23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ դատապարտված Արարատ Մուրադխանյանի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գոռ Խաչատրյանի նկատմամբ:
Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է Aravot.am-ի այս տեղեկությունը,
Ըստ ցմահ ազատազրկվածի, իրեն կալանքից ազատելու համար ինքը Գոռ Խաչատրյանին մաս-մաս տվել է 130 000 դոլար գումար: Սակայն Գ. Խաչատրյանն իր խոստումը չի կատարել և վերադարձրել է կալանավորին 30 000 դոլարը:
Մուրադխանյանը դիմել էր նաև ազգային անվտանգության ծառայություն:
Ի դեպ Արարատ Մուրադխանյանը՝ Կոթեցի Արոն, որ ժամանակին տնտեսական խոշոր գործարքների մեջ է եղել ՌԴ ում, և որի անունը կոմերցիոն դաշտում կապվում էր նաև Վանո Սիրադեղյանի հետ, դատապարտվել է մի քանի անձանց սպանության մեղադրանքով: Նա իրեն մեծ գումարներ «գցած» մի հեղինակության սպանելու հետ մեկտեղ, սպանել է նաև վերջինիս հարազատներին:
Թիվ 37 ընտրատարածքում ինքնաբացարկ է ներկայացրել ինքնառաջադրված Մալիկ Թելունցը:
Թիվ 37 ընտրատարածքում իրենց թեկնածությունն էին առաջադրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն` ՀՀԿ-ական 28-ամյա Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Վարազդատ Վարդազարյանը և ՀԱԿ-ից Սամվել Հարությունյանը: Առաջադրված մեկ այլ թեկնածու` անկուսակցական Արտակ Սիսակյանը ավելի վաղ ևս ինքնաբացարկ էր հայտնել:
Այս տարածքում ևս մեկ հարցական դեռ կա. Թաթուլ Հակոբյանի կարգավիճակը պարզ կլինի վաղը` ՀՀ վարչական դատարանի վճռից հետո, որը կորոշի Թաթուլ Հակոբյանը վերջին 5 տարում բնակվե՞լ է Հայաստանում:
Պոլսի«Ակօս»-պարբերականը տեղեկացնում է, որ իրական տերերին կվերադարձվեն Բեյօղլու թաղամասի հույն ուղղափառ եկեղեցին և դպրոցը, Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին, դպրոցն ու գերեզմանատունը, Քադըքյոյի Իսրայելի սինագոգի հիմնադրամը վերադարձնել:
Այս որոշումը կայացրել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը, ըստ որի 6 գերեզմանատներ կվերադարձվի ազգային փոքրամասնությունների:
հռչակագիրը ստորագրվել է 2011 թ.-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից` քրիստոնեական ու հրեական եկեղեցիները և 1936 թ-ից բռնազավթված գույքը վերադարձնելու մասին: Ըստ այդ հրամանագրի` փոքրամասնություններին պետք է վերադարձվեն հիվանդանոցները, մանկատները, դպրոցները ու գերեզմանոցների տարածքները:
Հիմնադրամների խորհուրդը քննելով 5 համայնքներին պատկանող գերեզմանատները վերադարձնելու մասին դիմումները և հիմնվելով 2011 թ. օգոստոսին ընդունված հռչակագրի վրա, որոշում է կայացրել:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2012թ. ապրիլի 2-ի թիվ 70 հրամանով Արազի Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ` ազատվելով Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Հիշեցնենք որ նա մոտ մեկ տարի առաջ էր նշանակվել այդ պաշտոնին և հիմա արդեն զինդատախազի տեղակալ է:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրվա թիվ 71 հրամանով Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Հ.Գ. Ի դեպ ստորև բերվող լինկով կարելի է կարդալ զինդատախազի նորանշանակ տեղակալին բնորոշող այս հրապարակումը:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ և ՀՀԿ նախընտրական շտաբի միջազգային դիտորդների հետ աշխատանքների համակարգող Դավիթ Հարությունյանը, երեկ ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ստեղծելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքական ուժերին չգործել առանձին խմբով, այլ միավորվել և գործել որոշակի կանոներով, որոնց նախագիծը ևս նա առաջարկում է։
Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
«Երեկ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից ընդամենը չորսի կողմից:
Հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն լավ ընտրությունների անցկացման համապարփակ ծրագրով հանդես էր եկել շատ ավելի վաղ, և այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողությունը, այլ հարցերի շատ մեծ շրջանակ: Այսօր խնդիրն ամենևին էլ այս կամ այն ուժի «հեղինակային իրավունքի» մասին չէ, այլ էության: Մեր կարծիքով մասնակից կուսակցությունները պետք է առաջին հերթին սահմանեն ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Կանոններ, որոնք ստանձնվում են կամավոր: Կանոններ, որոնց պահպանումը մասնակից կուսակցությունների կողմից ի վերջո կհանգեցնի քաղաքական միջավայրի փոփոխության: Կանոններ, որոնց անվերապահ կիրառումը թույլ կտա հասնել այն իրավիճակի, երբ մասնակիցները կշնորհավորեն միմյանց ընտրությունների արդյունքերով անկախ իրենց ստացած ձայների թվից:
Եկե´ք մեկ անգամ այլ կերպ վարվենք: Եկե´ք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի լավ ընտրությունների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրություններ: Եկե´ք կարևոր այս գործընթացը չդարձնենք «փիառ» ակցիա, այլ ներգրավենք իսկապես բոլորին, պայմանավորվենք բոլոր հարցերի շուրջ մեկ փաթեթով, պայմանավորվենք թե´ ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմների, թե´ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրիս վարքականոնների, թե´ փոխադարձ հարգանքի և թե´ արդար մրցակցության ապահովման շուրջ: Պայմանավորվե´նք, միասին էլ իրականացնենք. բոլոր ութ կուսակցություններով ու մեկ դաշինքով:
Սա է իրական ժողովրդավարության ճանապարհը:
Իսկ շտաբի ձևավորումը ընդամենը մեխանիզմներից մեկն է, որը թույլ կտա փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել բոլոր ծագած հարցերը:
Հասկանալով այդ հրամայականը` ես մեր կուսակցության անունից առաջարկում եմ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցները քննարկեն մեր կողմից մշակված կանոնների նախագիծը, որպեսզի հենց վաղը ևեթ ձեռնամուխ լինենք այդ կանոնների ամբողջականացմանը: Վստահ եմ, որ մեր առաջարկությունը պատշաճ արձագանք կստանա:
Նախագիծ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ
Սույն կանոնները կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով:
1. Ընտրական գործընթացի մասնակիցը
Սույն Կանոններում «ընտրական գործընթացի մասնակից» են հանդիսանում`
ա) սույն Կանոններն ընդունած և ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, հասարակական շարժումներն ու հասարակական կազմակերպությունները,
բ) նախորդ կետում թվարկված կազմավորումների անդամները, պատասխանատուները, վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները, նրանց կողմից առաջադրված թեկնածուները, վերջիններիս վստահված անձինք,
գ) սույն Կանոններն ընդունած մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, նրանց վստահված անձինք:
2. Իշխանության լեգիտիմության հիմքերը
Ժողովրդավարական բազմակուսակցական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին, այլ օրենքներին և ընտրական օրենսդրությանը համապատասխան իրականացված ընտրություններն են, որի ընթացքում մասնավորապես`
ա) ընտրողները հնարավորություն են ունենում անարգել տեղեկանալ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների ծրագրերին ու դիրքորոշումներին և ազատորեն կատարել իրենց ընտրությունը,
բ) ընտրողները քվեարկում են ազատորեն, առանց վախի, առանց միջամտության կամ նրանց ազատ կամքի արտահայտման վրա ցանկացած այլ ոչ օրինական ներգործության:
3. Կանոնների պահպանումը
3.1. Ընտրական գործընթացի մասնակիցները պարտավորվում են բարեխղճորեն պահպանել սույն Կանոնները` նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի Հանրապետության հասարակության, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների և միջազգային հանրության կողմից ընտրություններն ազատ և արդար ճանաչելուն:
3.2. Քաղաքական գործընթացի մասնակիցը`
ա) իր գործունեությունն իրականացնում է սույն Կանոններին համապատասխան,
բ) պետք է ձեռնարկի գործուն քայլեր ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատական մակարդակով` ուղղված Կանոնների պահպանմանը,
գ) պետք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ` կանխելու ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցների այն գործողությունները, որոնք ընտրական գործընթացի մասնակցի կողմից կատարվելու դեպքում կորակվեին որպես Կանոնների խախտում,
դ) չպետք է չարաշահի Կանոնների խախտումների վերաբերյալ բողոքներ ներկայացնելը, օրինակ` ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ:
3.3. Սույն Կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակից կազմավորման ղեկավարը (ղեկավար մարմինը) պարտավոր է`
ա) հանձնարարել տվյալ կազմավորման բոլոր անդամներին, պաշտոնյաներին, թեկնածուներին, հորդորել ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցներին` պահպանելու նշված Կանոնները,
բ) Կանոնների խախտման դեպքում գործադրել կազմավորման կարգապահական ներգործության միջոցներ:
4. Քարոզարշավը
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) հարգել ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` իրենց գաղափարները, տեսակետներն ու սկզբունքներն անկաշկանդ տարածելու իրավունքը,
բ) չխանգարել կամ չխափանել ընտրական գործընթացի այլ մասնակիցների նախընտրական քարոզարշավը, մասնավորապես` չխոչընդոտել նրանց քարոզչական տպագիր նյութերի Օրենքով սահմանված կարգով տարածմանը և պաստառների` Օրենքով սահմանված կարգով տեղադրմանը, չփչացնել կամ չոչնչացնել դրանք, չտարածել կեղծ կամ անանուն նյութեր,
գ) հարգել մամուլի ազատությունը, մասնավորապես` չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը,
դ) չխոչընդոտել ընտրական գործընթացի այլ մասնակիցների կողմից երթերի, ցույցերի կամ հանրահավաքների իրականացմանը, մասնավորապես` չխոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը ընտրական գործընթացի այլ մասնակիցների երթերին, ցույցերին կամ հանրահավաքներին:
5. Ընտրական հանձնաժողովներ, դիտորդներ, վստահված անձինք
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) համագործակցել ընտրական հանձնաժողովների հետ՝ իր կողմից նշանակված անդամների և իր վստահված անձանց միջոցով, ապահովել քվեարկության կանոնավոր անցկացումը խաղաղ մթնոլորտում, ինչպես նաև ընտրողների լիիրավ ազատությունն իրենց ընտրական իրավունքն առանց խոչընդոտների իրականացնելու համար:
բ) չմիջամտել ընտրական հանձնաժողովների` իր կողմից նշանակված անդամների պարտականությունների կատարմանը,
գ) չխոչընդոտել ընտրական հանձնաժողովների անդամների և ընտրական գործընթացի այլ մասնակիցների վստահված անձանց պարտականությունների կատարմանը,
դ) չվտանգել ընտրական հանձնաժողովների անդամների անվտանգությունը քվեարկությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո,
ե) համագործակցել հավատարմագրված դիտորդների հետ:
6. Ընտրական գործընթացի մասնակցի պահվածքը և խոսքը
6.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) նպաստել նախընտրական քարոզարշավի, քվեարկության, ընտրությունների արդյունքների ամփոփման և հետընտրական շրջանում խաղաղ մթնոլորտի ապահովմանը,
բ) գործել իր դիրքին վայել պատասխանատվության զգացումով,
գ) բանավոր կամ գրավոր խոսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խոսք կամ պատկերներ, որոնք`
— սադրիչ կամ զրպարտիչ են,
— ուղղակի կամ անուղղակի բռնության սպառնալիք են հանդիսանում կամ բռնություն են հրահրում այլոց դեմ,
— պարունակում են անձնական վիրավորանք:
6.2. Ընտրական գործընթացի մասնակիցը իր խոսքով և գործով անվերապահորեն մերժում է ահաբեկման ցանկացած դրսևորում և պարտավորվում է քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորել ընտրական գործընթացի այլ մասնակիցների, վերջիններիս կողմնակիցների, նրանց ինստիտուցիոնալ և անհատական գույքի նկատմամբ:
7. Դիրքի չարաշահում
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) չչարաշահել իր իշխանությունը կամ ազդեցությունը քաղաքական նպատակներով,
բ) չօգտագործել ի պաշտոնե իր տրամադրության տակ առկա հանրային (վարչական) ռեսուրսները նախընտրական նպատակներով (բացի օրենքով նախատեսված դեպքերից):
8. Քաղաքական կոռուպցիա
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է զերծ մնալ հետևյալ գործողությունները իրականացնելուց`
ա) որևէ մեկին պարտադրել հրաժարվել կամ չհրաժարվել թեկնածությունից,
բ) որևէ եղանակով պարտադրել մարդկանց քվեարկելու որևէ կուսակցության կամ թեկնածուի օգտին կամ դեմ կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից:
9. Քաղաքական շփումներ
Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում փոխադարձ հարգանքի ու տարակարծությունը հանդուրժելու մթնոլորտում ուղղակի շփումներ և երկխոսություն իրականացնելու համար:
10. Բողոքարկում և ընտրությունների արդյունքների ճանաչում
10.1. Ընտրական վեճերի արդարացի լուծման նպատակով ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ բողոքները ներկայացնել օրենքով նախատեսված մարմիններին և հետամուտ լինել այդ բողոքների բազմակողմանի քննարկմանը,
10.2. Սույն կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակիցների կողմից` դրանք պահպանելու պայմաններում, ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընդունել ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են ընդունվել վերապահումներով այն դեպքերում, երբ արձանագրվել են սույն կանոնները չպահպանելու կամ դրանք խախտելու փաստեր, որոնք որոշիչ ազդեցություն չեն թողել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն հրապարակել է առաջիկա ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխվածությունն ըստ քաղաքական ուժերի ներկայացուցիչների:
Ըստ այդմ, ՀՀԿ-ն կունենա 903 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ԲՀԿ-ն` 397 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ՀՅԴ-ն` 351 նախագահ եւ քարտուղար, ՕԵԿ-ը` 176 նախագահ եւ նույնքան քարտուղար եւ «Ժառանգությունը»` 154–ական նախագահ եւ քարտուղար:
ԿԸՀ նիստում քննարկվել է նաեւ ընտրությունների ժամանակ օգտագործվելիք դրոշմակնիքների հարցը. որոշվել է, որ կօգտագործվեն եռանկյունի դրոշմակնիքներ:
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկություն է տարածել, ըստ որի Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, ինչպես նաև 35 այլ պաշտոնյա ապրիլի 1-ից մինչև մայիսի 6-ը՝ ընտրությունների ավարտի օրը, կգտնվեն արձակուրդի մեջ.
Հիշեցնենք, որ դա ի կատարումն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ արված հայտարարության, թե կառավարության այն անդամները, ովքեր մանսակցելու են գալիք խորհրդարանական ընտրություններին, պետք է ապրիլի 1-ից գնան արձակուրդ: Նախարարները արձակուրդ չեն մեկնի, քանի որ նախարարի պաշտոնը համարվում է քաղաքական պաշտոն:
Արդեն հայտնի են այն պաշտոնյանների անունները, ովքեր ընդգրկված լինելով տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներում, ներկայացրել են արձակուրդ գնալու իրենց դիմումները:
Հ/Հ Պաշտոն Ազգանուն Անուն Հայրանուն
1 Կոտայքի մարզպետ Շահգալդյան Կավալենկո Սուրենի
2 Շիրակի մարզպետ Գիզիրյան Աշոտ Անդրանիկի
3 Լոռու մարզպետ Նալբանդյան Արթուր Լևոնի
4 Արմավիրի մարզպետ Ղահրամանյան Աշոտ Սարգսի
5 Տավուշի մարզպետ Ղուլարյան Արմեն Հրանտի
6 Սյունիքի մարզպետ Խաչատրյան Սուրիկ Սերյոժայի
7 Արարատի մարզպետ Բարսեղյան Էդիկ Սամսոնի
8 Արագածոտնի մարզպետ Սահակյան Սարգիս Արտաշեսի
9 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Շաբոյան Արտակ Գևորգի
10 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բադալյան Մանվել Էդիկի
11 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Նազարյան Ռոբերտ Նիկոլայի
12 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Սահակյան Արման Գալուստի
13 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Մովսեսյան Արտյոմ Ժորայի
14 ՀՀ վարչապետի օգնական Հակոբյան Միհրան Տարոնի
15 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Զախարյան Երվանդ Վազգենի
16 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
17 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գալստյան Սամվել Սուրենի
18 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մակարյան Ռոբերտ Ասքանազի
19 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարապետյան Վարդան Սուքիասի
20 ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Բախչագուլյան Աբրամ Արամի
21 ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Մինասյան Կարինե Աղասու
22 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հարությունյան Կարինե Վիլիկի
23 ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Սամուելյան Արև Հարությունի
24 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ասրյան Խաչիկ Մայիսի
25 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քարամյան Արսեն Ռոբերտի
26 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչատրյան Սամվել Պատվականի
27 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Բեգլարյան Հրանտ Գրիգորի
28 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Սինոյան Ռուբեն Ռուբենի
29 ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Իսախանյան Կարեն Ցոլակի
30 ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրեասյան Անդրանիկ Սերգեյի
31 ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Կարապետյան Ալեքսան Համբարձումի
32 ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Հակոբյան Ավագ Հայկազի
33 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արամյան Վարդան Սարիբեկի
34 Արագածոտնի մարզպետի տեղակալ Առաքելյան Մանաֆաս Բազմասերի
35 Արարատի մարզպետի տեղակալ Հակոբյան Կառլեն Ռաֆիկի
36 Արարատի մարզպետի տեղակալ Մինասյան Սամվել Օգսենի
37 Արմավիրի մարզպետ տեղակալ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի
38 Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կարապետյան Փառանձեմ Սուրենի
39 Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ղուկասյան Արտուշ Կառլենի
40 Լոռու մարզպետի տեղակալ Կարախանյան Էդիկ Օնիկի
41 Սյունիքի մարզպետի տեղակալ Գրիգորյան Վաչե Ռաֆայելի
42 Վայոց ձորի մարզպետի տեղակալ Թարվերդյան Սամվել Պողոսի
43 Տավուշի մարզպետի տեղակալ Վարդապետյան Վահե Ցոլակի
Հենրիխ Մխիթարյանն այսօրվա դրությամբ հանդիսանում է Հայաստանի հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Դոնեցկի «Շախտյորի» 23-ամյա կիսապաշտպանի արժեքը գնահատվում է 7 մլն եվրո, հաղորդում է transfermarkt.de կայքը: «Կրասնոդարի» 24-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի արժեքը մոտ 2,5 մլն եվրո է: Եռյակը եզրափակում է Կրասնոդարի «Կուբանի» 27-ամյա կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ում արժեքը մասնագետները գնահատել էն 1 մլն եվրո: Ավելացնենք, որ 4-5-րդ տեղերում գտնվում են Դոնեցկի «Մետալուրգի» 23-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը (700 000 եվրո) և Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիզը (600 000 եվրո):
Վեհափառ Տեր, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են հասարական զարգացումները, որոնք ծնունդ են երկրում առկա տարբեր սոցիալական խնդիրների։ Շրջակա միջավայրին սպառնացող վտանգները համախմբել են բնապահպանական խնդիրներով մտահոգ հայերին ոչ միայն Հայաստանում, նաև Սփյուռքում։ Հայրենիքում պայքարող քաղաքացիական նախաձեռնություններին ամեն օր իրենց զորակցությունն են հայտնում աշխարասփյուռ տարբեր հայ համայնքներից։
Խնդրի կարևորության և լուծման հրատապության մասին ահազանգում են մասնագետները, և արհամարել այն նշանակում է անտարբեր մնալ Հայաստանի և հայ ժողովրդի ապագային։ Այսօր անխնա օգտագործվում և սպառվում են Հայաստանի ներկա և ապագա սերունդների սեփականությունը հանդիսացող ընդերքն ու բնական պաշարները, աղտոտվում և անդառնալի վնաս է հասցվում բնությանն ու շրջակա միջավայրին։ Այս ամենն անարդար սոցիալական քաղաքականության հետևանք է նաև, որ անմիջականորեն սպառնում է հայ ժողովրդի ապագա սերունդների կենսունակությանը։
«Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի, ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»,- ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։
Հայ Առաքելական եկեղեցին է, որ դարերի ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, պահպանել է մեր ինքնությունը, մեր տարածքը՝ հարկ եղած դեպքում նաև զենք վերցրել՝ ի պաշտպանություն հայրենիքի: Բնության՝ որպես Աստծո արարչագործության նկատմամբ հոգածությունը Հայ եկեղեցու անմիջական առաքելությունն է։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ պետք է սատարի մեր երկրի Աստվածատուր բնության պահպանությանն ուղղված արդար պայքարին:
Հայ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքորոշումը Հայաստանի բնապահպանական խնդիրների շուրջ պահի հրամայական է:
Հայ եկեղեցին պատրաստվում է Քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնին՝ Սուրբ Զատիկին, և խորհրդանշական կլինի, որ այս ժամանակահատվածում մեր Եկեղեցին իր զորակցությունը հայտնի հայրենիքի ապագայով մտահոգ բնապահպաններին։
«Թեղուտի պաշտպանության» զորակցող խումբ, Լոս Անջելես
Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, քիչ առաջ մերժվեց Սամվել Ֆարմանյանի դիմումը:
Սամվել Ֆարմանյանը դիմում էր ներկայացրել՝ բողոքելով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դեմ, որը թռուցիկներ էր բաժանել ընտրատարածքի բնակիչներին:
Ֆարմանյանը պնդում էր, որ դա ընտրական օրենսգրքի խախտում է, քանի որ այդ գործողությունները պաշտոնական քարոզչության օրենքով սահմանված ժամկետում չեն իրականացվել: Պատասխանող կողմը՝ Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը, վկայակոչելով ընտրական օրենսգիրքը, հայտարարեց, որ թռուցիկի բովանդակությունում չկան քարոզչություն պարունակող տարրեր, ուստի դա չի կարելի համարել քարոզչական նյութ:
Վկայակոչելով ընտրական օրենսգիրքը, ԸԸՀ-ի իրավաբանը ևս հաստատեց, որ թռուցիկը չի կարելի ընկալել որպես քարոզչական նյութ:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ձայների գերակշիռ մեծամասնությամբ մերժեց Սամվել Ֆարմանյանի դիմումին վարչական ընթացք տալ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.