մեզանից ավելի զորեղ լինելով ստիպում են մեզ թողնել հարազատ վայրերն ու գնալ պանդխտության:
Կարծում եմ արտագաղթը մեր գիտական մտքի արտահանման ձևորից մեկը պետք է համարել և անհրաժեշտ է փնտրել հնարավորություններ այն Հայաստանի համար նպաստավոր ձևով օգտագործելու ուղղությամբ: Մենք այս եզակի հնարավորությունից չենք էլ փորձում օգտվել: Արտասահմանյան գիտական հիմնարկներում աշխատող մեր արտագաղթած գիտնականներին պետք է համարել մեր երկրի դեսպանները այդ գիտական հիմնարկներում և համակարգված ձևերով փորձել օգուտներ ստանալ այդ եզակի հնարավորությունից: Այս ուղղությամբ լուրջ զբաղվելու դեպքում օգուտները կարող են նույնիսկ շատ ավելի մեծ լինել այն օգուտներից որ կարող էր բերել տվյալ աշխատակիցը աշխատելով Հայաստանի որևէ գիտական հիմնարկում: Ասածս մի հնարավորություն է որից տասնամյակներ շարունակ օգտվում են հրեաները Իսրայելը վերածելով ժամանակակից գիտության ու տեխնոլոգիաների համաշխարհային մասշտաբի առաջատարի: Ես համոզված եմ ար այս խնդիրը համատեղ պետք է սկսեին իրականացնել մեր Սխյուռքի և Կրթության ու գիտության նախարարությունները:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Վերջերս շատ լուրջ նախաձեռնություն ցուցաբերեցին Հայաստանի մի խումբ գիտաշխատողներ հիմնելով ֆեյսբուկյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը: Այն արդեն ունի շուրջ 4500 մասնակիցներ: Այս խումբը որոշակի շրջանակի քաղաքացիների պահանջները պետությանը քաղաքակիրթ ներկայացնելու լավագույն ու եզակի օրինակներից մեկն է Հայաստանում: Խումբը համակարգված լուրջ աշխատանք է կատարում գիտության վիճակը Հայաստանում բարելավելու ուղղությամբ օգտագործելով բոլորին պարզ ու հասկանալի տարրական մի պահանջ՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ցավոք դեռևս հաջողվել է շատ քիչ արդյունքների հասնել գործադրված ահռելի ջանքերի դեպքում: Սակայն հուսով եմ որ խմբի հետագա գործունեության շարունակման դեպքում հաջողությունները շատ ավելի ակնառու կլինեն: Խմբի ակտիվ ջանքերով որոշ բարերարներ նշանակալի ֆինանսական օժանդակություն ցուցաբերեցին երիտասարդ և խոստումնալից երիտասարդներին:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե…
Ցավոք` բարեգործությամբ շատ բանի չես հասնի գիտական ոլորտում: Իհարկե բարեգործությունն էլ է կարևոր, սակայն այն չի կարող փոխարինել պետական կենտրոնացված ֆինանսավորմանը: Գիտությունը մարդկային գործունեության թանկ արժեցող ոլորտներից է ու այն լիարժեք պետք է ֆինանսավորվի պետական միջոցներից: Հակառակ դեպքում ուղղակի գիտությունը կդադարի գոյություն ունենալուց:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Գիտության այսօրվա վիճակը այդպես էլ պիտի լիներ և այդ վիճակի համար մեղավորներ փնտրելը անիմաստ զբաղմունք կլինի: Հսկա երկիրը տրոհվեց ու այդ երկրի բոլոր ոլորտներն էլ տուժեցին այդ տրոհումից: Մարդիկ լավ չեն պատկերացնում այդ տրոհման ամբողջ բարդությունը: Պետք է փառք տանք Աստծուն որ տրոհումը հենց այս՝ ամենաանվտանգ եղանակով տեղի ունեցավ: Կարող էր շատ ավելի մեծ վնասներ պատճառել նախկին Սովետական տարածքում ապրող ժողովուրդներին: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ: Շատ ոլորտներ կամաց-կամաց սկսեցին վերականգնվել լրիվ նոր ու մինչ այդ չտեսնված բովանդակությամբ: Ասենք` օրինակ առևտուրը, բանկային ասպարեզը, ազգային բանակները, ազգային դրամական միավորները և այլն: Գիտության բնագավառը շատ ավելի բարդ ու նուրբ ասպարեզ է դրա համար էլ այն մեծ դժվարությամբ է նորացվում: Սակայն չնայած այդ դժվարություններին, ես վստահ եմ որ որոշ ժամանակ անց գիտական հետազոտություններն էլ կկարգավորվեն և կունենանք նաև այդ ասպարեզում առաջընթացներ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Գիտական հիմնարկներում իրավիճակը բարվոքելու շուտափույթ դեղատոմսեր իրականում գոյություն չունեն և դրանց փնտրտուքները իզուր ժամանակի կորուստ կարող են լինել առանց որևէ էական արյունքների: Գիտական հետազոտությունների կազմակերպումը շատ բարդ ու աշխատատար պրոցես է, պահանջվում են ժամանակի, ռեսուրսների հսկայածավալ ներդրումներ: Այն ինչ գիտական ասպարեզում գոյություն ունի այսօր Հայաստանում, պետք է ամեն կերպ պահպանել` մինչև կգան լավ ու բարի ժամանակները, երբ երկիրը բավարար չափով հարուստ կլինի ու կկարողանա լիարժեք ֆինանսավորել գիտությունը: Վստահ եմ որ մոտակա տարիները ևս լինելու են մեր գիտության համար դժվարին տարիներ և գիտաշխատողը շարունակելու է մնալ գոյատևման ռեժիմում: Այս ասածներս չպիտի մեր գիտաշխատողներին թևաթափ անեն, այլ պետք է նրանց մղեն եղած անմխիթար իրավիճակից ելքեր փնտրելուն: Այդպիսի մի ելք իմ կարծիքով կարող է հանդիսանալ գիտության և կրթության համակարգերի ինտեգրումը: Հայաստանում դեռևս պահպանվում է գիտության կազմակերպման սովետական արատավոր համակարգը երբ առանձին-առանձին էին աշխատում գիտական և կրթական համակարգերը: Ճիշտ է ստեղծվեց Գիտության և կրթության նախարարությունը, սակայն դա միայն չինովնիկական ապարատների մեխանիկական համատեղում էր առանց էական փոփոխությունների գիտության և կրթության կազմակերպություններում: Օգտագործելով արտասահմանայան առաջատար երկրների փորձը անհրաժեշտ է մեր երկրում գիտական հիմնարկները ինտեգրել համալսարանների և կրթական այլ հաստատությունների կազմում: Դա հնարավորություն կտա կրթության համար հատկացվող ֆինանսական միջոցները օգտագործել նաև գիտական նպատակներով: Մյուս կողմից էլ հնարավոր կդառնա գիտական աշխատանքների անմիջական ներդրումը կրթության ասպարեզում: Երկրորդ կարևոր միջոցառումը կարող է համարվել գիտական հիմնարկների և նրանցում ընդգրկված կադրային կազմի խելամիտ օպտիմալացումը եղած ֆինանսական միջոցների առավել նպատակահարմար օգտագործման նպատակով:
Կոնկրետ առաջարկներ` եթե կան:
Մեր երկիրը բնական ռեսուրսներով այքնան էլ հարուստ չէ որպեսզի մենք զարգացնենք երկրում բնական ռեսուրսների հենքի վրա աշխատող արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Մենք հարուստ ենք մտավոր բավարար կարողություն ունեցող մարդկանցով որոնց հնարավորությունները լիովին չեն օգտագործվում երկրի կարիքների համար: Անհրաժեշտ է երկրում ծավալել գիտելիքատար ժամանակակից ատրադրության ներդրումը: Դրա համար կարևոր ձեռնարկ կարող է հանդիսանալ հարկային ամնիստիան ժամնակակից գիտատար արդյունաբերական ձեռնարկությունների համար: Արտասահմանյան երկրներից ներդրողներին պետք է ազատ տնտեսական գոտիներով գրավել դեպի Հայաստան եթե նրանք պատրաստ են ներդրումներ կատարել գիտատար ձեռնարկություններում:
Մեր գիտական հիմնարկները գիտական աշխատանքների կազմակերպման տեսակետից շարունակում են մնալ նախկին սովետական արատավոր կաղապարների շջանակներում չփորձելով կիրառել կառավարման ժամանակակից մեթեդները: Գիտության կառավարման մեր երկրում կիրառվող ակդեմիական համակարգը վաղուց իրեն սպառել է ու ժամանակավրեպ է: Այն լուրջ բարեփոխումների կարիք ունի: Գիտությունների Ազգային Ակադեմիան պետք է վերածել հասարակական կազմակերպության և նրանից պետք է հանել գիտական հիմնարկների վերադասը լինելու կարգավիճակը: Ավելի նախընտրելի ձև է գիտական ինստիտուտների ինտեգրումը կրթական հաստատությունների հետ պահելով մեկ երկու կարևորագույն ինստիտուտները միայն որպես առանձին միավորներ կառավարության անմիջական ենթակայությամբ:
Գիտական թեմատիկաները պետք են արդիականացվեն: Հայաստանը էներգակիրներից աղքատ երկիր է, սակայն լիուբոլ ունենք արևային օրեր: Պետք ե երկրում զարկ տալ երկընտրանքային էներգետիկայի զարգացմանը ծավալելով այդ ուղղությամբ լուրջ հետազոտություններ: Հատկապես կարևոր են արևային էներգետիկայի և քամու էներգիայի օգտագործման ուղղությունները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները քիչ նյութատար ու էներգոտար են և պահանջում են մարդկային որկյալ կադրերի առատություն ինչից հարուստ է մեր երկիրը: Պետք է զարկ տալ նաև այդ ուղղությանը: Մյուս կարևորագույն ուղղությունը պինդ մարմնի ֆիզիկան է կապված նանոտեխնոլոգիաների հետ: Կարևոր ու ժամանակակից ուղղություներ են նաև կենսատեխնոլոգիաների հետազոտությունները զուգակցված ժամանակակից նորագույն դեղամիջոցների ստեղծման հետ:
Ընտրություններին մնացել է հաշված օրեր. արդեն իսկ պարզ է, որ այս խորհրդարանը էականորեն տարբեր է լինելու նախորդից, որ այնտեղ ներկայացված ուժերը որակական առում դարձյալ այլ են լինելու:
Հարցազրույցը Աժ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ, կարծում ենք հետքաքրքիր կլինի` ընտրության առջև կանգնած մեր ընթերցողին:
« Այս սերունդը լակոնիկ է, ավելի ճշգրիտ, մի քիչ թեստային կարծես, իսկ մենք ճառերին վարժված, շատախոս սերունդ ենք», — համոզված է գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:
Ինչպիսի՞ն է մեր այսօրվա մտավորականի կերպարը:
Անկեղծ ասած΄ այսօրվա հայ մտավորականը շլինքը ծուռ, խեղճ արարած է, որի ինտելեկտը և սոցիալական կարգավիճակը հակադիր բևեռներում են: Նա ուզում է իր համար պարզել` միտքն է կառավարում, թե՞ որկորը: Որ օրը գտնում է, որ Աստծո տված միտքը, շնորհքը ավելի գերակա են, այդ օրն ավելի արժանապատվորեն է ապրում, մեկ-մեկ ճշմարտություններ է ասում, իսկ երբ ստիպված է լինում հոգալ հանապազօրյա հացի խնդիրը, այդ օրը մտավորական չէ: Այսօր շատ քաղաքականացված է մտավորականը, ընտրությունից ընտրություն: Ընդդիմադիր մտավորականները ձեռնասուն են դարձել, նույն ինքնաբուխ ընդդիմությունը չէ, որ 88- ին էր, երբ ժողովուրդը լույսին գնացող թիթեռի պես գնում էր նրա ետևից, ոչ էլ 90-ականների ընդդիմությունն է, երբ իսկապես ինչ-որ բան էինք ուզում անել: Ես ինքս էլ իմ կյանքի մեծ մասը որպես ընդդիմություն եմ ապրել: Երբ բառը ստուգաբանեցի, թե ինչ է նշանակում դիմություն կամ ընդդիմություն, տեսա որ երկուսն էլ ոչ ռեալ բաժանումներ են, ջրբաժան: Ես երկրի տեր եմ, ինձ համար կան մերժելի և ոչ մերժելի բաներ` անկախ նրանից, թե դա որ կողմում է գտնվում: Ես այն մտավորականներից եմ, որ քաղաքականության մեջ քիչ թե շատ գրագետ եմ դարձել, թեև ցավոք ավելի ծրագրավորված եմ մտածում քան առաջ, երբ ստեղծագործելիս ինձ արարման տիրակալ էի զգում: Ելնելով ձեռք բերած քաղաքական գրագիտությունիցս էլ` կարող եմ ասել, որ հայ մտավորականները երկփեղկված են, ըստ էության էլ օգտագործվում են և օգտագործվելուց հետո բնականաբար դեն են նետվում: Սա ողբերգություն է, որովհետև եթե միտքը չի կառավարում, ապա ազգը ապագա չունի:Սակայն մտածում եմ, որ սա հեղափոխական շրջաններին հատուկ բան է, ուրեմն և անցողիկ: Մակընթացություններից, տեղատվություններից հետո ծովը մաքրվում է, աղբը նետում է ափ, և խաղաղվում է ծովը: Իմ լավատեսությունն ուզում եմ ամրակայել ոչ թե հենց այնպես, այլ մտածում եմ, որ իմ սերունդը, որի մի ոտքն իր ազգային — ազատագրական տեսիլքների մեջ էր (և դա օգնեց, որ երրորդ հազարամյակ մտնենք Արցախյան հաղթանակով), իսկ մյուս ոտքը ստալինյան բռնապետության տակ ճզմված, երկփեղկված մեծացավ: Մենք խոհանոցային մտավորականներ էինք և համարձակվեցինք բարձրաձայնել: Իմ սերնդի գործիչները իրավիճակային քաղաքական գործիչներ են, թեև շատերը նեղանում են ինձանից: Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ կգա այն սերունդը, որը հոմոսովետիկոս չէ, որի մի ոտքը ստալինյան հրասայլի տակ ճզմված չէ. այդ սերունդն է քաղաքացի լինելու: Ես չեմ նսեմացնում մեր դերակատարությունը, 88 թիվը մենք կերտեցինք, որով ես հպարտ եմ, բայց չեմ մտածում, որ մենք ենք անընդհատ շարունակելու: Թեև ավելի ենք կարդացել, քան այս սերունդը, բայց այս ժամանակի մեջ մի ուրիշ նշան կա, որը մենք չենք հասկանում: Այս սերունդը լակոնիկ է, ավելի ճշգրիտ, մի քիչ թեստային կարծես, իսկ մենք ճառերին վարժված, շատախոս սերունդ ենք: Ես ինձ գնահատում եմ նրանով, որ չեմ խանգարում իրենց, եթե չեմ հասկանում, չի նշանակում, որ դա վատ է, և պիտի մերժեմ:Մտածում եմ` գուցե այդտեղ հրաշք կա: Միշտ հրաշքի սպասում ունեմ:
Շատերն էլ, շատ բաներ չհասկանալով, շատախոսում են և մի ամբողջ ժողովրդի ճակատագիր կերտում: Մի՞թե դա վտանգավոր չէ:
Ես օրինակ պառլամենտում խուսափում եմ ամբիոնից խոսել, որովհետև բան ասելը շատ պատասխանատու է: Մեր ժողովրդի հիասթափությունը, արհամարհանքը, բանի տեղ չդնելը հենց դրանից է գալիս, որ ով ասես իրեն համարեց բան ասող: Ով մի քար դնում է ոտքի տակ ու կանգնում, կարծում է, թե ինքը առաջնորդ է: Ցավոք, մենք կորցրել ենք մեր հոգևոր առաջնորդներին:
Իսկ այսօ՞ր: Կարևորվա՞ծ է արդյոք մտավորականի դերը:
— Ինչ-որ նշմարներ կան: Մի քանի օր առաջ, երբ ֆիլհարմոնիայում աշուղներ էին օծում, ներկա էր մեր առաջին տիկինը: Դա հարգանք էր մեր ժողովրդի ամենահետաքրքրական դրսևորումներից մեկի հանդեպ: Ուրախացա, երբ տեսա, որ մեր հրաշք Սվետլանա Նավասարդյանին ունկնդրում են վարչապետը, առաջին տիկինը, Տիգրան Մանսուրյանը, երբ նրան Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրեցին: Ես հպարտանում եմ այդօրինակ ոսկե մշակներով, խոնարհ հերոսներով:
Իսկ հասարակությո՞ւնը: Ունի՞ այդ ակնածանքը: Ի՞նչ պահանջներ է դրսևորում:
Մեր հասարակության մեջ պատվիրանային, սրբազան բաների ակնածանքի պակաս կա: Վերջերս մեր բանակում շատ վատ բաներ տեղի ունեցան: Նման բաներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, բայց սարսափելի էր այն բաժանությունը, բանակը վարկաբեկելու չարությունը, որ ես տեսա մամուլում մարդկանց կողմից, որոնց լեզուն ոսկոր չունի, որոնք Աստված չանի, եթե պահը գա, իրենց զավակների համար մկան ծակը հազար թումանով կառնեն ու կխցկեն: Ինչպես կարելի է սա խոսել մի երկրում, որը դեռ խաղաղություն չի հաստատել, որն անվերջ վտանգի տակ է: Բանակը մեզ համար սրբազան պիտի լինի: Չեմ ասում չխոսել, բայց զգուշորեն, սրտացավությամբ, ոչ թե չարախնդությամբ: Իրենց գործն է Սեյրան Օհանյանին սիրել-չսիրելը, չընդունելը, բայց չենք կարող չզգալ նրանից դուրս եկած վառոդի հոտը. թոհուբոհի մեջ մի ոտքը կորցրած երիտասարդ տղամարդն ակնածանքի է արժանի: Թող չընդունեն, բայց չի կարելի կեղտոտ ջուրը թափելու համար երեխային էլ գցել: Բանակը չի կարելի ոտնահարել այնպես, որ բանակ գնալը դառնա պատիժ: Ուրեմն քաղաքացիական գիտակցությունը լավ չէ ձևավորված մեր երկրում: Կարող են քննադատել մեր կառավարության ղեկավարին` Տիգրան Սարգսյանին, որովհետև ժողովրդի մեծ մասը լավ չի ապրում, և պահանջատիրոջ նման կարող են պահանջել, բայց երբ մարդուն ծաղրում են, որ նա Ներսես Շնորհալի է կարդացել, սա վկայում է այն մասին, որ փլուզված է արժեքային համակարգը, չգիտեն` ինչ բառերով և ում քննադատեն: Մարդիկ ուղեկցվում են գետնաքարշ, ստոր կրքերով և աղտոտում ամեն ինչ: Սա սարսափելի բան է: Մեր Ոչ-ը չպետք է մարդասպան լինի, այլ ավելի լավը դարձնելու նպատակ ունենա:
Չկա՞ մի օրենք, որն արգելում է խոցել ազգային արժանապատվությունը:
Վատ չէր լինի, եթե լիներ: Մենք կարող ենք չհամաձայնել մեր երկրի նախագահի հետ, բայց պիտի գիտակցենք, որ մեր երկրի նախագահն է, և չենք կարող վերաբերվել նրան հայհոյախոսությամբ: Արժեքային համակարգի ահռելի տեղաշարժ է:
Եվ մշակութայի՞ն տեղաշարժ:
Ես ազգային պետության ստեղծելու զինվոր եմ: Այն մարդկանցից եմ, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե ունենանք Հայոց անկախ և միացյալ պետություն, բայց երբեք չեմ մտածել, որ այն հսկայական մշակութային դաշտը, որ ունենք և ապրել ենք Սովետի ժամանակ, պիտի դեն նետենք: Երբ տեսնում ես, որ նետված է այդ ամբողջ հարստությունը, և ժողովուրդը հայացքը նետել է արևմուտքին, վերցնում է նրանց նետած աղբը, որն իրենք էլ չեն օգտագործում, դա ինձ համար ընդունելի չի: Մենք մեր ինքնությունը չպիտի կորցնենք, մենք պետականություն չենք ունեցել, բայց մնացել ենք միայն մեր մշակույթի շնորհիվ: Մեր երկիրը չի դիմանա, եթե հոգով չլցվի, իսկ հոգին մեր մշակույթն է:
Եվ ո՞րն է մեր ժամանակների ամենամեծ վտանգը:
Ամենամեծ վտանգը հոգևոր արժեքների կորուստն է: Երբ ասում են` համաշխարհայնացնում, գլոբալիզացիա, սարսափում եմ, դա նշանակում է` մեր լեզուն ենք կորցնում, կորցնում ենք ամեն ինչ: Տհասության պատճառով արդեն շատ բաներ կորցրել ենք: Մի ծաղկով գարուն չի գալիս: Հանրապետության նախագահ լինելը չի նշանակում ամենագետ լինել, բայց նրան չիմացնելու և չիմանալու պատճառով շատ հզոր մտավորականներ ենք կորցնում, վիրավորում: Մենք պիտի գաղափարական պահանջատերեր լինենք: Բաց լինենք, ասենք, որ չէր կարելի Արամ Ղարաբեկյանի պես երաժշտին, որը մշակութային երևույթ է, դատարկ աղմուկների մեջ վիրավորել, այնպես որ նա թողնի, գնա: Պիտի ասել, որ Սունդուկյանի անվան թատրոնի խնդիրը «բազարի» խնդիր չէ: Չենք նստում, մանրամասնում: Ինձ համար ողբերգություն է, որ կամերային նվագախմբի սքանչելի ղեկավարը, այդ ազնվական երաժիշտը խորապես վիրավորված գնաց, որովհետև երկու -երեք տգետ որոշեցին, որ իրենց հարմար չէ Արամ Ղարաբեկյանը: Վիրավորեցինք Օհան Դուրյանին, որին այնքան քաղաքականացրինք, որ ընդդիմությունն անգամ իր դրոշակը դարձրեց, բայց էդ բոլորից վեր նա մեծն Օհան Դուրյանն է: Չէր կարելի:
Շատերն են անհանգստացած, որ դատարկվում է Հայաստանը: Ի՞նչ կարծիք ունեք:
Ինձ համար էլ ցավալի է, բայց դա միշտ էլ եղել է: Ի դեպ, ինչքան գնացել են, այնքան էլ հետ են եկել: Ես համաձայն չեմ, որ հայտարարում են, թե դատարկվում է Հայաստանը, չի դատարկվում: Երբ ասում են` գնում են լավագույնները, ես վիրավորվում եմ, որովհետև ես մեկն եմ, որ հարյուր հնարավորություն ունեմ, բայց ինչպես իմ մի բանաստեղծության մեջ եմ ասել.« Ծերացած մի շան նման ես այս տան պահապանն եմ »: Մտքովս չի անցել ուրիշ տեղ ապրել: Ես այն կարծիքին չեմ, թե թերմացք եմ, որ լավագույնները գնացել են, իսկ ես մնացել եմ: Գնում են, Աստված նրանց հետ, Աստված տա` վերադառնան, բայց մնում են լավագույնները: Ես այդ կարծիքին եմ: Իհարկե, վիրավորված արժանավորներ էլ գնացին, բայց ինձ էլ ժամանակին որպես ազգի թշնամի էին նայում, ես էլ կարող էի քաղաքական ապաստարան խնդրել, բայց այդ էր պակաս, ո՞վ կարող էր ինձ իմ երկրից հեռացնել: Էդ ո՞ր նժարով են որոշել, որ գնացողներն ավելի լավն են, քան ես:
Ի՞նչ վերաբերմունք ունեք հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ: Ինչո՞ւ չեն վերականգնվում արդարությունը, մեր իրավունքները:
Մի ասուլիսում արդեն ասել եմ`ուրախ եմ, որ թուրքերը Աղթամարի վրա խաչը չդրեցին, որովհետև մենք սարսափելի խաբվող ժողովուրդ ենք: Ժողովրդի մի մասը հաստատ կմտածեր, որ ահա թուրքերը լավն են դարձել: Մենք դեռ ճանապարհ ունենք գնալու, դեռ մեր վերքերը փակելու ժամանակը չէ: Յուրաքանչյուր մարդու երազն անեզր է` ծովից ծով: Դա նաև իմ երազի չափն է, որ ունենալու ենք ծովից ծով Հայաստան: Հավատում եմ, բայց ոչ թե, որ հենց վաղը վերցնելու ենք Անին կամ Ղարսը, այլ հավատում եմ, որ եթե երկիր, պետություն ենք դառնում, ապա այդ ճանապարհը անցնելու ենք դաժան ու ծանր զոհողությունների գնով: Այսօր մենք մի սեղանի շուրջ նստում ենք որպես Հայաստանի անկախ հանրապետություն և Թուրքիա: Սա արդեն ձեռքբերում է: Ես դեռ թուրքի մեջ մարդասպանի եմ տեսնում: Թող հազարավորներն ասեն` մենք հայ ենք, մենք Դինք ենք, ներողություն ենք խնդրում, բայց դա հսկայական Թուրքիայում մի կաթիլ է: Ուզում եմ մտածել, որ ժամանակը առաջ է ընթանում, որ այդ հազարը կդառնա մեկ միլիոն, տասը միլիոն, բայց դեռ այդ ժամանակը չէ, և մենք պիտի նստենք սեղանի շուրջ, պիտի բանավիճենք, մեր դատը պաշտպանենք, աշխարհի հզորների դռները ծեծենք, բայց մեր հրացանը անփամփուշտ չպիտի լինի:
Ինչո՞ւ են ցանկացել մեզ միշտ խաբել, ոչնչացնել:
Ուրեմն մենք ինչ-որ մի բան ենք: Միշտ հայկական գործոնը, ֆենոմենը ամենակարևորն է եղել այս տարածքում: Հայկական սեպը շատ կարևոր է մեծ աշխարհների տարանջատման համար` ղուրանական աշխարհի և միացյալ աշխարհի: Հայկական սեպը, հայկական միտքը խանգարում է դրանց միանալու:
Կա՞ մի բան, որ չասել չեք կարող: Ձեր խռովքը:
Դուրսպրծուկները, դարձվորները շատացել են մեր կյանքում, որոնք ասպարեզում են, ոչ թե մութի մեջ: Եվ դա երևում է բոլոր ոլորտներում` մշակույթում, քաղաքականության մեջ: Դարձվորներ են: Սրանք որակավորող բառեր են:
Ձեր խոսքը` ուղղված մտավորականներին:
Ես համեստ մարդ չեմ, բայց անհամեստ էլ չեմ և ինքս եմ ինձ ուղղում. ողնաշարդ մի թեքի, մի ծռի, մի ստորացնի, մի քծնի, մի լքի:
Ձեր խրատը` երիտասարդին:
Հայրենիքն անորոշ բան չէ, այն սկսվում է քո շեմից: Ամեն մեկը թող իր տունն իր հայրենիքը համարի, ոչ թե հյուրանոց:
Հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
Եթե չհավատամ, ինքնասպան կլինեմ:
Ձեր երազանքները:
Ես կուզենայի` իմ երեխաները` տղաս, հարսս և երկու թոռնիկներս, որոնք հպարտ են, որ հայ են ծնվել, արժանապատվորեն իրենց հպարտությունը կրեն այս երկրում: Որովհետև երբ արժանապատվություն չունես, ուրիշ ոչ մի բան չունես: Մենք փոքր երկիր ենք, բայց մեր փոքր լինելը չպիտի խանգարի արժանապատիվ ապրելուն: Մենք դրա բոլոր տվյալներն ունենք` երրորդ հազարամյակ մտանք հաղթանակով, որը որպես հոգևոր սնունդ պիտի ուղղի մեր ողնաշարը: Պիտի հիշենք, որ թեկուզ ոչ ձիավոր, բայց մի քանի հազար տարվա հետիոտն ճամփորդներ ենք այս մոլորակի վրա, աշխարհում ընդամենը 15 ժողովուրդ այբուբեն ունի, մեր արյան բաղադրությունը մի քանի հազար տարի է` նույնն է: Մենք դասական ժողովուրդ ենք և, թերևս, միակն ենք, որ չենք սպառվել, դեռ մինչև վերջ մեր ասելիքը չենք ասել: Մենք մեր հաղթանակների տերն ենք:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների նամակին, որով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանն առաջարկվում է մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ընձեռել ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ստուգել իրենց տեղեկություններով քվեարկությանը մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները:
Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակով` ա/ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ/ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:
Միաժամանակ` մենք գտնում ենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից տրամադրվելիք նշված հնարավորությունը բավարար չէ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելուն վերաբերող ընտրախախտումները լիարժեքորեն բացահայտելու եւ պատժելու համար:
Դրա մի տարբերակը ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակայնությունն է` ինչը տարիներ շարունակ պահանջել է «Ժառանգությունը», բայց միշտ հետեւողականորեն մերժվել է իշխող կոալիցիայի կուսակցությունների կողմից:
Իսկ մյուս տարբերակը արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիների` բնակության երկրներում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորության ապահովումն է, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի հակասահմանադրականության հետեւանքով չի իրականացվում: Այդ մասին հաղորդել են «Ժառանգության» նախընտրական շտաբից:
Արա Հարությունյանն իմ ֆեյսընկերն է,, գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է Տեխասում: Զբաղվում է այգեգործությամբ, ինքն իրեն անվանում է «բոստանչի», համատեղությամբ կես դրույքով Ջորջ Վաշինգտոն համալսարանում խորհրդական է: Մենք համակարծիք ենք առանցքային համամարդկային արժեհամակարգային հարցերում, մենք տարբեր ենք մտածում շատ ու շատ բաների շուրջ, մենք նորմալ բարեկամներ ենք: Արան մեկուկես տարի առաջ խորհուրդ տվեց կտավատ խմել` կտավատն ինձ օգնեց, իսկ մենք դարձանք լավ ընկերներ Արան ու Համլետ Աբրահամյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Արա Հարությունյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
1999-ին իմ հեռանալը 3 գործոնների արդյունք էր: Մեկը դա գիտական աշխատանքով՝ այսինքն իմ մասնագիտությամբ զբաղվելու այլևս անհնարին լինելն էր: Հաջորդը հանրային – քաղաքական մթնոլորտի համատարած բեսպրեդելն էր, զուգորդված անասելի կեղծիքի, տգիտության, գաճաճության ու հեռանկարի բացակայության հետ: Եվ վերջին, բայց գուցե և ամենկարևոր պատճառը դա այն էր, որ հրավերք ստացա արտերկրում աշխատելու, այսինքն իմ ուժերը օրինական ձևով փորձելու «ազատ» աշխարհում:
Միգուցե կարևոր է, որ պատմեմ առաջին տպավորություններիս մասին:
Տեղ հասա արդեն ուշ երեկո էր, ձմեռ: Ինձ դիմավորեցին ամառային հագուստով: 3 րոպեից վերցրինք ճամպրուկս և ուղևորվեցինք դեպի մեքենան, որի կանգառը մոտ 50 մետրի վրա էր: Ինձ զարմացրեց բազմաթիվ մեծ, բայց բացարձակապես անձայն ու անծուխ մեքենաների առատությունը:
Հաջորդ առավոտյան գնացինք իմ բնակարանի թղթերը ձևակերպելու: Խոսում էին իհարկե անգլերեն, բայց բառ անգամ չէի հասկանում: Ապշած էի, իմ իմացած կիսատ- պռատ անգլերենը որևէ կապ չուներ լսածիս հետ:
Հաջորդ զարմանալին, դա մեր գիտահետազոտական-բժշկական կենտրոնական շենքի վերելակներն էին ու համալսարանի բյուջեն:
6 հարկանի բավական մեծ շենքում կային 27 հատ 10 մարդ տեղավորող վերալակներ: Ամբողջ համալսարանի բյուջեն /մոտ 50 մեծ շենքեր, 30000 ուսանող, մոտ $1 միլիարդ էր (ներկայումս $1,4 միլիարդ, 43000 ուսանող):
Հաջորդ տարօրինակը՝ դա փողոցներում էլեկտրական սյուների ամենավերևում տեղադրված տրանսֆորմատորներն էին: Երբեմն մեկ սյունին 3-4 հատ, ամ,են մեկը մոտ 50-100 կիլոյանոց: ԱՄՆ-ում 110 վոլտ լարումը փոխակերպվում է ամեն տանը հնարավորին չափ մոտ: Քամիներն ահավոր ուժեղ են, բայց այդ զարմանալի սյուները, երևի որոշ տեղերում նույնիսկ 50 տարեկան, դեռ կանգում են:
Պետք է զբաղվեի իմ համար բոլորովին նոր ասպարեզում, կենսաֆիզիկոս լինելով հանդերձ, պետք է զբաղվեի ֆիզիոլոգիայով:
Գիտական աշխատանքը ներքին ցանցով կապված — կոմպյուտերացված էր: Այն ինչ տեսնում էի, ինձ համար բացարձակ նորույթ էր, չնայած ես ավարտել էի Մոսկովյան լավագույն ինստիտուտներից մեկի ասպիրանտուրան, կապեր ունեի նրանց հետ և կարծում էի, թե մոտավորապես տեղյակ եմ ժամանակակից մեթոդաբանություններին:
Ինչևէ, աշխատանքները քիչ թե շատ հաջող էին, մեր խումբն այս տարիներին ստացավ 2 փոքր և 4 մեծ գրանտ, 2-ը մոտ 1,5 միլիոն, 2-ը 300000 գումարի:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Տեղյակ եմ այս նախաձեռնությանը երևի ակունքներից: Աշխատել եմ հեռու մնալ քննարկումներից, քանի որ տեղյակ չեմ հայաստանյան գիտության ներկա վիճակի մանրամասներին:
Բացի այդ չեմ կարծում, որ ներկայումս մասնակի լուծումներ են հնարավոր: Էքսպերիմենտալ ասպարեզներում համաշխարհային մակարդակի գործ անելու համար, գիտնականը պետք է միջազգայինին մոտ աշխատավարձ ստանա և սարքավորոմներն ու նյութերն ունենա:
Մի այսպիսի օրինակ- 2000-ին մեր խումբ այցելեցին 2 հնդկուհի երիտասարդ պրոֆեսսորներ: Ես հարց ու փորձ արեցի նրանց աշխատանքի պայմանների, տեխնիկական հագեցվածության ու աշխատավարձերի մասին: Պատասխանը դժվարամարս էր: Նրանք ստանում էին ամսեկան մոտ $1500. Մոտավորապես 2004-ից սկսած, սկսեց նկատվել նաև չինացի գիտնականների ետ հոսքը դեպի Չինաստան: Աշխատավարձերը ընդհուպ մոտեցել են միջազգայինին /ուսանողությունը շարունակում է գալ, նույնիսկ առավել տեմպերով:
Մեզ մոտ այդպիսի աշխատավարձը կարծում եմ անհնար է, իսկ գործիքային ապահովման մասին երևի խոսելն է ավելորդ:
Հումանիտարները և տեսական գիտնականները հիմա մի գուցե կարող են ինտերնետի շնորհիվ լիարժեք տեղեկանալ միջազգային ձեռքբերումներիկն և հաղորդակցվել աշխարհի հետ: Բայց լեզվի հարցը կրիտիկական է: Ավագ սերունդը չի տիրապետում, երիտասարդների մասով տեղյակ չեմ, մի գուցե արդեն ունեն բավարար գիտելիք, ինքնուրույն կարդալու և որ առավել կարևոր է՝ գրելու: Գիտնականը, ով չի գրում անգլերենով, իրավունք չունի զբաղվել գիոտւթյամբ:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե….
Բարեգործությունը, եթե այն իսկապես բարեգործություն է, այլ ոչ սեփական անձի առաջ մղում, ինձ համար ընդունելի է: Օրինակ ես կողմ եմ եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ որևէ այլ մեծահարուստ, աներևույթ օգնի գիտնականներին: Բայց այն ինչ նա արեց, պախարակելի էր ու ծայրաստիճան տգեղ:
Բացի այդ, այս դեպքում գիտնականները ինչ որ առումով քանակական տրամաբանություն մտցնելով մրցակցության մեխանիզմների մեջ, և արժանիներին գնահատելու հարցում, օբյեկտիվորեն չեն դիտարկում Հայաստանում զարգացման արժանի գիտական և անհրաժեշտ տեխնիկական ճյուղերի հեռանկարի հարցը: Հարցը դիտարկվում է հիմնականում եղածը փրկելու տեսանկյունից, անտեսելով ակտիվ առաջընթաց, մրցունակ, զարգացման հեռանկար ապահովելու հարցը:
Լավ, ենթադրենք թե մի քանի մասնավոր ուղղություններով դեռ կան մի քանի մարդիկ, որոնք իրենց շուրջը գիտական դպրոցի, միջավայրի ինչ որ տարրեր են ստեղծել: Նրանք փորձում են իրենց սանիկներին փրկել:
Ինչից՞: Միթե պարզ չէ, որ այդ հաջողակ սանիկը հրավերք է ստանալու և հեռանալու է արտասահման, իր նմանների մեջ աշխատելու և ապրելու: Նա չի կարող հայրենասիրությունից, կամ մի օլիգարխի փշրանքներից դրդված իր կյանքը խորտակել՝ այն դեպքում, երբ շրջապատում անթափանց տգիտություն է տիրում, թե գիտական, թե հանրային ու քաղաքական:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Ես որպես այդպիսին եմ համարում առաջին նախագահին: Լինելով գիտնական, ինքը պետք է հասկանար, պատկերացներ Հայաստանյան բոլոր պոտենցիալների իրական արժեքը և ձև ու ճանապարհ գտներ սուղ պայմաններում ինչ որ բան պահելու, ինչ որ բան ձևափոխելու, նորացնելու, ինչ որ բան հիմնավին մերժելու: Փոխարենը ինքը գերադասեց ոչինչ չանելը:
Ամերիկյան իմ լաբորատոր սենյակին կից կար մի վերապատրաստման կուրսերի սենյակ: Ամեն օր այդ սենյակն էին լցվում 15-20 մարդ, որոնք վերապատրսատվում էին այլ աշխատանքի համար:
Հայաստանը սոցիալիզմից կապիտալիզմի էր անցնում: Սա հոգեբանական, աշխատաձևերի և տնտեսվարման մի անհայտ ու բարդ վերափոխում էր, որը պետք է անցնեինք ոչ թե ջերմուկ ծախելու, կամ սերգոջան գոհացնելու շնորհիվ, այլ իրապես հոգածությամբ հանդեպ մարդը:
Մեզ մոտ ամեն ինչ արվեց հակառակը: 93-94-ին, մեր մարդն արդեն ամենաանարգված ու անպիտան բանն էր երկրում, որին սկսեցին հալածել ով ինչպես կարողացավ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Ոչ մի ռեալ ելք չկա: Բոլոր լուծումները բարդ ու զուտ քաղաքական-հանրային են:
Բոլորը՝ օլիգարխից սկսած, մինչև մուրացկանը պետք է հասկանան, որ այլևս այսպես շարունակել չի կարելի: Մենք գենոցիդից մազապուրծ եղած ժողովուրդ ու այսօր արդեն և ազգ և հայրենիք ենք կորցնում:
Գիտությունը այն օղակն է, որի պոտենցիալն իբր դեռ կենդանի է, բայց մենք մոռացել ենք, որ հայկական գիտություն ասածի մի մեծ մասը դա կիրառական ճյուղային ուղղություններն էին, ինժեներական մասնագիտությունները: Վերցնենք գործարանների ցանկը, որոնք կային Հայաստանում, ու կտեսնենք, որ դրանց մեծ մասը մի ամբողջական արտադրական ցիկլի մասեր էին: Օրինակ հանքերից կորզվող պղինձը, մոլիբդենը մաքրվում էին տեղում, Էլեկտրոլիզի վաննաներում մաքուր պղնձին զուգահեռ ստացվում էր ոսկի, որը համարյա թե փակում էր արտադրական ծախսերը և մտնում ոսկերչական գործարան: Պղինձը գնում էր կաբելի գործարան, դառնում կաբել և անցնում էլեկտրոտեխնիկական, հայէլեկտրո, հաստոցաշինական ու այլ գործարաններ՝ էլեկտրաշարժիչ, գեներատոր, հաստոց դառնալու համար:
Նաիրիտը միայն Հայաստանում սնում էր 150 արտադրություն, ու 5 էդքան էլ՝ սովետով մեկ: Հայաստանը 11 միլիարդ ռուբլու արտադրանք էր տալիս, Ներկայիս թվերով շատ-շատ ավելի է, քան այդքան դոլարը:
15 միլիարդ կվտ էլեկտրոէներգիա էր արտադրվում, հիմիկվանից 3 անգամ ավել: Այդ բոլոր ճյուղերում և ինչ որ չափով գրագետ մասնագետներ էին աշխատում և գիտական առաջընթացին ծանոթ ճարտարագետներ:
Մենք այդ ամենը խորտակեցինք առանց մեկին պատասխանատվության կանչելու: Մերձբալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան մեծ չափով կարողացան պահպանել իրենց արտադրական պոտենցիալները, մոդեռնացնել և շատ ավելի նորմալ պայմաններ են ստեղծել իրենց ժողովուրդների համար: Հայաստանյան այն տեսակետները, թե մենք համեմատության մեջ բոլորից լավն էինք, կամ մոտ՝այդպիսին լինելուն, բացարձակ կեղծիք էր և է: Հիմա էլ որևէ նորմալ միտք չկա մեր հետագա տնտեսական ու որևէ այլ ասպարեզի ապագայի մասին:
Ի՞նչ պետք է արվի, որպեսզի մենք օգտագործենք մեր գենոֆոնդը, ինչի մասին գոռում-գոչում ենք, թե` հատուկ ենք, աննման ենք եւ այլն, եթե իհարկե բան է մնացել: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, մենք չե՞նք ընդունում ցանկալին որպես իրական:
Գենոֆոնդի առավելություններ չունենք, բայց դեռ փոքր շանս կա, որ կարող ենք փորձ անել ուղղվելու: Դրա համար ոչ թե գիտության ֆինանսավորման ավելացում է պետք պահանջել (երկիրը անվճարունակ է բոլոր առումներով), այլ հաշիվ պահանջել: Հաշիվ պահանջել բոլոր պատասխանատուներից՝ թե ինչու այս որոշումը կատարվեց, այլ ոչ մեկ ուրիշը:
Հենց հիմա կան ամեն տեսակի պաշտոնատարներ ամենատարբեր հարցերով: Հենց իրենց է պետք հարց տալ, թե դուք անձնապես ինչ եք հասկանում և մտածում օրինակ ասենք շաքարի գործարան կառուցելու առումով, չէ որ 25 տարի առաջ մի քանի շրջան հեկտարից 500 ցենտներ ճակընդեղ էր ստանում, համ ինքը լավ ապրում, համ Հայաստանին օգնում դրանով: Եվ հարցն էլ պետք է ձևակերպվի այսպես. Հասկանում ենք, որ դուք լիբերալ տնտեսաձևի կողմնակից եք, չնայած դրանից ոչ մի բան չեք հասկանում: Բացատրեք ինչպես է հնարովոր ձեր պատկերացրած լիբերալիզմը մի շրջափակված փոքր երկրում, օլիգարխիկ պայմաններում, երբ ամեն ինչ քվոտավորված է, վերահսկվող և վերից վար կարգավորվո՞ղ:
Նման հարցեր կարելի է ձևակերպել այլ 100-ավոր եղած ու վերացված գործարանների մասով: Հանրության վրա մակաբուժող պաշտոնյան պետք է վերանա առաջին հերթին, որ որևէ հարց հնարավոր լինի լուծել: Քանի կա անպատասխանատու, տանիքի տակ ծվարած այդ տեսակը, մենք դատապարտված ենք գնալու կործանման:
Ես կարծում եմ որ Հայաստանով մեկ պետք է տարածվի Մաշտոցի պուրակի սկզբունքներով ձևակերպված քաղաքացիական պահանջատերերի շարժում, ուղղված բոլոր հին ու նոր պատասխանատուներին:Վիճակը պետք է պարզվի՝ ով ինչ է արել, որ չպետք է արվեր, և ինչ չի արել, որ պետք է արվեր: Այլ ելք ես չեմ տեսնում: Դրության տեր դառածները անհաղորդ են Հայաստանյան որևէ դժբախտության: Նրանց համոզել հնարովոր չէ: Միակ ելքը պարտադրելն է: Իսկ թե արդյոք դեռ պոտենցիալ կոնկրետ կա դա անելու, ես լավատես չեմ:
Շուշիի ազատագրման 20 ամյակին նվիրված «Արցախի հարսանիք» ներկայայացումը կբեմադրվի մայիսի 8-ին Շուշիում: Բեմադրության մեջ ներկայացված է լինելու արցախյան ավանդույթներն ու բարքերը: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արցախի հարսանիք» բեմադրության պարի հեղինակ Գագիկ Գինոսյանը:
Բեմադրությունը բաղկացած է լինելու երեք մասից, հիմա արդեն տարազների պատրաստման աշխատանքներն են տարվում.«Մեկուկես ժամ տեւողությամբ բեմադրության մեջ արտացոլվելու է իրական Արցախը, հնչելու է արցախյան բարբառը, թխվելու է ժենգյալով հաց: Մտահաղացում կա նաեւ բեմադրությունը ներկայացնելու արտասահմանյան հանդիսատեսի դատին»,-ասաց նա:
Գինոսյանը նշեց, որ բեմադրությունն իրականացրել է «Մենք ենք, մեր սարերը» Արցախի պետական ազգագրական խումբը, իսկ «Կարինը» լրացնելու է բեմադրությունը երգ ու պարով:
Ներկայացման սցենարի հեղինակն է Ալեքսանդր Մանասյանը:
ATP-ն և WTA-ն ներկայացրեցին վարկանշային աղյուսակները` ապրիլի 30-ի դրությամբ:
Տղամարդկանց պայքարում հերթական անգամ լավագույնը սերբ Նովակ Ջոկովիչն է` վաստակած 13,020 միավորով, 2-րդը` Նադալն է 10,170 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացու ակտիվում կա 8,800 միավոր:
Լավագույն տասնյակ է վերադարձել ԱՄՆ-ն ներկայացնող Ջոն Իզները, ով զբաղեցրել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի տեղը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 49-րդն է` 905 միավորով:
Կանանց պայքարում առաջինը բելառուս Վիկտորիա Ազարենկոն է (4,940), 2-րդն ու 3-րդը համապատասխանաբար` ռուս Մարիա Շարապովան (3,390) և լեհ Ագնեշկա Ռադվանսկան են (3,085):
Դանիացի Կարոլին Վոզնիացկին, ով շուրջ մեկ տարի գլխավորում էր WTA-ն, այժմ բավարարվել է միայն 6-րդ տեղով (1,671):
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.