23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ «Ռենջ Ռովեր» մակնիշի 08 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Մինչև ձորում հայտնվելը «Ռենջ Ռովերի» վարորդը բախվել է Զարզանդ Հոլիկյանի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի 06 ՍՕ 988 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ռենջ Ռովերը» պատկանում է ԱԺ պատգամավոր ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանին, որը ԱԺ պատգամավորության թեկնածու է առաջադրվել Գյումրիի թիվ 33 ընտրատարածքում:
Ավտոմեքենայում եղած պատգամավորը և վարորդը բարեբախտաբար չեն վնասվել՝ բացվել են անվտանգության բարձիկները և ձորում հայտնված մեքենայի ուղևորները առանց մարմնական վնասվածքների դուրս են բերվել։
ինչպես արդեն նշել էինք, վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»–ի ուղևոր 22–ամյա Հասմիկ Մարտիրոսյանը առաջին բժշկական հետազոտման նպատակով դիմել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժկական կենտրոն։
Ըստ ուղևորների, վթարի պատճառը եղել է անձրևախառն կարկուտը:
Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ռենջ Ռովեր» մակնիշի 08 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մինչև ձորում հայտնվելը «Ռենջ Ռովերի» վարորդը բախվել է Զարզանդ Հոլիկյանի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի 06 ՍՕ 988 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»–ի ուղևոր 22–ամյա Հասմիկ Մարտիրոսյանը առաջին բժշկական հետազոտման նպատակով դիմել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժկական կենտրոն։
Հավաքվածները Գ. Շամշյանին նաև պատմել են, որ «Ռենջ Ռովերը» պատկանում է ԱԺ պատգամավոր ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում։
Ակայն մեքենան վարել է նրա վարորդը։ Դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2–րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Աբրահամյանի և դասակի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։
Tert.am
Այսօր` ավարտվեց համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ինքնաբացարկներ ներկայացնելու վերջնաժամկետը: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում հայտնեց, որ վերջին օրվա ընթացքում համամասնական ընտրակարգով ինքնաբացարկ են հայտնել 9 թեկնածուները:
Համամասնական ընտրակարգով 5 մարդ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, բոլորն էլ ՕԵԿ-ից: Նրանք են Մանուկ Վարդանյանը (Կապի եւ տրանսպորտի նախարար), ով ցուցակի 13-րդ համարն էր, Կարինե Ծաղիկյանը (144 տեղ), Մարգարիտ Հակոբյանը (55), Սուսաննա Աբրահամյանը (36) եւ Մհեր Համբարձումյանը (15):
Մեծամասնական ընտրակարգով ինքնաբացարկ է ներկայացրել 4 թեկնածու. Նրանք են` Արմեն Եփրեմյան (թիվ 4 ընտրատարածք), Գագիկ Շահնազարյան (թիվ 10 ընտրատարածք), Գրիշա Հովեյան (թիվ 22 ընտրատարածք) եւ Գորկի Գրիգորյան (թիվ 39 ընտրատարածք):
Այսպիսով, առաջադրված թեկնածուներն այլեւս հնարավորություն չունեն ինքնաբացարկ հայտնելու:
Խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին: Համամասնական ընտրակարգով մասնակցում են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Միավորված հայեր», Դեմոկրատական, կոմունիստական, հանրապետական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքը:
Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վերջնական ցանկն ունի այս տեսքը:
Թիվ 1 ընտրատարածք
Առուստամյան Գայանե Բենյամինի ՀԱԿ
Հայրապետյան Ռուբեն Ռաֆիկի ՀՀԿ
Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի Ժառանգություն
Թիվ 2
Կարապետյան Վլադիմիր Վլադիմիրի ՀԱԿ
Ֆարմանյան Սամվել Ժոռայի ՀՀԿ
թիվ 3
Գասպարյան Մանուել Մանուկի ՀԱԿ
Շահգելդյան Մհեր Լեւոնի ՕԵԿ
Ստեփանյան Արթուր Արսենի ՀՀԿ
Տոնոյան Աշոտ Ռոբերտի ԲՀԿ
թիվ 4
Մանուկյան Արամ Վիգենի ՀՀՇ
Մինասյան Ալեքսան Գրիգորի անկուսակցական
Սարգսյան Արտակ Աամվելի ՀՀԿ
Սեյրանյան Սաթիկ Գերասիմի «168 ժամ» թերթի խմբագիր
Փոստանջյան Զարուհի Համազասպի Ժառանգություն
թիվ 5
Գեւորգյան Արթուր Սամվելի ՀՀԿ
Հովհաննիսյան Հովհաննես Հերգեյի ՀԱԿ
Սիրունյան Սուրեն Ռաֆիկի
թիվ 6
Կարապետյան Վահան Գուրգենի ԲՀԿ
Հովսեփյան Ռուբեն Գառնիկի ՀՀԿ
Մարտիրոսյան Արմեն Պավլիկի Ժառանգություն
Պողոսյան Ավետ Վիլյամի ՀԱԿ
թիվ 7
Ալեքսանյան Սամվել Լիմինդրի ՀՀԿ
Գրիգորյան Տիգրան Հրահատի
Վարդանյան Վարդան Ռաֆիկի անկուսակցական
Փաշինյան Նիկոլ Վովայի ՀԱԿ
թիվ 8
Եղիազարյան Արթուր Ալբերտի ՀՅԴ
Խաչատուրյան Վահագն Գառնիկի ՀԱԿ
Նահապետյան Կորյուն Գառնիկի ՀՀԿ
Թիվ 9
Ազիզյան Նապոլեոն Սուրենի ԲՀԿ
Զուրաբյան Լեւոն Արամի ՀԱԿ
Հակոբյան Ռուբիկ Կարապետի Ժառանգություն
Սադոյան Ռուբեն Ալֆրեդի ՀՀԿ
Թիվ 10
Նուշիկյան Գարեգին Գագիկի ՀՀԿ
Սուքիասյան Սարիբեկ Ալբերտի ՀԱԿ
Թիվ 11
Բանուչյան Արշակ Ռուբիկի ՀԱԿ
Բիշարյան Հեղինե Վաչեի ՕԵԿ
Եղիազարյան Մանվել Վասիլի անկուսակցական
Մարգարյան Գրիգորի Սերյոժայի ԲՀԿ
Թիվ 12
Բախշյան Անահիտ Ներսեսի Ժառանգություն
Գեւորգյան Կառլեն Ռազմիկի ՀՅԴ
Խաչատրյան Լյովա Յուզիկի ԲՀԿ
Մասումյան Ռոբերտ Սուրենի ՕԵԿ
Վեզիրյան Գոհար Խաչատուրի անկուսակցական
Տեր-Պետրոսյան Տիգրան Պետրոսի ՀԱԿ
Թիվ 13
Պետրոսյան Վիոլետա Մուշեղի ՀԱԿ
Սեդրակյան Մհեր Դավթի ՀՀԿ
Թիվ 14
Առաքելյան Բազմասեր Մանաֆասի ԲՀԿ
Մարկոսյան Վրեժ Վորոնցովի ՀՀԿ
Պետրոսյան Ռազմիկ Վաղարշակի ՀԱԿ
Թիվ 15
Հովհաննիսյան Հայկ Պարգեւի ՕԵԿ
Մնացականյան Մնացական Անդրանիկի ՀՀԿ
Շահինյան Գուրգեն Մեսրոպի ՀՅԴ
Սարգսյան Արմեն Ռազմիկի անկուսակցական
Սափեյան Մկրտիչ Հովհաննեսի ՀԱԿ
Թիվ 16
Գեւորգյան Գեւորգ Վոլոդյայի ՀԱԿ
Մուրադյան Մուրադ Սահակի ՀՀԿ
Ստեփանյան Տիգրան Վաչիկի ԲՀԿ
Թիվ 17
Կարապետյան Տիգրան Կարապետի ԺԿ
Հայրապետյան Մանվել Գեղամի ՀՅԴ
Ներսիսյան Գագիկ Հրաչյայի ՀԱԿ
Պողոսյան Կարինե Համլետի ՀՀԿ
Թիվ 18
Գրիգորյան Արայիկ Թեմուրի ՀՅԴ
Թեւոնյան Ռազմիկ Քերոբի ՀԱԿ
Խաչատրյան Իշխան Միշայի ՕԵԿ
Թիվ 19
Հակոբյան Հակոբ Ռաֆիկի ՀՀԿ
Հակոբյան Հակոբ Վարշամի ՀՀԿ
Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի ՀՀԿ
Քոչարյան Սարգիս Գալուստի անկուսակցական
Թիվ 20
Աբրահամյան Մերուժան Վազգենի ՀԱԿ
Անտոնյան Էդվարդ Գառնիկի անկուսակցական
Գրիգորյան Հրանտ Մերուժանի ՀՀԿ
Հովհաննիսյան Սամվել Ստյոպայի անկուսակցական
Թիվ 21
Հովհաննիսյան Սեդրակ Մնացականի ՀՀՇ
Պետրոսյան Ալեքսան Մակարի ՀՀԿ
Թիվ 22
Բադեյան Մանվել Հենրիկի ՀՀԿ
Հարությունյան Վանիկ ԺորայիՀԿԿ
Նիկոյան Արտաշես Կորյունի ՀՅԴ
Թիվ 23
Բոթոյան Կարեն Հովսեփի ՕԵԿ
Ջհանգիրյան Վարդան Վրեժի ՀԱԿ
Սահակյան Էդուարդ Հակոբի ԲՀԿ
Սիմոնյան Սմբաթ Էդիկի անկուսակցական
Թիվ 24
Հակոբյան Հակոբ Ռաֆիկի ՀՀԿ
Ջիվանյան Սպարտակ Արամայիսի ՀԱԿ
Սարգսյան Խորեն Թռչունի անկուսակցական
Թիվ 25
Գալստյան Հովսեփ Խաչիկի անկուսակցական
Հարությունյան Մուշեց Ստյոպայի անկուսակցական
Միքայելյան Սասուն Մեխակի ՀԱԿ
Քոչարյան Դավիթ Ժորայի ԲՀԿ
Թիվ 26
Ավետիսյան Խաչիկ Վանուշի անկուսակցական
Խաչատրյան Լեւիկ Մանուկի ՀԱԿ
Ղալեչյան Տիգրան Նապոլեոնի ՕԵԿ
Մանուկյան Մելիք Սարիբեկի ԲՀԿ
Թիվ 27
Գուլոյան Մուրադ Արամի ԲՀԿ
Եղիազարյան Գուրգեն Համբարձումի ՀԱԿ
Հայրապետյան Համլետ Հայրապետի ՀՀԿ
Թիվ 28
Ծառուկյան Գագիկ Կոլյայի ԲՀԿ
Թիվ 29
Համբարձումյան Արկադի Ստանիսլավի ՀՀԿ
Մարտիրոսյան Արմեն Սուրենի անկուսակցական
Մարտիրոսյան Վահագն Սուրենի ՀԱԿ
Թիվ 30
Դալլաքյան Վիկտոր Երվանդի ՀՀԿ
Թորոսյան Զոհրաբ Վազգենի ՀՅԴ
Մանուկյան Աշոտ Սարգսի ՀԱԿ
Մարուքյան Էդմոն Հրաչիկի անկուսակցական
Սահակյան Գառնիկ Բենիկի Ժառանգություն
Թիվ 31
Թամազյան Սարգիս Վոլոդյայի ՀԱԿ
Սարիբեկյան Կարեն Բաղիշի ՀՀԿ
Թիվ 32
Արոյան Նաիրի Լեւոնի ՀԱԿ
Կարապետյան Կարեն Սարգսի ՀՀԿ
Միրզոյան Արտակ Ռուբենի անկուսակցական
Նիկողոսյան Անուշավան Նորայրի անկուսակցական
Վահանյան Օֆելյա Հայրիկի անկուսակցական
Թիվ 33
Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի ՀՀԿ
Զորյան Շալիկո Հմայակի ՀԱԿ
Մարգարյան Հովհաննես Հայկի ՕԵԿ
Թիվ 34
Գրիգորյան Մարտուն Կամոյի ԲՀԿ
Գրիգորյան Մուրադ Հենրիկի ՀԱԿ
Սահակյան Արման Սոսի ՀՀԿ
Թիվ 35
Բալասանյան Սամվել Միսակի ԲՀԿ
Թիվ 36
Մակեյան Պետրոս Ստեփանի ՀԱԿ
Պետոյան Մուշեղ Թուրինջի ԲՀԿ
Պետրոսյան Հունան Արեստակեսի ՕԵԿ
Վարագյան Մխիթար Նորիկի ՀՀԿ
Թիվ 37
Գրիգորյան Հայկ Հովհաննեսի ՀՀԿ
Թելունց Մալիկ Միրաքի անկուսակցական
Հակոբյան Թաթուլ Երվանդի անկուսակցական
Հարությունյան Սամվել Վաղարշակի ՀԱԿ
Վարդազարյան Վարազդատ Կոլյայի անկուսակցական
Թիվ 38
Գեւորգյան Գագիկ Լեռնիկի ՀՅԴ
Հակոբյան Վահե Մաքսիմի ՀՀԿ
Մաթեւոսյան Դավիթ Ղեւոնդի ՀԱԿ
Մովսիսյան Նարինե Կամոյի անկուսակցական
Թիվ 39
Ավետիսյան Ավետիկ Քաջիկի անկուսակցական
Արսենյան Աշոտ Եղիշեի ՀՀԿ
Թիվ 40
Բաբաջանյան Վարուժան Սարգսի անկուսակցական
Մարաբյան Մարինե Գեւորգի անկուսակցական
Թիվ 41
Հակոբյան Դավիթ Սուրենի ՀՄԿ
Հակոբյան Հակոբ Գառնիկի ՀՀԿ
Հարությունյան Սպարտակ Սերոժի ՀԱԿ
Վարդապետյան Վահե Ցոլակի ՕԵԿ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քննիչ Ա.Մայիլյանը 2012թ-ի ապրիլի 25 որոշում է կայացրել «Ուվալնյատի օրը»` բանակային կյանքի մասին պատմող գրքի հեղինակ Հովհաննես Իշխանյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որպես մերժման հիմք նշվել է հանցագործության դեպքի բացակայությունը:
Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նամակին արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ.Ջ Ասլանյանը:
Իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը (Corsan Corviam Construccion S.A.) հաղթող է ճանաչվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 3 ճանապարհահատվածների կառուցման մրցույթում: ՀՀ կառավարությունն այսօր` ապրիլի 26-ին լիազորեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը` այդ ընկերության հետ կնքել կապալի համապատասխան պայմանագիր:
Պայմանագրի ընդհանուր արժեքը 250 մլն դոլար է: Ծրագիրը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկի կողմից:
Բարեկարգումն իրականացվելու է Աշտարակ-Թալին, Երեւան-Արարատ, Երեւան-Աշտարակ ճանապարհատվածներում:
Նշենք, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 ընկերություններ` 4 չինական, եւ 2 իսպանական; Սակայն միայն «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա»-ի հայտն է ճանաչվել մրցույթի պայմաններին բավարարող: Ընկերության նախնական առաջարկը կազմել է 264 մլն դոլար, սակայն բանակցությունների արդյունքում իջեցվել է մինչեւ 250 մլն դոլար:
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի (Հայաստան-Իրան սահմանից մինչեւ Հայաստան-Վրաստան սահման) ներդրումային ընդհանուր արժեքը 1.5 մլրդ դոլար է:
Այսօր Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում և Կադունայում մեկեկան պայթյուն է որոտացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն, հղում անելով նիգերիական This Day թերթին:
Նշվում է որ պայթյունների հետևանքով 3 մարդ է զոհվել:
Ենթադրվում է, որ ահաբեկչական գործողություններին իր մասնակցությունն է ունեցել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ 2011 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած և 2012 թ. ապրիլի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքում առաջին անգամ արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն, կառավարությունն արձանագրել է, որ նշված օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար նախատեսված արտոնագրային վճարը 2012 թվականին առաջին անգամ (2012 թ. երկրորդ եռամսյակի համար) կարող է վճարվել եռամսյա ժամանակահատվածի համար առաջին արտոնագրի գործողության ժամկետում` մինչև 2012 թ. հունիսի 1-ը ներառյալ։ Որոշմամբ կարգավորվում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկման մոտեցումները` կապված դրույքաչափերի, վճարումների կատարման պարբերականության հետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս հարցը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում բարձրացրել են խորհրդի անդամները։ «Սա իրականում հարկային բեռի հերթական թեթևացումն է փոքր բիզնեսի համար, — շեշտել է կառավարության ղեկավարը։ — Արտոնագրային վճարների բեռը նույնպես թեթևանում է։ Այսուհետև փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարող են արտոնագրային վճար իրականացնել ամսական, եռամսյակային, վեց, ինն և տասներկու ամսվա կտրվածքով։ Եթե անձն ուզում է եռամսյակային վճար կատարել, ավելի քիչ է վճարելու, եթե վեց ամսվա արտոնագիր է վերցնում, ավելի քիչ է վճարում, այսինքն` ինչքան ավելի երկար ժամանակի համար է արտոնագիր վերցնում, այնքան ավելի էժան է, և ավելի քիչ է վճարում։ Սա` առաջինն է, ամենակարևորը։
Երկրորդ` տաքսու վարորդ անհատ ձեռներեցների ավտոմեքենաների տեխզննումը տարեկան ոչ թե երկու անգամ է լինելու, այլ մեկ անգամ։
Երրորդ արտոնություն` քանի որ առաջին անգամ է այս նորմը ներդրվում Հայաստանի Հանրապետությունում, վճարը կարող է իրականացվել մինչև հունիսի 1-ը։
Չորրորդը վերաբերում է սննդի օբյեկտներին։ Մինչև 50 քառ.մ սննդի օբյեկտների համար մենք սահմանել էինք արտոնագրային վճար։ Միկրո և փոքր բիզնեսի ներկայացուցիչներն արդարացիորեն մեզ դիմեցին, որ կան շատ ավելի փոքր սննդի օբյեկտներ` մինչև 20 քառ.մ, և դրանց համար առաջարկվում է սահմանել արտոնագրային վճար, որը 2.5 անգամ ավելի ցածր է, քան այսօր, այսինքն` նույնպես հարկային բեռի էական թեթևացում է տեղի ունենում»։
Տիգրան Սարգսյանը հավելել է, որ Երևանում և Երևանի մերձակայքում կան սննդի խոշոր օբյեկտներ, և արդարացի չէ, որ դրանք մուծեն նույնքան հարկեր, որքան փոքր և միջին բիզնեսը։ Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել կառավարություն, որպեսզի սննդի խոշոր օբյեկտները դուրս բերվեն արտոնագրային վճար մուծողների դասից։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Նախագահի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերի անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի նախագծին, որով ներկայացվող լուծումները համահունչ են երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և բխում են վերանայվող քրեական քաղաքականությունից։ Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Նախագահի ստորագրմանը։
Կառավարության հավանությունն են ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Ֆիրմային անվանումների մասին» և ևս 10 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով ՊԵԿ համակարգում ներդրում է անձնավորված հաշվառման համակարգը։ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին հանձնարարվել է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի մշակման և ներդրման հիմք ընդունել վերոհիշյալ օրենքների նախագծերը։
Տեխնոպարկը նոր շունչ կհաղորդի Գյումրի քաղաքին
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքը` 1 մլրդ 670 մլն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով` հաղթող ճանաչելով «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ի համատեղ ձեռնարկությունը։ Այժմ իրականացվում է Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագիրը։ Մոտ ապագայում կստեղծվի շուրջ 6500 քառ.մ մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիր, որտեղ կտեղակայվի նաև քաղաքի տեխնոլոգիական կենտրոնը։ Նշված մրցույթն անցկացվել է կենտրոնին տրամադրված շենքի հիմնանորոգման համար։ ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրի քաղաքի Գայի փ. N1 հասցեում գտնվող մարզադահլիճը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով հանձնվել են «Դ-լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությանը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր։ Ակնկալվում է, որ այն կնպաստի Գյումրին տեխնոլոգիական գոտու վերածելու գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին այս բնագավառում տարեկան եղել է 30 տոկոս աճ, և դա կայուն աճ է։ «ՏՏ ոլորտի համաշխարհային համբավ ունեցող հինգ ընկերություններ Հայաստանը հայտարարել են իրենց տարածաշրջանային կենտրոն։ Դա նշանակում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում այս ոլորտում ունենալու ենք բարձր աճի տեմպեր։ Այս փոքր նախագիծը, որը ներկայացվեց, պետություն-մասնավոր համագործակցության վառ օրինակներից է, և կարևոր է, որ այն գործելու է Գյումրիում։ Ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, նաև ավելացնելու ենք հետազոտական կարողությունները ու նոր շունչ հաղորդելու քաղաքին։ Մոտակա տարիների ընթացքում սա ակնառու կլինի»։
Գյումրի քաղաքի «Մուշ-2» նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով կառավարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրած պետական վարկի միջոցների հաշվին Շիրակի մարզպետարանին հատկացրել է 500 մլն դրամ։ «Մուշ թաղամասը կտրված է քաղաքից, և չափազանց կարևոր է, որ նորմալ ճանապարհով կապվի Գյումրու հետ, — ասել է վարչապետը։ — Մենք հատկացնում ենք այս միջոցները, որպեսզի հնարավորին չափ արագ այդ ճանապարհը կառուցվի, որովհետև մայիսից ամբողջությամբ արդեն բնակարանները շահագործման կհանձնվեն, և բնակիչների համար մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք քաղաքի հետ կապ կապահովեն»։
Շինարարական աշխատանքը նոր թափ կստանա
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով, հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։ «Այս որոշումով հայտարարվում է 250 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքների սկիզբը, — նշել է կառավարության ղեկավարը։ — Միջազգային մրցույթի արդյունքով հաղթող է ճանաչվել փորձառու շինարարական կազմակերպություն, որն ունի միջազգային համբավ։ Ասիական զարգացման բանկը նույնպես հաստատել է այս առաջարկը։ Չափազանց կարևոր է, որ մենք սկսում ենք այս խոշորածավալ շինաշխատանքները, որովհետև ավարտում ենք 250 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ աղետի գոտու վերականգնման աշխատանքը, և հասկանալի է, որ համադրելի մասշտաբով խոշոր ծրագիր է անհրաժեշտ, որպեսզի նաև շինարարական ծավալները զարգանան մեզ մոտ։
Սա մեր խոշոր ծրագրի միայն մի մասն է։ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարության ծրագրի ընդհանուր արժեքը 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Առաջին երկու տրանշներով մենք հատկացնում ենք 250 մլն ԱՄՆ դոլար։ Ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, բավականին թափանցիկ աշխատանք է ծավալվել, բոլոր նախարարությունների մասնագետները, որոնք ներգրավված էին հանձնաժողովում, Ասիական զարգացման բանկի հետ մասնակցել են բանակցային գործընթացին»։
Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ծրագրի կառավարման խորհրդատուի» միջազգային բաց մրցույթի արդյունքը` 6 մլն 98 հազար 700 ԱՄՆ դոլար արժեքով հաղթող ճանաչելով «Սաֆեժ, Էս Ա» ֆրանսիական և «Էպտիսա» իսպանական կազմակերպությունների համատեղ ընկերությունը, որը, ՀՀ վարչապետի խոսքով, կազմակերպելու և վերահսկելու է ամբողջ գործընթացը, ինչն էապես թեթևացնելու է այն աշխատանքը, որը, մի կողմից, ընկնելու էր մեր ԾԻԳ-ի, իսկ մյուս կողմից՝ նախարարության վրա։ Դրա համար էլ Ասիական բանկի կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այս ֆինանսական կազմակերպությունը պատշաճ ձևով շինարարական աշխատանքները կազմակերպի։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում մենք կունենանք ժամանակակից ճանապարհներ, որոնք միջազգային չափանիշներով ապահովելու են արագ ընթացք։ Հասկանալի է, որ այս ճանապարհներն ունենալու են բետոնե ծածկույթ և բավական թանկ են լինելու»։
Հաշվի առնելով Երևան քաղաքում կառուցապատման որոշ ծրագրերով իրավիճակի պարզման և եղած խնդիրների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ հանրային խորհրդի և «Սոս Բուզանդ դե Լյուքս» ՀԿ-ի առաջարկությունները, գործադիրը սահմանել է, որ Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող անավարտ շինարարությամբ զբաղեցված 0.4200 հա հողամասն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվելու է Երևան համայնքին։ Որոշման ընդունմամբ և կատարմամբ կլուծվի մի կողմից` Բուզանդի 13-21 հասցեների անավարտ շինարարության ավարտման հարցը, մյուս կողմից Վիսկոն ՍՊԸ-ի գործունեությունից տուժած մոտ 100 իրավատերերին բավարարում տրամադրելու խնդիրը։
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգով սնվող ոռոգման համակարգերի իշխման գոտում գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է Սևանա լճից 2012 թ. ոռոգման շրջանում մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 169 մլն խորանարդ մետր։
Հիմք ընդունելով կառավարության` Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու ավելի վաղ ընդունած որոշմամբ մարզում քաղցրահամ և հանքային ջրերի ու շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկը գերակա ճանաչելու հանգամանքը, գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Ուլաշիկի մաքրման կայանը փոխարինել նոր հիդրոտեխնիկական կառույցով և դրանով իսկ առավել արդյունավետ իրականացնել Արտավազ գյուղի ջրամատակարարումը։
Կայացվել են գույքի նվիրատվության և հանձնման որոշումներ
ՀՀ կառավարությունը որոշել է ընդունել ՀՀ համայնքների հողամասերի վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։ 171 անվանում անշարժ գույքը` կրթօջախների, թանգարանների, վարչական և այլ շենքերը պետությանը նվիրելու որոշում են կայացրել համայնքները։
Կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամին նվիրաբերել Երևան քաղաքի Պ. Սևակի 1 հասցեում գտնվող օժանդակ շինությունը և համապատասխան հողատարածքը` ակադեմիայի աշխատակիցների և երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով բնակելի շենք կառուցելու պայմանով։
Գործադիրը թույլատրել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կողմից հանված գույքը` Արաբկիր-Քանաքեռ վազուրդի երկաթուղային գիծն ապամոնտաժել և հարակից հողային տարածքների հետ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակով օգտագործելու համար։
Ընդերքօգտագործման ոլորտի իրավական դաշտի կարգավորման նպատակով ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, քանի որ 2012 թ. հունվարի 1-ից գործող ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքով ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում արդեն իսկ սահմանվել են լիազորված պետական մարմինները և սահմանազատվել նրանց իրավասությունները։
Իր նիստում կառավարությունը 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների քանակի 32-ով ավելանալու հետ կապված ծախսը հոգալու համար ՀՀ ԿԸՀ-ին է հատկացրել մոտ 11.5 մլն դրամ։
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչության կողմից 2011 թ. ապրիլին Երևանում անցկացված Առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նվիրված կատալոգի հրատարակումը պատվիրելու համար համաֆինանսավորման նպատակով կառավարությունը հատկացրել է գումարի կեսը` 12 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մյուս կեսը տրամադրելու է «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը։
Հաղթանակի և Խաղաղության (մայիսի 9) և Հանրապետության (մայիսի 28) տոներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում տոնական համերգի կազմակերպման նպատակով «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը կառավարության որոշմամբ տրամադրվել է 12.6 մլն դրամ։
Հստակեցվում է ռազմական կրթության բնագավառի քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
— ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը,
-Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը,
— ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2012 թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` 49 մլն դրամ,
— Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով 2012 թ. իրականացվելիք ճանապարհների վերականգնման տեխնիկական հսկողության խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Կոքս քընսալթ» (Գերմանիա) կազմակերպությունը մոտ 968.5 հազար ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով։
Գործադիրը հավանություն է տվել արտադրության և սպառման թափոնների տեղադրման և վնասազերծման անվտանգ պայմանների ուղեցույցին, որի գործադրումը կնպաստի թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր ազդեցության նվազեցման ու անվտանգության ապահովմանը։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը համաձայնություն է տվել մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքմանը ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Քաթարի Պետության կառավարությունների միջև շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Գործադիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին թույլատրել է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ, ինչը թելադրված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ միջև կնքվելիք սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» և «Աջակցություն ընտանեկան բռնության կանխման ծրագրին» ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ։
«Այս պահին համամասնականին օգնության գալիս է մեծամասնական ընտրակարգը և խորհրդարանում պատգամավորներ ունենալու հույսը շատ անգամ ընկնում է մեծամասնականի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ ասաց ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` ավելացնելով, որ համամասնական ընտրակարգով առաջադրված ինը կուսակցություններից և ոչ մեկը չի կարողանա հավաքել այնքան ձայն, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում ունենա 66 տեղ և դառնա բացարձակ մեծամասնություն:
Սոցիոմետրի կանխատեսմամբ Հայ ազգային կոնգրեսը մեծամասնական ընտրակարգով չի կարող ոչ մի տեղ գրավել: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է նաև Հրազդանում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանին. «Այն ժամանակ Սասուն Միքայելյանը պայքարում էր ընդամենը քաղաքապետի դեմ, իսկ այսօր նրա պայքարը մի ամբողջ քաղաքական ուժի դեմ է, այսինքն՝ ՀՀԿ ներկայացուցչի դեմ»,- ասաց նա և ավելացրեց, որ ամենաակտիվ ընտրատարածքներից մեկում՝ թիվ 7-ում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ևս շանսեր չունի, քանի որ նրա կարգավիճակը չի համապատասխանում պատգամավորի կարգավիճակին:
Ահարոն Ադիբեկյանը նաև նկատեց, որ մեծամասնական ընտրատարածքներում ընտրությունները ունեն ուրույն բնույթ. «Այստեղ, մի դեպքում կուսակցության բարձր վարկանիշն օգնում է մեծամասնականով առաջադրված թեկնածուին, մյուս դեպքում՝ թեկնածուի վարկանիշն է օգնում կուսակցությանը»,- ասաց սոցիոլոգը:
«Ադրբեջան պետության գործելաոճի մեջ փոփոխություն կա` նպատակաուղղված ագրեսիա քաղաքացիական բնակչության դեմ: Սա մեզ խորհելու տեղիք է տալիս»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նա կարծում է, որ Ադրբեջանի վերջին կրակահերթերը վկայում են, որ այդ երկիրը փոխել է իր գործելաոճը` թիրախում ունենալով հասարակ քաղաքացիներին:
Տավուշի մարզի Դովեղ գյուղում երեկ շուրջ երկու ժամ տևած կրակը, որն ուղղված է եղել գյուղի մանկապարտեզի վրա, նպատակաուղղված ագրեսիայի դրսևրում է և ոչ թե հենակետում կանգնած զինվերի քմահաճույք:
«Ադրբեջանական բանակը նպատակաուղղված կրակ է բացել խաղաղ բնակավայրի և ընդ որում ոչ միայն խաղաղ բնակավայրի, այլ հատկապես մանկապարտեզի դեմ»,- ասաց նա և հավելեց. «Ասել, թե դա հենակետում կանգնածի քմահաճույքն է, չի կարելի գործ ունենք նպատակաուղղված ագրեսիայի դրսևորման հետ»:
Նույն ագրեսիվ քաղաքականության հետևանք են, ըստ նրա, նաև այսօր առավոտյան հայկական սանիտարական մեքենայի վրա ադրբեջանական կողմի արձակած կրակոցները, որոնց հետևանքով երկու մարդ վիրավորվել է:
Ջամալյանի կարծիքով՝ հատկանշական է նաև, որ այս դեպքերը տեղի են ունենում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից հետո, ինչը լրացուցիչ ցինիզմ է հաղորդում տեղի ունեցածին:
«Սա ապացուցում է, որ թուրք հանրույթը չի զղջում: Իսկ ադրբեջանցի թուրքը և Թուրքիայի թուրքը մեկը մյուսից շատ չեն տարբերվում»,- նկատեց Ջամալյանը:
Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը առաջարկել է խնամել Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի վեց երեխաներին` իբրև նրանց հարսանիքի նվեր: Այդպիսով 44-ամյա գեղեցկուհի Ռոբերթսը լուծել է գլխավոր մտատանջող հարցը` ի՞նչ նվիրել ընկերներին նրանց ամուսնության առթիվ:
«Լայֆնյուզը» հիշեցնում է, որ Փիթն ու Ջոլին իրենց սպասված ամուսնության մասին հայտարարեցին բոլորովին վերջերս, 7 տարվա հարաբերություններից հետո: Փիթի նվիրած ամուսնական մատանին արժե 500 հազար դոլար և պատրաստվել է հենց ապագա ամուսնու էսքիզով:
«Այդ նորությունից հետո ինձ բոլորը հարցնում են, թե ի՞նչ եմ պատրաստվում նվիրել նրանց, ովքեր ամեն ինչ ունեն: Կարծում եմ դայակի ծառայությունները այս պարագայում անփոխարինելի են, ի վերջո նրանք հարսանիքից հետո անշուշտ կցանկանան առանձնանալ»,- հայտարարել է Ջ.Ռոբերթսը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.