«Երևանը մենք ենք».Բնապահպաները  քաղքապետի հետ հանդիպում են պահանջում
«Երևանը մենք ենք».Բնապահպաները քաղքապետի հետ հանդիպում են պահանջում Փետրվար 20, 2012 | 15:01

Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնապահպանների ակցիան, որին մասնակցում են  շուրջ 200 քաղաքացիներ։ Վերջիններս պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում՝ վանկարկելով «Տարոն, իջի՛ր» կոչը։
Ակցիայի մասնակիցները պարզել են բազմաթիվ ցուցապաստառներ «Ազատ, մաքուր, Երևան», «Երևանը մենք ենք», «Մենք ենք տերը մեր երկրի», «Որ մեր սարերը չմնան անտեր», «Ոչ մի բիզնես հանրային կանաչ գոտու հաշվին», «Մի աղավաղեք Երևանի գլխավոր հատակագիծը» և այլ գրություններով։ Նրանք նաև վանկարկում են «Տարոն Անդրանիկի Մարգարյան, մենք սպասում ենք պատասխան, առանց բուտիկ այգի ենք ուզում», ինչպես նաև «Մարգարյան ծննդատունը և Մարգարյան բուտիկնոցը անհամատեղելի են»:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով ներկայանալով ասաց, որ կարող է պատասխանել քաղաքապետին ուղղված հարցերին և պատրաստ է փոխանցել քաղաքապետին հասցեագրված նամակը, որ պատրաստել են բնապահպանները։ Վերջիններս, սակայն, պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ։

11

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր