ՀՔԾ-ն գնդակը փոխանցեց ԱԺ-ին
ՀՔԾ-ն գնդակը փոխանցեց ԱԺ-ին Փետրվար 21, 2012 | 19:24

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` փետրվարի 21-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ, քննարկել է ՀՔԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներին` Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին և Արեգ Ղուկասյանին պատասխանատվության կանչելու խնդրին: Ինչպես և մենք կանխատեսել էին ՀՔԾ հարցը ուղղարկել է ԱԺ, Նիկոյանի քննարկմանը թողնելով հարցը, քանի որ ներկայիս գործող օրենքում պատսխանատվության ենթարկելու մեխանիզմները հստակեցված չեն:

Այս անգամ ԱԺ նախագահի կողմից Ազգային ժողովի կանոնակարգի ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ չի կիրառել` հորդորելով պատգամավորներին ուրիշի փոխարեն չքվեարկել:

Խորհրդակցության ընթացքում, կարևորելով նման դեպքերի բացառումը, նշվեց, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի գործառույթներում ներառված են նաև պատգամավորի վարքագծի կանոններին առնչվող հարցերը,  գործուն մեխանիզմներ են նախատեսված քննարկվող բացասական երեւույթները կանխելու համար:

Ի դեպ, Ռուբեն Թորոսյանը այսօր ևս մեկ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ նշված է, թե մամուլի հրապարակումներում հայտնաբերել է ևս չորս պատգամավորի անուն, որոնք նույնպես փետրվարի 9-ին քվեարկել են ուրիշի փոխարեն` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ  Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Միշա  Ստեփանյանը: Ռուբեն Թորոսյանը կից ներկայացրել է նաեւ ուրիշի փոխարեն քվեարկությունների տեսագրությունը:

 

12

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր