Դատարանը մերժեց Մարգար Օհանյանին
Դատարանը մերժեց Մարգար Օհանյանին Փետրվար 20, 2012 | 14:57

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 20-ին, մերժվեց   ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանների միջնորդությունը` նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ  այսօրվա դատական նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել կալանավորումը վերացնելու կամ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Ըստ Վասակյանի, Մարգար Օհանյանը չի կարող խոչընդոտել դատաքննությանը, քանի որ մոտ երկու տասնյակ վկաներն ու մյուս ամբաստանյալներն արդեն ցուցմունք են տվել: Վասակյանը ներկայացրել էր քրեական դատավարության օրենսգրքի դրույթներն ու եվրոպական նախադեպերը:

Օհանյանին ազատելու միջնորդությանը կողմ էին արտահայտվել նաեւ Ստեփան Կարախանյանն ու իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները: Միակը, ով առարկել էր, մեղադրող Հարություն Հարությունյանն էր, ով կրկին նշել էր, թե Մարգար Օհանյանի խափանման միջոցը չպետք է փոխվի:

12

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր