23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր ՀԱԿ հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, թե միասնական շտաբում ներգրավված քաղաքական ուժերն այն կուսակցությունները չեն, որոնց հետ «ժամանակին ամուսնացած են եղել», իրար դեմ պայքարել են, բայց այժմ իրենց միավորում է արդար ընտրություններ անցկացնելու ձգտումը:
Ընտրությունների վերահսկման 4 կամ ավելի ճիշտ՝ 3 ուժերի միասնական շտաբի կործանումը ՀՀ իշխանություններն ավելի են կարևորում, քան Ադրբեջանի նկատմամբ հաղթանակը: Նրա խոսքով՝ սա մեկ նպատակ ունի. «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ռեժիմը հավերժացնելը»:
Ընդդիմության առաջնորդը հիշեցրեց իրենց նվաճումներն այն մարդկանց ովքեր համառորեն մոռացության են մատնում, որ նախորդ տարի ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, ժողովրդին հետ վերադարձվեց «Ազատության» հրապարակը:
Տեր-Պետրոսյանը նաև համարում է, որ կոալիցիայի հետ երկխոսությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումն է: Եվ հենց այդ երկխոսության շնորհիվ լուծվեցին մի շարք հարցեր:
Թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր այսօր իրենց հետ չեն, չի նշանակում, որ պակաս չափով են երազում ազատ և արդար Հայաստանի մասին:
«Ես հիմա այստեղից՝ Ազատության հրապարակի հարթակից, ուզում եմ ձեզ ուղերձ հղել 30 վայրկյան հեղափոխության մասին: Ընտրակաշառք վերցնող մարդիկ, որոնք վախենում են քաղաքացիական ակտիվություն դրսևորել, դիմում եմ այդ մարդկանց, եղբայրներ և քույրեր, մենք ձեզանից չենք ակնկալում, որ դուք ակտիվորեն մասնակցեք մեր հանրահավաքներին, քարոզեք ՀԱԿ-ի օգտին, ճակատամարտ տաք բեսպրեդելի և օլիգարխիայի դեմ, մենք ակնկալում ենք ընդամենը 30 վայրկյան»:
Նա համոզված է, որ ընտրութուններից առաջ և դրա օրը բոլոր այն գործատուներին, թաղային հեղնակություններին և մյուս բոլորին, ովքեր կպարտադրեն քվեարկել իրենց օգտին, պետք չէ նրանց մերժել, այլ պետք է ասել, որ հենց նրանց էլ ընտրելու եք:
«Ոմանք կհայտարարեն, թե իրենք կիմանան, թե ինչպես եք քվեարկել: Նման բան չկա, Սաշիկն ու Լֆիկը կրակ էլ դառնան, չեն կարող իմանալ՝ ոնց եք քվեակել: Քվերակությունն անց է կացվելու փակ և տեղական ու միջազգային դիտորդների հսկողության ներքո»:
Փաշինյանն ասաց, որ իր ասած հեղափոխությամբ ճանապարհ կբացեն նախ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման, ապա գաղթած հարազատների վերադարձի համար. «Մայիսի 6-ին տնից դուրս գալով և հանդիպելով ձեր գործատուին, թաղային հեղինակությանը ժպտացեք Սերժի ժպիտով, Հանրապետականի հայացք ընդունեք, բայց երբ քվեաթերթիկը վերցրիք, այդ պահին 30-վայրկյանանոց մեր հեղափոխությունը մեկնարկում է: Քվեարկեցիք ՀԱԿ-ի օգտին, վերջ, կայացավ և հաղթանակեց ձեր փակ հեղափոխությունը: Ընդամենը 30 վայրկյան, և մայիսի 7-ին մենք կիմանանք, որ տապալվել է լֆիկասերժական վարչախումբը: Ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայկական հեղափոխությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:
Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Միտքը միշտ փորձում է դատողություն անել, որովհետև զարգացման վիճակում գտնվելը վտանգավոր է և անհարմարավետ: Շատ–շատ արի՛ եղեք, մի՛ ընդհատեք ձեր աճը: Կանգ մի առեք, ապրեք պահի մեջ, պարզապես կյանքի հոսանքի մեջ եղեք:
Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում՝ Լաո Ցզիի ժամանակներում, և Լաոն այն շատ էր սիրում:
Գյուղում մի ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորները նախանձում էին նրան, որովհետև նա սքանչելի սպիտակ մի ձի ուներ: Թագավորները նրան չտեսնված գին էին առաջարկում ձիու դիմաց, բայց ծերունին միշտ ասում էր.
— Այս ձին ինձ համար ձի չէ: Նա անձ է: Ես ինչպե՞ս կարող եմ վաճառել անձը, վաճառել ընկերոջը:
Ծերունին աղքատ էր, բայց ձին չէր ծախում:
Մի անգամ նա տեսավ, որ ձին մսուրում չէ: Ամբողջ գյուղը հավաքվեց, ու մարդիկ ասացին.
— Դու հիմար ծերուկ ես: Մենք գիտեինք, որ մի օր այդպես էլ լինելու է: Ավելի լավ կլիներ ձին վաճառեիր: Ա՜յ քեզ դժբախտություն:
— Այդպես ասելով՝ շատ հեռուն մի՛ գնացեք: Պարզապես ասացեք, որ ձին տեղում չէ, — պատասխանեց նրանց ծերունին: — Փաստը դա է, մնացածը դատողություն է: Ինչ էլ որ եղած լինի՝ դա դժբախտություն է թե օրհնություն, ես չգիտեմ, որովհետև դա ընդամենը դրվագ է: Ո՞վ գիտե, թե հետո ինչ է լինելու:
Մարդիկ ծիծաղում էին ծերուկի վրա: Նրանք միշտ էլ գիտեին, որ նա մի քիչ ցնդած է: Բայց 15 օր անց՝ գիշերը, ձին վերադարձավ: Ձին չէին գողացել, նա պարզապես փախել էր դեպի ազատություն: Ու դա դեռ բոլորը չէր: Նա իր հետ մի դյուժին ձի էր բերել: Մարդիկ դարձյալ հավաքվեցին ու ասացին.
— Ծերո՛ւկ, դու ճիշտ էիր: Սա դժբախտություն չէր: Հիմա պարզ է, որ դա օրհնություն էր:
— Դուք դարձյալ հեռուն եք գնում: Պարզապես ասացեք, որ ձին վերադարձել է: Ո՜վ գիտե, սա օրհնությու՞ն է, թե՞ ոչ, — հանգիստ պատասխանեց ծերունին: — Սա ընդամենը դրվագ է: Դուք արտահայտության մեջ ընդամենը մի բառն եք կարդացել: Դուք ինչպե՞ս կարող եք դատել ամբողջ գրքի մասին:
Այս անգամ մարդիկ շատ չխոսեցին, բայց ներքուստ որոշեցին, որ նա իրավացի չէ. տասներկու սքանչելի ձի:
Ծերունին մինուճար մի որդի ուներ: Նա սկսեց հեծնել, քշելուն վարժեցնել ձիերին: Ընդամենը մի շաբաթ անց նա ընկավ ձիուց ու ջարդեց երկու ոտքը: Մարդիկ նորից հավաքվեցին դատողություն անելու.
— Դու դարձյալ ապացուցեցիր քո իրավացիությունը: Սա դժբախտություն է: Քո միակ որդին կորցրել է իր երկու ոտքերը, իսկ այս տարիքում նա քո միակ ապավենն է: Հիմա դու ավելի աղքատ ես, քան նախկինում էիր:
— Դուք պարզապես դատելու մոլուցքով եք բռնված: Այդքան հեռու մի գնացեք: Ասացեք միայն, որ տղաս կոտրել է իր երկու ոտքը: Ոչ ոք չգիտի՝ սա դժբախտությու՞ն է, թե՞ օրհնություն: Կյանքը կտորներով է գալիս, իսկ ավելին մեզ տրված չէ:
Այնպես եղավ, որ մի քանի շաբաթ անց երկիրը պատերազմի մեջ մտավ, ու բոլոր պատանիները գնացին բանակ: Ամբողջ գյուղը գոռում ու լալիս էր, որովհետև դա վճռորոշ ճակատամարտ էր, և նրանք գիտեին, որ երիտասարդների մեծամասնությունը չի վերադառնա: Նրանք եկան ծերունու մոտ ու ասացին.
— Դու ճիշտ էիր, ծերո՛ւկ, հիմա ակնհայտ է, որ դա օրհնություն էր: Չնայած քո որդին հաշմանդամ է, բայց նա քեզ հետ է: Մեր որդիները գնացին ընդմիշտ:
Ծերունին դարձյալ ասաց.
— Դուք շարունակում եք դատել: Ոչ ոք դա չգիտի: Միայն ասացեք, որ ձեր որդիները պիտանի են բանակի համար, իսկ իմը՝ ոչ: Միայն Աստված՝ Բացարձակը, գիտի՝ դա դժբախտությու՞ն է, թե՞ օրհնություն:
Քանի դեռ դուք դատում եք, դուք չեք աճում, չեք զարգանում: Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Եվ միտքը մշտապես դատողություն է պահանջում, քանի որ զարգացման գործընթացում լինելը մշտապես ռիսկի հետ է կապված և անհարմար է: Իրականում ճանապարհորդությունը երբեք չի ավարտվում: Մի մասն ավարտվում է, բայց դրա փոխարեն սկսվում է մյուսը, մի դուռը փակվում է, մյուսը՝ բացվում: Դուք հասնում եք գագաթին, բայց հայտնվում է ուրիշը՝ ավելի բարձրը: Կյանքը անվերջ ճանապարհորդություն է:
Հրաչյա Ամիրյան
Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, «առնվազն անհեթեթ» համարելով այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ արված հայտարարությունն ու վստահեցումները:
«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որևէ «պայմանավորվածություն» որևէ մեկի հետ երբևէ չի ունեցել և չունի, ինչպես նաև առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, թե այն տեղեկությունը, թե՝ «Հայէներգոինստիտուտի» Սարյան 33 հասցեում գտնվող շենքը, որում տեղակայված է ՀՔՄ գրասենյակը, ձեռք է բերվել սփյուռքահայ բարերար ներկայացած Սենիկ Ջուլհակյանի կողմից, կեղծ է, քանի որ Սենիկ Ջուլհակյանը «ավանտյուրիստ է և ոչինչ չունի, իսկ նրա «մեջքին կանգնած է» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Այսօր` ապրիլի 20-ին, Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչը ներկայացրել է իր հարցման արդյունքները, որն անցկացրել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:
Կենտրոնի հարցումների համաձայն, ՀՀԿ-ի օգտին մտադիր են քվեարկել հարցվածների 39 տոկոսը, երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն է` 36 տոկոսով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՕԵԿ-ը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 7 տոկոսը: Այնուհետեւ գալիս է «Ժառանգությունը» (6 տոկոս) եւ ՀՅԴ-ն (5 տոկոս):
Հարցումների համաձայն, խորհրդարան չեն անցնի ՀԱԿ-ը` (4 տոկոս), Կոմկուսը (3 տոկոս), «Միավորված հայեր» կուսակցությունը (1 տոկոս) եւ ՀԴԿ-ն` (0 տոկոս):
Հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ին, 1600 մարդկանց շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում: Հարցվածների 35 տոկոսը Երեւանից են, 30 տոկոսը` այլ քաղաքներից, իսկ 35 տոկոսը` գյուղերից:
Հարցին, թե որքան ակտիվ են ընտրարշավի մասնակցում քաղաքական ուժերը, հարցվածների 69 տոկոսը տվել է ՀՀԿ-ի անունը, 65 տոկոսը` ԲՀԿ-ի անունը, 27 տոկոսն ՕԵԿ-ի անունը, 11 տոկոսը` ՀՅԴ-ի անունը, 5 տոկոսը` «Ժառանգության» անունը եւ 3 տոկոսը` ՀԱԿ-ի անունը:
Որոշ տեղեկությունների համաձայն, համամասնական ընտրացուցակներում սյուրպրիզները չեն դադարում զարմացնել. մասնավորապես Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանում: Օրինակ` Աջափնյակում, ճշտված տեղեկությունների համաձայն, մարդիկ են գրանցված նկուղներում և էլ. սնուցման կայաններում` պաստանցիաներում:
Պատկերը հետաքրքիր է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ կապված. Գաղտնիք չէ, որ ընտրողներ հավաքագրելու գործում օգտագործվում են նաև թաղի ջահելների ներուժը, համապատասախան ձայների դեպքում` համապատասխան վարձատրությամբ: Գրեթե բոլոր դեպքերում ՀՀԿ -ն և ԲՀԿ-ն 50 հազար դրամ է տալիս նրանցից յուրաքանչյուրին, իսկ ՕԵԿ-ը` 30հազար:
Սակայն մեր ունեցած տեղեկություններով, ընտրարշավի օգնական ռեզերվի յուրահատուկ մոտեցում է դրսևորվում Աջափնյակում`այստեղ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղոր` Ռուբեն Հովսեփյանի համար աշխատող տղաները, տարածքի այն ընտրողներին, ովքեր նախնական կալանքի տակ կամ ՔԿՀ -ում պատիժ կրող հարազատներ ունեն, խոստանում են, այս թեկնածուի ընտրվելու դեպքում, աջակցել` պատիժ սահմանելու կամ դրա չափի կրճատման հարցում:
Դժվար է ասել, տեղյակ է արդյոք Ռուբեն Հովսեփյանը ջահեների առաջարկած գործարքից, չի բացառվում որ նրանք իրենց գործը հեշտացնելու նպատակով ինքնագործունեությամբ են զբաղված:
2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում թուրք ծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սևակ Շահին Բալըքչըի հիշատակի համար ապրիլի 21-ին ժամը 13։00 Ստամբուլի Գալաթասարայի լիցեյի մոտից մինչև Թաքսիմի հրապարակ երթ է կազմակերպվելու։
Ստամբուլի «Նոր զարթոնք» հայկական կայքը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ Սևակ Շահին Բալըքչըին սպանած ծառայակցի նկատմամբ խտրականություն է դրսևորվել. նա հենց առաջին դատական նիստին ազատ է արձակվել։ «Սևակ Շահինին սպանած ոճրագործն ու մարդասպան մտածելակերպը դեռ չեն դատապարտվել։ Կրկին տեսնում ենք, որ ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա այս երկրում պաշտպանում են հային սպանողներին և չեն պատժվում։ Իշխանություններն էլ հրապարակներում ֆաշիզմ և խտրականություն են հրահրում»,-նշվել է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Սևակի զորացրումին մնացել էր 23 օր` 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել էր թուրք զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սևակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ ապրիլի 24 -ի նախօրեին, հայ լինելու համար։
Հայ կնոջ պատվին ևս մեկ պաշտպան է հայտնվել ի դեմս ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, որից փաստորեն փորձում են խլել իրեն պատկանող տարածքը: Այս առթիվ նա հիշել է Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետի միջև տեղի ունեցած միջադեպը, լրագրողների հետ հանդիպմանը նշելով. «Սուրիկ Խաչատրյանի ոտը պետք է կտրեմ Երևանից, նա իրավունք չունի ոչ միայն Երևանում հայ կնոջ մազին կպնել, նա ընդհանրապես իրավունք չունի Երևանով քայլել»:
Նա համոզված է, որ տարածքի հետ կապված գործի հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Քաղաքագետը ասաց, որ դեռ հունվարին ինքը հանդիպել է «Հայհիդրոնախագծի»-ի բաժնետեր, ծագումով գորիսեցի Սենիկ Ջուլհակյանի հետ, ով առաջարկել է գնել միության տարածքը և նշել է, թե նույն շենքում գտնվող մյուս գրասենյակը` Արտաշես Գեղամյանի կուսակցության տարածքն արդեն ձեռք է բերել. «Ինձ առաջարկեց գնել կամ վերցնել, ես այդպես էլ չհասկացա` ինչ է ուզում: Ես չհամաձայնեցի: Այդ խոսակցությունից հետո պարզվեց, որ Սենիկ Ջուլհակյանը գաղտնի ձայնագրել է մեզ, ինչի իրավունքը չունի»:
Ըստ Հովհաննիսյանի, Ջուլհակյանին աջակցում է կառավարությունը, որը ՀՔՄ-ին շատ կոնկրետ առաջարկել է երեք օրում լքել տարածքը:
Կառավարությունը հսկայական տարածքն օտարել է Սենիկ Ջուլհակյանին պատկանող «Եվրոէներգո» ընկերությանը: Մարտի 1-ին կայացած որոշմամբ` «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտին օտարվել է 1900 քառակուսի մետր տարածք, ընդ որում նաև ընդհանուր տարածքները, տեղեկացրեց քաղաքագետը: Վերջինս ասաց, որ մտադիր է շարունակել իր պայքարը, սակայն ոչ դատական համակարգի միջոցով, որին չի վստահում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Հովհաննիսյանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ չե՞ք պատրաստվում Սուրեն Խաչատրյանի դեմ պայքարելու համար դիմել ԲՀԿ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի օգնությանը: Ի դեպ Ծառուկյանը Հմայակ Հովհաննիսյանի մեքենայի կողոպուտից հետո նրան է տրամադրել մեքենա, որը սպասարկում է գրասենյակի գործունեությունը: «Ես միանգամայն ունակ եմ ինքս ինձ պաշտպանելու: Եթե ես չկարողանամ իմ օրինական իրավունքները պաշտպանել, ապա ինչպե՞ս պետք է կարողանամ պաշտպանել երեւանցիների օրինական իրավունքները: Ես անվախ եմ, մահվան աչքերի մեջ նայել եմ՝ չեմ վհատվել, ես ինքս ցանկացած մեկին պատրաստ եմ օգնելու: Ինձ այստեղ բոլորը հարգում, սիրում են, մի Սենիկ Ջուլհակյանի չե՞մ կարողանա հանել ստեղից», — ասել է Հովհաննիսյանը:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ է պայմանավորված քաղաքապետարանի կողմից ապրիլի 22-ին Երևանի մի շարք հատվածներում որոշակի ժամանակահատվածներով տրանսպորտի երթևեկության դադարեցումը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երթևեկությունը կդադարեցվի, մասնավորապես.
ժամը 15:00 – 19:00
Հանրապետության Հրապարակում
ժամը 17:30 – 19:30
Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում
ժամը 17:00 – 21:00
Շահումյան հրապարակում
ժամը 17:00 – 22:00
• Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում
• Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
• Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
• Հյուսիսային պողոտայում
ժամը 22:00 – 24:00
Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածում
Նշված ժամերին տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։
Պատճառած անհարմարության համար, քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Երեկ, ժամը 09,30-ին ոստիկաններն այցելել են ՌԱՀՀԿ ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող կրպակներից առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանին`պատճառաբանությամբ, որ ապրիլի 15-ին պուրակում իրականացված գործողությունների ժամանակ բազրիքն անցել է, որի համար ցանկացել են ակտավորել: Այդ մասին գրում է «Ժամանակը»:
««Ասացի` ինչո՞ւ չեք ակտավորել տեղում, պատասխանեցին, որ իրենք այսպես էլ իրավունք ունեն ակտավորելու»,- «Ժամանակին» տեղեկացրերց Մանվել Սարգսյանը: Հարցին` ոստիկանության այս քայլը արդյոք վախեցնելո՞ւ, ընկճելո՞ւ նպատակ ունի, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ իրենք իրենց ոտքով-ձեռքով պուրակ են եկելեւ հայտարարել` եթե անօրինական են իրենց գործողությունները, ձերբակալեն եւ տանեն: Պարզապես, նրա խոսքերով, հիմա սկսել են քաղաքակիրթ եղանակով զբաղվել, մինչեւ հիմա ոտքով-ձեռքով էին զբաղվում»,- գրում է «Ժամանակ» թերթը:
«Հայկական ժամանակ». Հայաստանում սովորական է դարձել այն փաստը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդհանրապես իշխանական բուրգում որոշակի դիրք ունեցող անձանց ավտոմեքենաների պետհամարանիշերը, հեռախոսահամարները պետք է կրկնվող թվեր լինեն, այսպես կոչված` «գոլդ համար» ունենան: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Սակայն, պարզվում է, համարների նկատմամբ Հայաստանի «էլիտայի» թուլությունը չի սահմանափակվում միայն պետհամարանիշերով եւ հեոախոսահամարներով, նրանց անձնագրերի սերիաների համարները նույնպես «գոլդ» են:
Կրկնվող թվերով սերիական համարով ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալու խնդրի շուրջ թերթը զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցի մի հատված.
— Պարոն Քոչարյան, եթե որեւէ մեկն ուզում է կոնկրետ համարներով անձնագիր ունենալ, ինչպե՞ս է դա հնարավոր:
— Բացառված է: Նման ծառայություն մենք չենք մատուցում:
— Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց որոշակի խմբի անձնագրերում միշտ կրկնվող թվեր կամ զրոներ են:
— Ես աոաջին անգամ եմ լսում, որ նման բան կարող է հատուկ ծրագրավորված ձեւով լինել: Դա պատահականություն է, որ մարդկանց ձեռքին նման անձնագիր է հայտնվում: Ես արդեն չորս ամիս է այս պաշտոնում եմ, նման բան չեմ տեսել, որ հատուկ ինչ-որ համարներ լինեն:
— Հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների անձնագրերի սերիական համարները միշտ կրկնվող թվեր են, այսպես կոչված` «գոլդ համարներ»: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ «պատահականությունները» հիմնականում նրանց հետ է պատահում:
— Այդ հարցը պետք է ուղղեք այդ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ես չեմ կարող ասել:
— Բայց անձնագրերը ձեր վարչությունն է, չէ՞, տրամադրում:
-Հասկանում եմ: Բայց ես ասացի, որ բավական երկար ժամանակ է` ես այս պաշտոնում եմ եւ նման դեպքերի ականատես չեմ եղել: Կարծում եմ, շատ հին երեւույթի մասին է ձեր ասածը: Կարող եք ստուգել, դրանք հին բաներ են, մեր անձնագրային եւ վիզաների վարչությունը նման ծառայություններ չի մատուցում: Անձնագիրը քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթուղթ է եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ նման ձեւով չի կարող տրամադրվել քաղաքացուն, ինչպես, ասենք, ավտոմեքենաների պետհամարանիշերը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.