Հայկական ժամանակ. Խորհրդարանական ընտրությունների օրը դեռ անհայտ է մնում Փետրվար 22, 2012 | 11:03

Հայկական  ժամանակ-ը գրում է, որ այն, որ Սերժ Աարգսյանը մինչեւ երեկ երեկոյան առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր չէր ստորագրել, նշանակում է, որ ընտրությունները ամենաշատը կարող են նշանակվել մայիսի 2-ին: «Աժ ընտրությունները կարող էին տեղի ունենալ ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բայց ամեն օրվա հետ այդ ժամկետը սեղմվում է, որովհետեւ ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիրը պետք է ստորագրվի ոչ ուշ, քան քվեարկությունից 70 օր առաջ: Եթե իշխանությունները վերջնականապես որոշել են Աժ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել, ապա համապատասխան հրամանագիրը պետք է ստորագրվի առաջիկա 4 օրերին, փետրվարի 26-ից ոչ ուշ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

 

4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր