Նոր գրքի, կայքի, կյանքի վայաչիկներ
Նոր գրքի, կայքի, կյանքի վայաչիկներ Փետրվար 20, 2012 | 18:16 Ռուզան Ավոյան

Փետրվար 18 –ին ՆՓԱԿ -ում տեղի ունեցավ Լուսինե Վայաչյանի`մեր իրականության վառ գույներից մեկի, շնորհալի գրողի, շատ հետաքրքիր մի անհատականության  «Վայաչիկներ/Բալագոյե» գրքի շնորհանդեսը:

Լուսինեն այլևս նոր կայք ունի`կայք – բլոգ, որտեղ նա զետեղելու է իր հաղորդումները, պատմելու է իր մտորումների ու խոհերի մասին:

Մոտ երկու տարի առաջ,պատահմամբ ձեռքս ընկավ Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» վեպը: Սկիզբն անսովոր էր, մի տեսակ շատ բաց ու համարձակ էր. հետո գիրքն ինձ գրավեց. Այնտեղ ճշմարիտ արվեստ տեսա ու որոշեցի նրան հրավիրել «Հայկական Վարկած» էլ օրաթերթ աշխատելու: Ինձ ասացին, որ դա հնարավոր չէ, նրա մոտ «Շշին հագած, չոլերն ընկած» վիճակ է: Ես սիրում եմ դժվար մարդկանց. համառեցի ու Լուսինեն եկավ…

Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, նրա զարմացած աչքերը: Ես նրանից ակնկալում էի փոքրիկ նովելներ, որոնք գույն կհաղորդեին մեր առօրյա շաբլոն լրատվությանը: Սակայն նրա քաղաքացիական բնածին ակտիվությունը, ինչքան էլ ես դեմ էի, նրան գրողից վերածեց լրագրողի: Ցավում եմ, որ Լուսինեն այսօր հնարավորություն չունի ստեղծագործելու`(չնայած միայն Բալագոյեն էլ բավական է) որի համար իրեն ապահովություն ու մենություն է պետք. Ցավում եմ, որ նրա շնորհը առօրեականանում է, այդպես էլ չխտանալով. Ինչ արած.

Գնահատո՞ւմ են Լուսինեին այսօր ըստ արժանվույն, դժվարանում եմ ասել, սակայն վստահ եմ, որ նրա գրականությունը մնայուն արժեք է: Միայն թե շատ կցանկանայի զուտ հայկական` «կտրվելուց հետո է երևում ծառի բուն հաստությունը» տարբերակը չգործեր, նրան այսօր է պետք հոգ տանել:

Ու…. մաղթում եմ անակնկալներ ինչպես ինքն  է ասում` Նոր գրքի, կայքի, կյանքի…


 

91

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր