Ինչո՞ւմն է Արթուրին գտնելու դժվարությունը
Ինչո՞ւմն է Արթուրին գտնելու դժվարությունը Փետրվար 21, 2012 | 14:47

«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի սպանության մասով ոստիկանությունը բացահայտումներ չի խոստանում` գոնե առայժմ. Նրա կնոջ` Տատյանա Չադենկովայի և Արմեն Պետրոսյանի ընկերոջ` Արթուրի խոսակցությունը, որը վերծանվել է «Skype»-ից, ըստ նախաքննական մարմնի` վերաբերում է, ոչ թե Արմենի սպանությանը, այլ` նրանց դստեր Կարինայի առևանգմանը:

Սպանվածի կինը` Տատյանան  Հայաստանում է, և նրան արդեն հարցաքննել են, սակայն գործով քննիչը` Ե. Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է,թե Արթուրի հետ, դժվար կլինի է կապ հաստատել, բայց կփորձեն: Նա չի մանրամասնել, թե որտեղ է Արթուրը և ինչ դժվարության մասին է խոսքը, երբ խոսքը վերաբերվում է անձի սպանություն պարզելու և այն մանրամասներին, որ մեր երկրի սահմանը սարերով կարող են հատել ինչ որ դաղստանցիներ:Ի վերջո ովքեր են այդ մարդիկ` որոնք կարծում են, որ Վրաստանում մարդ սպանելը շատ ավելի դժվար է, քան Հայաստանում:

Ինչևէ, ինչպես ներկայացնում է իրավապահը ներկայումս մանրակրկիտ քննություն է գնում: Իսկ ոստիկանությանն ավելի շատ հետաքրքրում է, թե ով է տեսասկավառակը դրել Արմենի քրոջ` Արմինեի մեքենայի դիմապակուն:

Հիշեցնենք, որ Հետք.am- ի փոխանցմամբ, փետրվարի 17-ին  երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցրել է դելֆինարիումի մերձակայքում, իսկ երբ երկու ժամ անց վերադարձել է, մեքենայի դիմապակու վրա ծրար է հայտնաբերել, որի մեջ CD է եղել: Ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի և ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունն է:

Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղևորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին: Հետաքրքիր է ոստիկանները պարզե՞լ են թե ով է խոսակցության ձայնագրման հնարավոր նախաձեռնողը:

 

56

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր