Մաշտոցի այգում շինարարական աշխատանքները  մեծ թափով առաջ են գնում
Մաշտոցի այգում շինարարական աշխատանքները մեծ թափով առաջ են գնում Փետրվար 21, 2012 | 18:56

Մաշտոցի այգում այս պահին մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները: Այս մասին տեղեկացրեց քիչ առաջ այգուց վերադարձած մեր ֆոտոթղթակից Սվետլանա Անտոնյանը: Շին տարածքը գտնվում է ոստիկանների հսկողության տակ, ովքեր պատ կազմած թույլ չեն տալիս որևէ մեկին մտնել այգու տարածք: Կրպակների կառուցման արտաքին աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ շինարարները փորձել են հավասարեցնել կրպակների արանքում մնացած ծառերի հողը և բետոնապատ տարածքը, ինչը աղմուկ է բարձրացրել հավաքվածների շրաջնում՝ «Ծառը մի վնասեք», որից հետո շինարարները այդ աշխատանքը դադարեցրել են:

Պարբերաբար ագու տարածք են գալիս մտավորականներ արվեստի բնագավառի մարդիկ` ովքեր դեմ են կառուցապատմանը: Քիչ առաջ այնտեղ էր գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Հիշեցնենք, որ նա բնապահպանների հետ ամիսներ առաջ մեկնել էր նաև Սյունիքի մարզ՝ Քաջարանում հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպաններին դեմ արտահայտվելով և ներկայացնելով Սյունիքի մարզպետի շահերը, ինչը մեծ ըմբոստությամբ ընդունվեց բնապահպանների կողմից։ Այս անգամ, Մերուժան Տեր–Գուլանյանի՝ Մաշտոցի այգի գալուն պես բնապահպանները ճշտեցին նրա դիրքորոշումն այգու խնդրի նկատմամբ, և ստանալով իրենց բավարարող պատասխան, այնուամենայնիվ միանշանակ չընդունեցին նրան՝ համարելով, որ այս քայլով նա «Քաջարանի մեղքերն» է քավում։
Տեր–Գուլանյանը կարծում է՝ խնդիրը պետք է լուծի ոչ թե քաղաքապետը, այլ կրպակների սեփականատերերը:

Տեղեկացնենք, որ այս պահին երիտասարդները այգում հայրենասիրական երգեր են երգում և քոչարի պարում:

այգում քիչ առաջ հացադուլ է հայտարարել կրպակների շինարարության դեմ բողոքող ակտիվիստներից` Բայանդուր Հովհաննիսյանը, որ ներկայացել է որպես ազատ լրագրող։
Նա ասել է թե հացադուլը և նստացույցը կշարունակվի 8 օր: Նա բոլորին կոչ արեց միանալ պայքարին:

Մինչ այս բնապահապնները բոլոր հավաքվածներին կոչ արեցին ակտիվ լինել մոտակա երկու օրերի ընթացքում և իշխանություններին ցույց տալ, թե իրենք ինչի են ընդունակ:

Բնապահպանները ցրվեցին  հայատարարելով, որ վաղը ժամը 10-ից հավաքվելու են այգում և համախմբելու ուժերը, որպեսզի նոր թափ հաղորդեն ակցիային:

 

20

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր