Երկրապահը կսատարի ՀՀԿ-ին
Երկրապահը կսատարի ՀՀԿ-ին Փետրվար 18, 2012 | 12:40

Այսօր` փետրվարի 18-ին,  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարը: Համագումարին մասնակցում է մոտ 2 հազար մարդ:

Համագումարին մասնակցում են նախագահ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի ծնողները և եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ ԵԿՄ համագումարին ներկա չէ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

 «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ, դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:

«Այս գարնանն անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք պետք է ակտիվ մասնակցություն ունենանք դրանց ընթացքում: Մեր ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը Հայաստանի կայացման գործում»,- նշել է  Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանը համոզված է, որ ամեն մի հայ հոգու խորքում իրեն երկրապահ է զգում: Երկրապահը կանգնած է եղել բանակի ակունքներում, այսօր էլ մնում է բանակի քաջերի հիմնական մատակարարը: «Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ ձեռք բերածը պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը: Մենք հավատում ենք երիտասարդ և պատանի երկրապահների սերնդին: Համախմբվենք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը»,- նշել է նա:

Անդրադառնալով ԵԿՄ աշխատանքներին` գեներալ Գրիգորյանը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է ուշադրություն դարձնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինվորականների սոցիալական խնդիրներին:

48

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր