Ինչո՞ւ ԵԿՄ-ն Արամ Սարգսյանին հրավեր չէր ուղարկել Փետրվար 22, 2012 | 11:35

«Առավոտ»-ը  գրել է, որ արդեն տեղեկացրել էր, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, առաջին անգամ ԵԿՄ-ից այդ կազմակերպության շաբաթ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցելու հրավեր չէր ստացել: «Թե ինչո՞ւ՝  մեր խնդրանքով պարզաբանեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: Նրա մատուցմամբ, ԵԿՄ-ն համագումարին ներկա լինելու հրավեր ուղարկել էր Սպարապետի ծնողներին, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրն էլ՝ Արմեն Սարգսյանը, լինելով ԵԿՄ անդամ, մասնակցել է համագումարին եւ վերընտրվել է «Երկրապահների» ղեկավար մարմնի՝ վարչության կազմում: Ինչ վերաբերում է կոնկրետ Արամ Սարգսյանին, ապա Վարդանյանի ասելով, ԵԿՄ-ում դրա վրա չեն էլ սեւեռվել՝ թերեւս, ավելորդ ձեւականություն համարելով, որովհետեւ ԵԿՄ-ն Արամ Սարգսյանի ավագ եղբոր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կազմակերպությունը, տունն է, ուր Արամ Սարգսյանը  կարող է մտնել առանց հրավերի, տան տիրոջ իրավունքով: «Գուցե, մենք իսկապես թերացել ենք ու պիտի հատուկ հրավիրեինք, բայց բոլոր դեպքերում որեւէ միտում այստեղ չի եղել եւ չկա: Արամ Սարգսյանը, բացի այն, որ միության անդամ է, նաեւ ԵԿՄ-ում միշտ սպասված մարդ է, նա կարող է ցանկացած պահի եւ առանց հրավերի գալ ԵԿՄ, մասնակցել համագումարներին, անգամ որոշել՝ ում հրավիրել եւ այլն»,-ասաց Վարդան Վարդանյանը»,- գրում է «Առավոտ»-ը:

 

 

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր