Առաջին տիկինը պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ
Առաջին տիկինը պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ Փետրվար 20, 2012 | 17:13

Ria-novosti- գործակալության փոխանցմամբ, Ալլա Պուգաչովան մամուլի ասուլիսին հայտարարել է, որ եթե ինքը երկար ժամանակով զբաղված չլիներ, դեմ չէր լինի դառնալու  Միխայիլ Պրոխորովի կինը: Ի դեպ սա պատասխանն է այն հարցի, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ նախագահի կինը:
Պրիմադոննան, սակայն, խոստացել է կին գտնել միլիարդատեր, ՌԴ նախագահի թեկնածու Պրոխորովի համար:

«Առաջին տիկինը, ըստ էության, պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ և երկար ժամանակ ազատ չեմ լինի: Իսկ ինձ նման երկրորդին գտնելը շատ դժվար է»,- ասել է Պուգաչովան`ՌԴ նախագահի թեկնածու Պրոխորովի վստահված անձը:

Իսկ որ ինքը և Պրոխորովի կողմնակիցները կօգնեն նրան «արժանի կին» գտնել կարելի է չկասկածել: Սակայն ըստ պրիմադոննայի` ամուրի լինելը Պրոխորովի արժանիքներից մեկն է, և ճիշտ կլինի, որ նա որոշ ժամանակ ամուսնացած լինի երկրի հետ:
 

93

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր