Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 20, 2012
Նոր գրքի, կայքի, կյանքի վայաչիկներ Փետ 20, 2012 | 06:16

Փետրվար 18 –ին ՆՓԱԿ -ում տեղի ունեցավ Լուսինե Վայաչյանի`մեր իրականության վառ գույներից մեկի, շնորհալի գրողի, շատ հետաքրքիր մի անհատականության  «Վայաչիկներ/Բալագոյե» գրքի շնորհանդեսը:

Լուսինեն այլևս նոր կայք ունի`կայք – բլոգ, որտեղ նա զետեղելու է իր հաղորդումները, պատմելու է իր մտորումների ու խոհերի մասին:

Մոտ երկու տարի առաջ,պատահմամբ ձեռքս ընկավ Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» վեպը: Սկիզբն անսովոր էր, մի տեսակ շատ բաց ու համարձակ էր. հետո գիրքն ինձ գրավեց. Այնտեղ ճշմարիտ արվեստ տեսա ու որոշեցի նրան հրավիրել «Հայկական Վարկած» էլ օրաթերթ աշխատելու: Ինձ ասացին, որ դա հնարավոր չէ, նրա մոտ «Շշին հագած, չոլերն ընկած» վիճակ է: Ես սիրում եմ դժվար մարդկանց. համառեցի ու Լուսինեն եկավ…

Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, նրա զարմացած աչքերը: Ես նրանից ակնկալում էի փոքրիկ նովելներ, որոնք գույն կհաղորդեին մեր առօրյա շաբլոն լրատվությանը: Սակայն նրա քաղաքացիական բնածին ակտիվությունը, ինչքան էլ ես դեմ էի, նրան գրողից վերածեց լրագրողի: Ցավում եմ, որ Լուսինեն այսօր հնարավորություն չունի ստեղծագործելու`(չնայած միայն Բալագոյեն էլ բավական է) որի համար իրեն ապահովություն ու մենություն է պետք. Ցավում եմ, որ նրա շնորհը առօրեականանում է, այդպես էլ չխտանալով. Ինչ արած.

Գնահատո՞ւմ են Լուսինեին այսօր ըստ արժանվույն, դժվարանում եմ ասել, սակայն վստահ եմ, որ նրա գրականությունը մնայուն արժեք է: Միայն թե շատ կցանկանայի զուտ հայկական` «կտրվելուց հետո է երևում ծառի բուն հաստությունը» տարբերակը չգործեր, նրան այսօր է պետք հոգ տանել:

Ու…. մաղթում եմ անակնկալներ ինչպես ինքն  է ասում` Նոր գրքի, կայքի, կյանքի…


 

Առաջին տիկինը պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ Փետ 20, 2012 | 05:13

Ria-novosti- գործակալության փոխանցմամբ, Ալլա Պուգաչովան մամուլի ասուլիսին հայտարարել է, որ եթե ինքը երկար ժամանակով զբաղված չլիներ, դեմ չէր լինի դառնալու  Միխայիլ Պրոխորովի կինը: Ի դեպ սա պատասխանն է այն հարցի, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ նախագահի կինը:
Պրիմադոննան, սակայն, խոստացել է կին գտնել միլիարդատեր, ՌԴ նախագահի թեկնածու Պրոխորովի համար:

«Առաջին տիկինը, ըստ էության, պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ և երկար ժամանակ ազատ չեմ լինի: Իսկ ինձ նման երկրորդին գտնելը շատ դժվար է»,- ասել է Պուգաչովան`ՌԴ նախագահի թեկնածու Պրոխորովի վստահված անձը:

Իսկ որ ինքը և Պրոխորովի կողմնակիցները կօգնեն նրան «արժանի կին» գտնել կարելի է չկասկածել: Սակայն ըստ պրիմադոննայի` ամուրի լինելը Պրոխորովի արժանիքներից մեկն է, և ճիշտ կլինի, որ նա որոշ ժամանակ ամուսնացած լինի երկրի հետ:
 

Մաշտոցի պուրակը` ֆեյսբուքում Փետ 20, 2012 | 05:00

Մաշտոցի պուրակում ամեն րոպե ինչ որ բան է փոխվում.«Ֆեյսբուքը» մատը դրել է իրադարձությունների զարկերակին.

Ստյոպա Սաֆարյանը Հաղորդում է. Րոպեներ առաջ ոստիկանությունը 20 րոպե տվեց Մաշտոցի պուրակի ակտիվիստներին` լքել “շինհրապարակը”, այլապես, հասկացրեց, որ զոռով հանելու են: Դիմում եւ հորդորում եմ ոստիկանությանը ապօրինությունների չդիմել, քանի որ դա շինհրպարակ չէ, այլ հարային այգի է, որտեղ գտնվելու իրավունք ունեն մեր համաքաղաքացիները: Հորդորում եմ ՄԻՊ-ին` միջամտել եւ թույլ չտալ ոստիկանական գործողությունները:

Քիչ ներքևում Տիգրան Խզմալյանը գրում է. Սա պայքար է Մաշտոցի համար, Նարեկացու ու Կոմիտասի համար, Չարենցի ու Տերյանի համար, ի վերջո` սա քաղաքակրթական ու գեղագիտական պայքար է, մշակութային հեղափոխություն ընդդեմ քյաբաբնոցային տնտեսության ու պորտապարային քաղաքականության: Սա նորի պայքար է հնի դեմ եւ հանուն հավերժի: Սա արդեն ոչ թե Օպերայի, այլ Մաշտոցի սերունդ է:

 

Կքոռանաք ճոխության ու թշվառության կոնտրաստից Փետ 20, 2012 | 04:24

Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է. 2007 թ. Այն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ղրղզըստանի առաջարկությամբ:

«Անցած տարի երկրագնդով անցավ փոփոխությունների քամին: Միլիոնավոր մարդիկ արտահայտեցին իրենց դժգոհությունը ստեղծված խնդիրների դեմ` անհավասարություն, կոռուպցիա, արժանավայել աշխատանքի բացակայություն:
Ժողովրդական զանգվածների նախաձեռնությունն ըստ էության սոցիակականն արդարության կոչ է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն իր ուղերձում:

Հովհաննիսյան Վարդիթեր, ծնված 1936 թ. հուլիսի 15-ին Երևանում: Ամուսնացել է ու, երեխա չունենալու պատճառով, բաժանվել, մերձավոր արյունակից հարազատներ չունի: Վերջին տարիներին աշխատել է ծննդատանը:
Ավտովթարի հետևանքով Վարդիթեր մայրիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ձեռքն է կոտրվել, նաև ոտքը, վնասվել է գլուխը, մեծ հեմատոմա է առաջացել գլխուղեղում: Վրաերթի ենթարկած վարորդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել պատահարի մասին, տեղափոխել հիվանդանոց և հոգացել բժշկական ծախսերը:

Ճիշտ է, էդպես էլ չի կարողացել պարզել, թե քրեական գործը ոնց են կարճել, բայց ըստ խնամողի՝ վերջին անգամ 300 դոլար է բերել տվել, ասել է, որ ինքն էլ ընտանիք, երեխեք ունի, ու որ սրանով սահմանափակվում է իր օգնության հնարավորությունը… Վարդիթեր մայրիկը դեռ ի վիճակի էր որոշում ընդունել ու ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով ինքը վարորդից այլևս պարտք ու պահանջ չունի:

Բայց կինն այդպես էլ չի ապաքինվել՝ շաքար ունի, մինչև հիմա կոտրվածքները չեն կպչում, իսկ վիրահատությունների համար անհրաժեշտ ընդհանուր ցավազրկումների ու հեմատոմայի ֆոնին ինսուլտ է ստացել նոր տարուց առաջ ու չի ապաքինվում առ այսօր: Գտնվում է շատ ծանր վիճակում, պետական կամ հումանիտար և ոչ մի կառույց հանձն չի առնում լուծել հարցն ու տիրություն անել անօգնական վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն:

Կարինեն Վարդիթեր մայրիկի մորաքրոջ թոռն է, խնամում է նրան առ այսօր: Կարինեն պատմում է. «Դե, առաջին անգամ որ ինսուլտը խփեց, նոր տարվա օրերն էին, շտապ օգնություն կանչեցի, դեռ չգիտեի՝ ինչ ա եղել: Եկան, ասեցին՝ հիմա տանենք հիվանդանոց, նոր տարի ա, բան, ո՞վ ա նայելու, ո՞վ ա հետևելու, լավ ա ցավազրկենք, թող մնա տանը, ես էլ համաձայնեցի: Հետո մի քանի անգամ էլի էր վատացել, էլի կանչել էի, մի անգամ ուզում էին տանեն, շաբաթ-կիրակի էր, էլի ասին՝ անտերություն ա լինելու, ես էլ մտածեցի՝ լավ ա ուրեմն՝ թող մնա տանը: Բայց ես ինքս եմ հիվանդ, ինքս երրորդ կարգի հաշմանդամ եմ, երիկամներս ու լյարդս վիրահատված են: Ինքն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ա գտնվում, մեկ էլ տեսնում ես ՝ գոռգոռում ա, ինչ-որ վախեր ունի մեջը էդ վթարից հետո… Շատ ծանր ա իրան խնամելը, ֆիզիկապես էլ չեմ կարողանում, ուժս չի հերիքում, ինքը անկողնային ա… Փարոսի փողերն ուշացնում են, մի ամիս հետ ենք ընկել, բայց ապտեկան հո պարտքով փամփերս չի՞ տա, որ գնամ ուզեմ… Հոգեկանի համար բժշկի տված դեղն էլ վախենում եմ թե տամ՝ խմի… աչքերը կուլ են գնում, մարում ա, ես էլ վախենում եմ վատանա՝ չիմանամ… Ինքը շատ ծանր ա, շատ…»:

Հենց Կարինեն էլ դիմել է մեզ՝ օգնության ակնկալիքով:

Մենք սկսեցինք զանգահարել տարբեր կառույցներ՝ պետական, հասարակական, ու ողջը՝ ապարդյուն: Սոցապնախարարությունն ուղարկում է «Փարոս»՝ թղթեր դասավորելու, որից հետո սոցապնախարարությունում հերթագրման է դրվելու, ու «խնամյալը» պետք է սպասի՝ հայտնի չէ որքան, մինչև անկողնային հիվանդների խնամքի համար նախատեսված միակ կառույցը՝ 4-րդ գյուղի թիվ 1 տուն ինտերնատը, այլ կերպ ասած` ծերանոցի անկողնային բաժանմունքն ազատ տեղ կունենա հիվանդին ընդունելու համար:

Դիմել ենք նաև տնային խնամք իրականացնող ՀԿ-ներին ու ստացել ենք այս պատասխանը. «Մենք հիմա չենք կարող օգնել, մեր շահառուների ցուցակը սահմանափակ է ու լրացված է այսօրվա դրությամբ»:

Թաղային պոլիկլինիկան չունի «տնային խնամք», այլ ծառայություններ ևս չունի: Միայն երկարատև պայքարից հետո ուղեգիր է տվել Վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար:

«Հիվանդանոցում մենակ ավել ծախս պիտի լինի էլի, հետո էլ ասում են՝ մեկ ա չի բուժվելու, այսինքն՝ չի ապաքինվելու, ասենք՝ մի երկու շաբաթ էլ մնաց հիվանդանոցում, մեկ ա՝ էլի տուն պիտի գա, հո միշտ չեն պահելու…»:

Տիկին Վարդիթերը գոնե մեկն ունի կողքին, թեկուզ հեռու հարազատ-բարեկամ, իսկ ի՞նչ անեն այն տատիկներն ու պապիկները, ովքեր ոչ ոք չունեն, ո՞ւր են նայում սոցիալական ու մարդասիրական կառույցները: Սոցապ կառույցների մասին դեռ մի քաղցր խոսք լսած չկամ, դեռ մեկը չեղավ, որ ասի՝ դիմել եմ, աջակցել են, հարցը լուծվել է:

Միայն ուղարկում են սոցապից փարոս, փարոսից սոցապ, դու էլ՝ քաղաքացի, որ սովետի վախտով սովետի վախտ, սովետից էս կողմ էլ մեր վախտերը պահումներ են արել քո աշխատավարձից, հարկեր ես վճարել հենց էս օրվա համար՝ սպասիր, մինչև ծերանոցում տեղ ազատվի, մի մեռիր, սպասիր…

Չեմ հասկանում՝ էս պետությունն ո՞ւմ է պետք, ո՞վ է պետությունը, ո՞վ պիտի պատասխան տա մեր ծերերի ու երեխաների անտերության համար: Չգիտեմ, ինչով կվերջանա Վարդիթեր մայրիկի պատմությունը, կհաջողվի՞ նրան ինչ-որ կերպ օգնել:

Իսկ եթե, ասենք, նրան օգնեցինք, իսկ մյուսնե՞րը…

Քաղցկեղով հիվանդներ, որոնք պետական օգնություն են ստանում իրենց անհրաժեշտ բուժման մեկ տոկոսի չափով համարյա, մարդիկ, ովքեր հաշմված են՝ ազատամարտիկներ կամ կյանքի հաշմանդամներ, պլանային թանկարժեք վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներ, հեպատիտով հիվանդներ, ծերեր, երեխաներ, մեր ամենախոցելի հայրենակիցներ….

Yerevan City, Multi Group… ինքներդ լրացրեք ցուցակը և հակադրեք խեղճերին ու թշվառներին՝ կքոռանաք ախր կոնտրաստից…

Լուսինե Վայաչյան

Հ.Գ. Մեզ մոտ հարուստներ են ու աղքատներ, նրանք պիտի պահեն մեկ մեկու. հարուստը աղքատին՝ իր նյութականով, աղքատը նրան՝ իր աղոթքով: Այ, էս դեպքում միջին խավ կառաջանա, որը կարող է պահպանել ինքն իրեն. հարցի ամենաճիշտ լուծումն է սա, բայց լուծողը չկա:

Ձեռնարկում է պետք, ոչ թե ձեռնարկ Փետ 20, 2012 | 04:05

Այսօր Արմենիա – Մարիոթ հյուրանոցում <Sphere> գրքի շնորհանդեսն էր.այն իր մեջ ներառում էր մարդասիրական գործունեության կանոնադրություն և մարդասիրական օգնության նվազագույն չափորոշիչներ:

Իհարկե, ողջունելի է, որ նման ձեռնարկ է լույս տեսել, սակայն շատ ավելի լավ կլիներ, որ մի երկիր, ուր մարդիկ` երեխաներ ու կանայք, կարող են մի  քանի օր շարունակ անօգնական վիճակում մնալ ճանապարհին` ձնաբքի մեջ, որտեղ փրկարար կամ այլ կառույցները դեռևս սիրողական մակարդակի են, միջազգային մակարդակով իրականացնել ավելի շուտ ձեռնարկում, քան թե լույս ընծայել ձեռնարկ:

 

Վտանգված է մեր ջրային ավազանը Փետ 20, 2012 | 03:46

ՀՀ բնապահպանության նախարարության «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հաշվետվություն որում, արտացոլվել է երկրի ջրային ավազանի խայտառակ պատկերը.

Երևանյան լճից 2011 թ. դեկտեմբերին վերցված փորձանմուշներում դիտվել է վանադիումով  բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 11-21 անգամ:

2011 թ. օգոստոսին Վանադիում հայտնաբերվել է նաեւ Սեւանա լճում` թույլատրելի նորման գերազանցվել է 5-6 անգամ, այն դեպքում, երբ նախորդ ամիսներին ջրի աղտոտվածություն չի արձանագրվել:

Հանրապետության ջրային ավազանում ըստ հաշվետվության, ամենաաղտոտվածը Դեբեդ գետի ավազանն  է, հատկապես` Ախթալա գետը: Այդ գետի գետաբերանի հատվածում դիտվել է պղնձով եւ ցինկով չափազանց բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմերը գերազանցվել են համապատասխանաբար 408 եւ 327,3 անգամ: Բացի այդ` առկա է նաեւ ալյումինով եւ մանգանով բարձր աղտոտվածություն:

Բարձր աղտոտվածություն ունեն նաեւ այդ ջրային ավազանի Փամբակ, Դեբեդ, Ձորագետ,  Մարցիգետ գետերը, այդ թվում` Վանաձորի մերձակայքում ջրային գոտուց վերցված փորձանմուշներում:

Գետերը մաքրությամբ չեն առանձնանում հանքարդյունաբերական մյուս գոտում` Սյունիքում. Ողջի գետի Կապան քաղաքից ներքեւ ընկած հատվածում դիտվել է պղնձով չափազանց բարձր աղտոտվածություն`  սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 231 անգամ: Նույն դիտակետում դիտվել է նաեւ մանգանով եւ ցինկով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 35,4 եւ 28,2 անգամ:

Ըստ մասնագետների, ջրի աղտոտվածություն կա նաեւ առողջարանային գոտի համարվող Ծաղկաձորում:  Այսպես` Ծառաղբյուր գետի 2 դիտակետից` Ծաղկաձոր քաղաքից վերեւ եւ ներքեւ ընկած հատվածներից, դեկտեմբեր ամսին վերցված փորձանմուշներում որոշ չափով գերազանցվել են  ամոնիում իոնի , վանադիումի, քրոմի, մանգանի, պղնձի սահմանային թույլատրելի նորմաները:

 

Ո՞վ է ստում ի վերջո Փետ 20, 2012 | 03:36

Երկու օր է տարաբնույթ լուրեր են պտտվում ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանի վերաբերյալ: Մասնավորապես` նշված էր, որ նա խոշոր չափի չարաշահումներ է կատարել, որով զբաղվում է նախագահականը: Իսկ Ստեփանյանը հնարավոր ձերբակալությունից խուսափելու նպատակով փորձել է հատել Սադախլուի անցակետը,այսինքն փախչել երկրից, սակայն ձերբակալվել է:

Մեկ այլ լրատվամիջոցի հաջողվել էր զրուցել Ստեփանյանի հետ. Նա միանշանակ ժխտել էր իր սահմանն հատելու փորձը. «Երևի ուրիշ ձևով են մտածել իրանք: Ես Իջևանում եղել եմ 5 օր առաջ: Ուղղակի Գասպարյանը իր  գալուց հետո շատ խիստ մոտեցումներ ա դրսևորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր առանց ասելու գնում են Վրաստան: Մարդիկ շաբաթ կիրակի իրենց ոչ աշխատանքային օրերին գնում- գալիս էին, հիմա յուրանքաչյուր շարժ հաշվառվում ա, դրա համար մի քիչ ուշադիր են ըտենց բաների նկատմամբ», – պարզաբանել է նա:

Իսկ այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել  է, որ Հայկ Ստեփանյանը փետրվարի 19-ին, փորձ է կատարել հատել հայ-վրացական սահմանը Սադախլո անցակետով, սակայն իրավապահները նրան թույլ չեն տվել, քանի որ Հայկ Ստեփանյանը ոստիկանությունում գոյություն ունեցող կարգի համաձայն գրավոր չի իրազեկել:

Ահարոնյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանապետն այսուհետ շատ խիստ է լինելու աշխատակիցների կողմից աշխատանքային կանոնակարգը խախատելու երևույթների նկատմամբ՝ անկախ համակարգում նրանց զբաղեցրած պաշտոնից:

Միևնույն ժամանակ նա չի հաստատել կամ հերքել Հայկ Ստեփանյանին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից հեռացնելու մասին տեղեկությունները:

«Երևանը մենք ենք».Բնապահպաները քաղքապետի հետ հանդիպում են պահանջում Փետ 20, 2012 | 03:01

Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնապահպանների ակցիան, որին մասնակցում են  շուրջ 200 քաղաքացիներ։ Վերջիններս պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում՝ վանկարկելով «Տարոն, իջի՛ր» կոչը։
Ակցիայի մասնակիցները պարզել են բազմաթիվ ցուցապաստառներ «Ազատ, մաքուր, Երևան», «Երևանը մենք ենք», «Մենք ենք տերը մեր երկրի», «Որ մեր սարերը չմնան անտեր», «Ոչ մի բիզնես հանրային կանաչ գոտու հաշվին», «Մի աղավաղեք Երևանի գլխավոր հատակագիծը» և այլ գրություններով։ Նրանք նաև վանկարկում են «Տարոն Անդրանիկի Մարգարյան, մենք սպասում ենք պատասխան, առանց բուտիկ այգի ենք ուզում», ինչպես նաև «Մարգարյան ծննդատունը և Մարգարյան բուտիկնոցը անհամատեղելի են»:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով ներկայանալով ասաց, որ կարող է պատասխանել քաղաքապետին ուղղված հարցերին և պատրաստ է փոխանցել քաղաքապետին հասցեագրված նամակը, որ պատրաստել են բնապահպանները։ Վերջիններս, սակայն, պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ։

Դատարանը մերժեց Մարգար Օհանյանին Փետ 20, 2012 | 02:57

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 20-ին, մերժվեց   ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանների միջնորդությունը` նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ  այսօրվա դատական նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել կալանավորումը վերացնելու կամ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Ըստ Վասակյանի, Մարգար Օհանյանը չի կարող խոչընդոտել դատաքննությանը, քանի որ մոտ երկու տասնյակ վկաներն ու մյուս ամբաստանյալներն արդեն ցուցմունք են տվել: Վասակյանը ներկայացրել էր քրեական դատավարության օրենսգրքի դրույթներն ու եվրոպական նախադեպերը:

Օհանյանին ազատելու միջնորդությանը կողմ էին արտահայտվել նաեւ Ստեփան Կարախանյանն ու իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները: Միակը, ով առարկել էր, մեղադրող Հարություն Հարությունյանն էր, ով կրկին նշել էր, թե Մարգար Օհանյանի խափանման միջոցը չպետք է փոխվի:

Դատապարտյալը ինքնասպանություն է գործել հոսանքահարվելու միջոցով Փետ 20, 2012 | 02:29

Փետրվարի 18-ի լուսադեմին դատապարտյալների հիվանդանոցում ինքնասպանություն է գործել 14 տարվա ազատազրկման դատապարտված 51-ամյա Հովհաննես Դոխոլյանը: Այս տեղեկությունը հաստատել է Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Դատապարտյալը ինքնասպանություն է գործել հոսանքահարվելու միջոցով եւ գրություն է թողել, թե զզվել է ապրելուց:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...