Լուրեր
Այսօր մեռելոց է

28.07.2014 | 11:15

Արխիվ

Ապրիլ 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Մրտ   Մայ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Daily Archives: Ապրիլ 16, 2012
Մեր կայքը կոտրել էին բարեկամ Ապր 16, 2012 | 11:01

Այսօր  «Հայկական Վարկած» կայքի բնականոն աշխատանքը խափանված էր, որի համար հայցում ենք մեր ընթերցողի ներողամտությունը:

Ըստ մասնագետի կայքը կոտրել են, որն էլ վերականգնելու համար բավականին ժամանակ պահանջվեց: Այս պահին այն արդեն լիարժեք գործում է:

Մենք իհարկե, կփորձենք պարզել, թե ովքեր են դրա հետևում. սակայն չի բացառվում, որ դա կապված է հրապարակումներից մեկ – երկուսի՝ այդ թվում ամենաընթերցված հոդվածներից մեկում շրջանառված որոշ մարդկանց անունների հետ:

Հարցն ընդամենը Ֆորմա՞տն էր Ապր 16, 2012 | 10:50

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել մտնել «Արմնյուզ» հեռուստաընկերության տաղավար եւ բանավիճել ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:

Փաշինյանը նախատեսված ժամին` 21:50-ին ներկայացել է հեռուստաընկերության մոտ, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք:

«Այս ընթացքում տեղեկատվությունը խեղաթյուրված է ներկայացվում, թե ես Ռուբեն Հայրապետյանին հրավիրել եմ բանավեճի: Ինքն է հրավիրել ՀԱԿ ներկայացուցիչներին` մեզ թողնելով ֆորմատը ընտրելու ձեւը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Փաշինյանը` հավելելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանի պնդումը, թե կողմերը համաձայնության չեն եկել ֆորմատի շուրջ, չի համապատասխանում իրականությանը: «Արմնյուզ հեռուստաընկերությունը չի թողնում ինձ ներս: Կոչ եմ անում հայաստանյան հեռուստաընկերություններին ուղիղ եթեր տալ ինձ, ինչպես Ռուբեն Հայրապետյանին: Հայրապետյանը հոխորտաց, հոխորտաց, բայց վերջին պահին վախեցավ եւ հրաժարվեց բանավիճել: Վախեցավ, որ կպարտվեն»,- նշել է Փաշինյանը:

Նա նաեւ Արտակ Ալեքսանյանին տեղեկացրել է, որ լինելու է «Արմնյուզի» մոտ:

«Արմնյուզից» առաջարկեցին գալ եւ անցակետում միացված հեռուստացույցով լսել, թե ինչպես է հաղորդավարը Փաշինյանի գալու վերաբերյալ հարց տալու պատգամավորին: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ չի պատրաստվում հեռուստացույցով դիտել Հայրապետյանին:

Ի դեպ, հեռուստաընկերության մոտ էր ներկայացել թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Գրիգորյանը, ով առաջարկել է բանավիճել իր հետ, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտնեց, որ խնդիր չունի բանավիճել որեւէ մեկի հետ:

Նշենք, որ նույն պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Արտակ Ալեքսանյանի հյուրը Ռուբեն Հայրապետյանն էր: Ալեքսանյանը հարցրել էր, թե Հայրապետյանը չի՞ ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին Ռուբեն Հայրապետյանն ուղիղ եթերով պատասխանել է, թե չի ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես չեմ ցանկանում նրա հետ բանավիճել: Ես ոնց կարող եմ բանավիճել մի մարդու հետ, որին չեմ հարգում և չեմ հարգի իմ ընկերոջն էլ, եթե նա բանավիճի նրա հետ: Իմ համար վիրավորական է Նիկոլի հետ բանավիճել», – «Արմնյուզի» ուղիղ եթերում ասել է Հայրապետյանը:

«Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՀԿ ներկայացուցիչները օբյեկտիվ գնահատելով իրենց հնարավորությունները, ուղղակի ամոթալի կերպով փախչում են բանավեճից: Ես գնահատում եմ, որ տվյալ մարդու խոսքը դադարում է արժեք ունենալուց, որովհետեւ նա հրաժարվեց բանավեճից, որի պայմաններն ինքն էր առաջարկել: Ապրիլի 12-ին Ռուբեն Հայրապետյանը թույլ է տվել ճղճոցների արժեք ունեցող հայտարարություններ: Այստեղ տեղի ունեցողը կարող եք համարել իմ պատասխանը Ռուբեն Հայրապետյանի ճղճղոցներին եւ ողջ հանրապետական կուսակցությանը»,-ասել է Փաշինյանը, գրում է news.am ը:

ԼԱՎ Է՞ Ապր 16, 2012 | 09:55

(արևելյան առակ)

Աֆրիկյան մի թագավոր մտերիմ ընկեր ուներ, որի հետ նրանք միասին էին մեծացել: Այդ ընկերն իր կյանքում հանդիպող ցանկացած իրավիճակ դիտարկելիս, լիներ դա դրական թե բացասական, սովորություն ուներ ասել. «Լավ է»:
Մի անգամ թագավորը որսի էր գնացել: Նրա ընկերը պատրաստում ու լիցքավորում էր հրացանները: Հրացաններից մեկը նախապատրաստելիս նա ակնհայտորեն ինչ-որ սխալ էր կատարել: Երբ թագավորն այդ հրացանն առավ ձեռքն ու կրակեց, պայթյունից նրա բթամատն ամբողջովին պոկվեց: Իրավիճակը քննելով նրա ընկերը սովորականի պես ասաց.
_ Լավ է:
Թագավորն ի պատասխան ասաց.
_ Ոչ, վատ է,_ և հրամայեց իր ընկերոջը բանտարկել:

Անցավ մոտ մեկ տարի: Թագավորը դարձյալ որսորդությամբ էր զբաղվում մի տարածքում, որտեղ նրան, իր կարծիքով, ոչ մի վտանգ չէր կարող սպառնալ: Բայց մարդակերները նրան գերի վերցրեցին և մնացածների հետ տարան իրենց գյուղը: Նրանք կապեցին նրա ձեռքերը, լիքը փայտ քարշ տվեցին, մի սյուն տնկեցին և թագավորին կապեցին այդ սյունից: Երբ նրանք կրակ վառելու համար ավելի մոտեցան նրան, նկատեցին, որ թագավորը ձեռքին բթամատ չունի: Իրենց սնահավատության պատճառով նրանք երբեք չէին ուտում այնպիսի մարդկանց, ովքեր մարմնական թերություններ ունեին: Թագավորի կապերը քանդելով նրանք ազատ արձակեցին նրան:
Տուն վերադառնալով նա հիշեց այն դեպքը, երբ ինքը զրկվել էր բթամատից, և ընկերոջ հանդեպ իր վերաբերմունքի պատճառով խղճի խայթ զգաց: Նա անմիջապես գնաց բանտ, որ խոսի ընկերոջ հետ.
_ Դու ճիշտ էիր,_ ասաց նա,_ իսկապես լավ էր, որ ես առանց բթամատի մնացի:
Եվ նա պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ:
_ Ես շատ եմ զղջում, որ քեզ բանտ նստեցրի, ես այն ժամանակ վատ բան արեցի:
_ Ոչ,_ պատասխանեց ընկերը,_ դա լավ էր:
_ Ի՞նչ ես ասում, մի՞թե լավ բան էր, որ ես իմ ընկերոջը մի ամբողջ տարի բանտ նստեցրի:
_ Եթե ես բանտում չլինեի, ապա քեզ հետ այնտեղ կլինեի:

Հրաչյա Ամիրյան

Ինչո՞ւ է հենց այս պահին Շահինյանը որոշել լքել ՀՀԿ-ն Ապր 16, 2012 | 09:02

Այսօր Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և մի քանի այլ ՀՀԿ-ականներ, ՀՀ նախագահի անունով կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Այս լուրը հաստատեց Շահինյանը, Aravot.am -ի հետ զրույցում, ասելով, որ այդ մասին կխոսի ընտրություններից հետո:

Փոխարենն այդ փաստը «պարտակել» է Արաբկիրի տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանը: Կա՞ն արդյոք նման դիմումներ եւ ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել հեռանալ ՀՀԿ-ի շարքերից՝ թղթակցի հարցին ի պատասխան, Արաբկիրի տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանն ասել է, որը ինքը «առավոտվա ժամը 10-ից աշխատում» է և ոչ մի դիմում չի ստացել. «Նման բան դեռ այս րոպեին ինձ մոտ չի գրանցվել: Ես չգիտեմ դուք այդ տեղեկատվությունը որտեղի՞ց ունեք: Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել»: 

 

Խոսք հոգու հետ. (տեսանյութ) Ապր 16, 2012 | 07:10

Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ։ 5Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ։ 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին։ 8Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 10Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»։ 11Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ։ 13Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում։ Մատթեոս 13:4-14

Սերմնացանի Առակը

http://www.youtube.com/watch?v=aksqcXKcm8g&feature=player_detailpage

ԱՊՀ դիտորդները Հայաստանում են Ապր 16, 2012 | 06:50

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր  ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային եւ նրա տեղակալ Օլեգ Կուլեբային:

ԿԸՀ մամլո ծառայությունից  հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Եվգենի Սլոբոդան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԱՊՀ դիտորդական առաքելության կազմը եւ գործունեության կազմակերպման սկզբունքները: Նրա փոխանցմամբ` առաքելության նպատակն է գնահատել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքը, ընտրական մթնոլորտը եւ ընտրություններից հետո հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, բարձր գնահատելով միջազգային դիտորդական առաքելությունների դերը ընտրական գործընթացներում, ընդգծել է վերջիններիս կողմից հրապարակվող` ընտրությունների վերաբերյալ զեկույցների կարեւորությունը: Տիգրան Մուկուչյանը ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումները, նախընտրական քարոզչության ընթացքը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատարաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին Եվգենի Սլոբոդան հաջողություն է մաղթել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գալիք խորհրդարանական ընտրությունները նախապատրաստելու եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում:

 

Ավտովթար Սպիտակ–Երևան ավտոճանապարհին.1 զոհ 3 վիրավոր Ապր 16, 2012 | 06:45

Այսօր   ավտովթար է տեղի ունեցել Լոռու Մարզում։ Ինչպես դեպքի վայրից  հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Սպիտակ–Երևան ավտոճանապարհին «Միցուբիշի Իօ» մակնիշի 24 ԼԼ 027 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Դարպաս գյուղի բնակիչ Ասյա Գրիգորյանը, իսկ 3 հոգի՝ Լյովա Գրիգորյանը, Ռուբիկ և Արսեն Ջրոյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի և հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տարոն Մարգարյանը հանդիպել է Դագմար Շաբադոսի հետ Ապր 16, 2012 | 06:40

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի  քաղաքապետ տիկին Դագմար Շաբադոսի հետ:

Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երեւան այցելելու հրավերն ընդունելու համար, ապա համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը, ինչպես նաեւ քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:

«Այժմ մենք համագործակցում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ` «Համայնքների Զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ գտնել: Երեւանում այսօր ձեւավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ»,-նշել է Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետարանը բաց է եւ պատրաստակամ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջեւ գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն ու հրավիրել է քաղաքապետին այցելել Հալլե եւ տեղում  նաեւ փաստաթղթով ամրագրել գործընկերային հարաբերությունների սկիզբը:

Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ եւ նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ընդունելով շնորհավորանքները` քաղաքապետը նշել է, որ տեղյակ է, որ Հալլեի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի հայերեն է դասավանդվում, ինչպես նաեւ գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես սկիզբ,  առաջարկել է մասնագետների փոխայցեր կազմակերպել, ծանոթանալ երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին եւ ծրագրերին:

 

Նախագահը Սյունիքի մարզում է Ապր 16, 2012 | 06:09

Նախագահ Սերժ Սարգսյանը  Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջնակներում այցելեց Մեղրիի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ և ծանոթացել  իրականացվող աշխատանքներին:
Մեղրիում երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նախատեսվում է իրականացնել համաշխարային բանկի աջակցությամբ, առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության, առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Դումանյանն ասաց, որ այս ծրագրով կկատարվի Մեղրիի և Ագարակի բժշկական կենտրոնների բոլոր հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների համախմբումը մեկ` նորակառույց հիվանդանոցային համալիրի շենքում:

«Դա թույլ կտա առավել արդյունավետ և աշխարհագրական առումով մատչելի բժշկական ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը: Վերոնշյալ ծրագրի իրականացումը թույլ կտա ազատել Ագարակի և Մեղրիի հիվանդանոցների, ինչպես նաև Մեղրիի պոլիկլինիկայի շենքերը»,- ասաց Գուրգեն Դումանյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցի շենքը տեղակայվելու է 3500քմ տարածքում, իսկ շենքում կտեղակայվի 45 տեղանոց բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 3.6 մլն ԱՄՆ դոլար:

Դոլարը մոտեցել է 393-ին Ապր 16, 2012 | 05:04

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսան այսօր` ապրիլի 16-ին բացվել է 1 դոլար/393 դրամ փոխարժեքով: Սակայն դոլարի էյֆորիան արագ անցել է` ամենայն հավանականությամբ ՀՀ կենտրոնական բանկի դոլարային ինտերվենցիայի պատճառով: Առևտրային նստաշրջանի վերջում դոլարն արդեն արժեր 392.25 դրամ: Սակայն միջին փոխարժեքը կազմել է 1 դոլար/392.81 դրամ, որը գերազանցում է նախորդ (ապրիլի 13-ի) նստաշրջանի ցուցանիշը 0.02 %-ով կամ 0.31 կետով: Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն փոխարժեքին ուղղակիորեն չի միջամտել, ինչն էլ նպաստել է դոլարի ամրապնդմանը:

Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 8.19 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ փոխարժեքի էական փոփոխություններ չկան: Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 391.5 դրամն է, իսկ վաճառքի նվազագույն փոխարժեքը` 393 դրամը:

 

 

  • Top լուրեր
    Հարցում
    • Ի՞նչ կփոխի Մաքսային Միությունը

      Ցույց տալ արդյունքները

      Loading ... Loading ...