Վտանգված է մեր ջրային ավազանը
Վտանգված է մեր ջրային ավազանը Փետրվար 20, 2012 | 15:46

ՀՀ բնապահպանության նախարարության «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հաշվետվություն որում, արտացոլվել է երկրի ջրային ավազանի խայտառակ պատկերը.

Երևանյան լճից 2011 թ. դեկտեմբերին վերցված փորձանմուշներում դիտվել է վանադիումով  բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 11-21 անգամ:

2011 թ. օգոստոսին Վանադիում հայտնաբերվել է նաեւ Սեւանա լճում` թույլատրելի նորման գերազանցվել է 5-6 անգամ, այն դեպքում, երբ նախորդ ամիսներին ջրի աղտոտվածություն չի արձանագրվել:

Հանրապետության ջրային ավազանում ըստ հաշվետվության, ամենաաղտոտվածը Դեբեդ գետի ավազանն  է, հատկապես` Ախթալա գետը: Այդ գետի գետաբերանի հատվածում դիտվել է պղնձով եւ ցինկով չափազանց բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմերը գերազանցվել են համապատասխանաբար 408 եւ 327,3 անգամ: Բացի այդ` առկա է նաեւ ալյումինով եւ մանգանով բարձր աղտոտվածություն:

Բարձր աղտոտվածություն ունեն նաեւ այդ ջրային ավազանի Փամբակ, Դեբեդ, Ձորագետ,  Մարցիգետ գետերը, այդ թվում` Վանաձորի մերձակայքում ջրային գոտուց վերցված փորձանմուշներում:

Գետերը մաքրությամբ չեն առանձնանում հանքարդյունաբերական մյուս գոտում` Սյունիքում. Ողջի գետի Կապան քաղաքից ներքեւ ընկած հատվածում դիտվել է պղնձով չափազանց բարձր աղտոտվածություն`  սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 231 անգամ: Նույն դիտակետում դիտվել է նաեւ մանգանով եւ ցինկով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 35,4 եւ 28,2 անգամ:

Ըստ մասնագետների, ջրի աղտոտվածություն կա նաեւ առողջարանային գոտի համարվող Ծաղկաձորում:  Այսպես` Ծառաղբյուր գետի 2 դիտակետից` Ծաղկաձոր քաղաքից վերեւ եւ ներքեւ ընկած հատվածներից, դեկտեմբեր ամսին վերցված փորձանմուշներում որոշ չափով գերազանցվել են  ամոնիում իոնի , վանադիումի, քրոմի, մանգանի, պղնձի սահմանային թույլատրելի նորմաները:

 

31

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր