Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 19, 2012
Մաշտոցի այգում Փետ 19, 2012 | 09:58


ֆոտոռեպորտաժ Մաշտոցի պուրակից

«Արայի» Արմենը սպանվե՞լ է 100 հազար դոլարի դիմաց Փետ 19, 2012 | 06:09

Երեկ նոր՝ էական  շրջադարձ է տեղի ունեցել «Արայի» սեփականատիրոջ՝  Արմեն Պետրոսյանի ինքնասպանություն որակված քրեական գործի մեջ: Իրավապահները սկսել են ուսումնասիրել երեկ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում տեղադրված տեսանյութը, որում «Արայի» սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի սկայպով խոսակցությունն է ոմն Արթուրի հետ:

Տեսանյութը խոսում է այն մասին, որ  Տատյանա Չադենկովան պատվիրել է իր ամուսնու սպանությունը 100 հազար ԱՄՆ դոլարի դիմաց:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակում Տատյանան արդեն նախկինում ցուցմունքներ էր տվել  ու պատմել, իր ու Արմենի հարաբերությունների մասին: Ըստ լուրերի նա արդեն Հայաստանում է  և կրկին հրավիրվելու է քննչական բաժանմունք` այս անգամ ցուցմունք տալու ի հայտ եկած նոր հանգամանքի՝ տեսանյութի կապակցությամբ:

Իսկ մինչ այդ   տեսանյութը  կուղարկվի  փորձաքննության:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված էր «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կար դիակ: Դեպքի վայր մեկնած  օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել էր «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել էր «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ:

Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել էր բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:

 

Քարը նետված է ոստիկանապետի ուղղությամբ Փետ 19, 2012 | 04:53

Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե իբրև Սադախլոի անցակետում փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Ոստիկանապետի գլխավոր խարհրդական և մտերիմ գնդապետ Հայկ Ստեփանյանը։

Տեղեկությունը պարզաբանելու համար լրատվամիջոցները զրուցել են Հայկ Ստեփանյանի հետ:  Ստեփանյանը հերքել է այդ տեղեկությունը, այդ ամենը հերյուրանք համարելով:

Գնդապետ Ստեփանյանը հայտնել է նաև, որ ինքը Միացյալ Նահանգներից վերադարձել է ամանորից հետո՝ հունվարին, և որևէ խնդիր չի ունեցել Հայաստան մուտք գործելիս։

Ակնհայտ է, որ այս սլաքը ուղղված է Ոստիկանապետի դեմ. Եթե Հայկ Ստեփանյանը մեղադրվի խոշոր չարաշահումների մեջ, դրանից անմասն չի կարող լինել Վլադիմիր Գասպարյանը. Ստեփանյանը ոչ միայն Գասպարյանի ամենանվիրված, ամենավստահելի մարդն էր ու աջ ձեռքը, այլև առանց նրա ցուցումի դժվար թե համարձակվեր համակարգում ինքնագործունեությամբ զբաղվել:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...