«Արայի» Արմենը սպանվե՞լ է 100 հազար դոլարի դիմաց
«Արայի» Արմենը սպանվե՞լ է 100 հազար դոլարի դիմաց Փետրվար 19, 2012 | 18:09

Երեկ նոր՝ էական  շրջադարձ է տեղի ունեցել «Արայի» սեփականատիրոջ՝  Արմեն Պետրոսյանի ինքնասպանություն որակված քրեական գործի մեջ: Իրավապահները սկսել են ուսումնասիրել երեկ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում տեղադրված տեսանյութը, որում «Արայի» սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի սկայպով խոսակցությունն է ոմն Արթուրի հետ:

Տեսանյութը խոսում է այն մասին, որ  Տատյանա Չադենկովան պատվիրել է իր ամուսնու սպանությունը 100 հազար ԱՄՆ դոլարի դիմաց:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակում Տատյանան արդեն նախկինում ցուցմունքներ էր տվել  ու պատմել, իր ու Արմենի հարաբերությունների մասին: Ըստ լուրերի նա արդեն Հայաստանում է  և կրկին հրավիրվելու է քննչական բաժանմունք` այս անգամ ցուցմունք տալու ի հայտ եկած նոր հանգամանքի՝ տեսանյութի կապակցությամբ:

Իսկ մինչ այդ   տեսանյութը  կուղարկվի  փորձաքննության:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված էր «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կար դիակ: Դեպքի վայր մեկնած  օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել էր «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել էր «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ:

Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել էր բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:

 

89

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր