Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս ես P.S. հաղորդաշարի շրջանակներում «սքայփով» զրուցել եմ ոուսաստանցի գրող և հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչի հետ` մարտի 4-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրությունների մասին: Այդ զրույցի տեսագրությունը կարելի է դիտել այսօր «Ա1+»-ի եթերում, առաջին անգամ, 15.20-ին: Բնականաբար, ի թիվս այլ հարցերի, հետսսբրբիր էր իմանալ զրուցակցիս վերաբերմունքը ընտրություններում իրենց թեկնածություններն առաջադրած գործիչների վերաբերյալ: Շենդերովիչը, որքան հասկացա, ոչ մեկով ոգևորված չէ. Զյուգանովն ու ժիրինովսկին վաղուց են «ընդդիմություն աշխատում», և դա եկամտաբեր աշխատանք է, Պրոխորովը ակնհայտորեն Պուտինի նախագիծն է, Միրոնովի մասին խոսելն անգամ ավելորդ է: Եվ, հետևաբար, հետաքրքրվեցի ես` ի՞նչ եք խորհուրդ տալիս ոուսաստանցի ընտրողներին: Խորհուրդը հետևյալն էր` մտածել և ինքնակազմակերպվել` ուշադրությունը չշեղելով վերոհիշյալ թեկնածուների վրա: Հայաստանում իրավիճակը և նման է, և տարբեր: Մասնավորապես, այնտեղ Զյուզանովը 20 տարի է, որ ասում է` «ավազակային ռեժիմ», այստեղ ՀԱԿ-ը` ընդամենը 5 տարի: Այնպես որ, կրկնվող հռետորաբանությամբ ժողովրդին վերջնականապես հոգնեցնելու համար մերոնք դեո 15 տարի ունեն: Թե այստեղ և թե Ռուսաստանում կա բավականին մեծ իներտ զանգված, որը բոլոր պարագաներում, առանց որևէ ճնշման և կաշառքի, քվեարկելու է «նաչալստվայի» օգտին, ինչպես էլ այն կոչվի: Մեր երկու երկրներում ընտրակեղծիքների մեխանիզմը պատրաստի «յուղած» է, ընդ որում` Հայաստանում դրա ճարտարապետներն ու ինժեներները հենց ներկայիս ՀԱԿ-ականներից շատերն են: Թե Հայաստանում և թե Ռուսաստանում հեռարձակվող հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, և ՌԴ-ում, իմ տպավորությամբ, այդ վերահսկողությունը, այսպես կոչված, «դաշնային» ալիքների հանդեպ ավելի կարծր է, քան մեզ մոտ: Բայց երկու դեպքերում էլ ինտերնետն արդեն իսկ դարձել է հեռուստատեսային հեռարձակման լուրջ այլընտրանք: Իսկ ամենաէական նմանությունն այն է, որ մեր երկու, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների, քաղաքացիները չեն տեսնում մի կողմից` ազատության, ժողովրդավարության, անկախ դատարանների, արդար ընտրությունների, մյուս կողմից` իրենց բարեկեցության պատճառահետևանքային կապը: Ինքնակազմակերպումը, որի մասին խոսում է Շենդերովիչը, ես ընկալում եմ նախևառաջ որպես այլ` այդ գիտակցությանը հանգելու համար: Ռուսաստանում այդքանը գիտակցած և քաղաքներում հրապարակներ դուրս եկած մարդկանց կոչում են «ոչ համակարգային» ընդդիմություն` ի տարբերություն «համակարգայինի», որի հետ առանձնապես հույսեր չեն կապում: Տերմինը ճշգրիտ չէ. նոր համակարգերը ստեղծվում են հենց «ոչ համակարգային» ընդդիմության շնորհիվ:
3
- 12:07Լիբերալ կուսակցությունում անհամաձայնություն կա ՀԱԿ-ը լքելու հարցում
- 12:33Օրենքից բա՞րձր. խմբագրական
- 11:35Ինչի վրա էր ՀԱԿ-ը հույս դնում, երբ կարծում էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա. խմբագրական
- 11:09«Վաբշե» թող գան. խմբագրական
- 12:08Պաշտոնանկ կարվեն մի շարք նախարարներ եւ մարզպետներ
- 11:00Կեղծ «համախմբումներ». խմբագրական
- 11:15Կաթի ու մսի հետ մկնդեղ, սնդիկ ու նիկել են ուտում
- 10:34Վարչապետը շատ հարցերում պետք է լինի լուրջ պրոֆեսիոնալ. Հրանտ Բագրատյան
- 10:53Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց. Արտաշես Գեղամյան
- 11:13Տիգրան Սարգսյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05