Բրազիլիան գույների մեջ. Մեկնարկել է ամենամյա կառնավալը
Բրազիլիան գույների մեջ. Մեկնարկել է ամենամյա կառնավալը Փետրվար 20, 2012 | 13:27

Ռիո դե Ժանեյրոյում կիրակի երեկոյան սկսվել է սամբայի բարձրագույն լիգայի մրցույթ-շքերթը: Դա ամբողջ աշխարհում հայտնի իրադարձություններից է` կառնավալը:

Առաջին անգամ այն անցկացվում է «Մարկիզ դե Սապուկայի» սամբադրոմում` նախատեսված 72.5 հազար հանդիսականի համար: Երկու գիշերում նրանց առջև ելույթ կունենան սամբայի 13 դպրոցի պարողները, որոնք կփորձեն ժյուրիին համոզել, թե հենց իրենց շոուն է ամենաշքեղն ու տպավորիչը:

Սամբայի դպրոցի շքերթը հստակ կանոններով մրցույթ է, որտեղ միշտ թունդ մրցակցություն է ընթանում: Ժյուրին մասնավորապես հաշվի է առնում ելույթ ունեցող դպրոցի կազմակերպվածության մակարդակը, շքերթի գունագեղ ձևավորումը, կոստյումների արտաքին գրավչությունը: Սամբադրոմի 750 մետրանոց ուղեգորգին պետք է ելույթ ունենա 3-5 հազար մասնակից, որոնք պետք է տեղավորվեն համապատասխան ժամանակում:

Գունագեղ շոուն ուղիղ եթերով հեռարձակվում է աշխարհի 110 երկրում: «Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը նայելու համար քաղաք է ժամանել ավելի քան 800 հազար մարդ, որոնք քաղաքում, ընդհանուր առմամբ, կծախսեն շուրջ 600 մլն դոլար»,- գրում է ITAR-TASS գործակալությունը:

«Մարկիզ դե Սապուկայի» սամբադրոմում ելույթները տեղի են ունենում հիմնականում գիշերը, իսկ ցերեկային ժամերին կառնավալի միլիոնավոր մասնակիցները շուրջ 400 փողոցային նվագախմբերի հետ մասնակցում են տարբեր միջոցառումների:

13

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր